Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 5 2017

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն

Ինչպես կարող են հրեշտակները օգնել ձեզ

Ինչպես կարող են հրեշտակները օգնել ձեզ

Հավատարիմ հրեշտակները մեծապես հետաքրքրված են մարդկանցով և եռանդորեն կատարում են Եհովայի կամքը։ Երբ Աստված ստեղծեց երկիրը, հրեշտակները «ուրախությունից միասին բացականչում էին, և Աստծու բոլոր որդիները բարձրաձայն գովաբանություն էին անում» (Հոբ 38։4, 7)։ Պատմության ողջ ընթացքում հրեշտակները միշտ ցանկացել են «հասկանալ» այն բոլոր մարգարեական խոսքերը, որոնք կապ ունեն երկրի վրա ապագայում կատարվելիք իրադարձությունների հետ (1 Պետրոս 1։11, 12

Աստվածաշնչից հասկանում ենք, որ Աստծու կամքը իրագործելու համար հրեշտակները երբեմն ինչ-որ չափով պաշտպանել են ճշմարիտ երկրպագուներին (Սաղմոս 34։7)։ Ահա մի քանի օրինակ։

  • Երբ Եհովան պատրաստվում էր կործանել ամբարիշտ Սոդոմ և Գոմոր քաղաքները, հրեշտակները արդար Ղովտին և նրա ընտանիքին օգնեցին փախչել (Ծննդոց 19։1, 15–26

  • Հին Բաբելոնում, երբ երեք երիտասարդ եբրայեցիներ դատապարտվեցին մահվան և պետք է գցվեին բորբոքված հնոցը, Աստված «ուղարկեց իր հրեշտակին ու փրկեց իր ծառաներին» (Դանիել 3։19–28

  • Երբ արդար Դանիելին գցեցին սոված առյուծների գուբը, որտեղ նա մնաց մի ամբողջ գիշեր, «Աստված ուղարկեց իր հրեշտակին ու փակեց առյուծների երախը» (Դանիել 6։16, 22

Պատմության ողջ ընթացքում հրեշտակները օգնել են բազմաթիվ հավատարիմ մարդկանց

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

Աստծու ոգեղեն պատգամաբերները երբեմն միջամտում էին առաջին դարի քրիստոնեական ժողովի գործունեությանը, երբ դա անհրաժեշտ էր Եհովայի նպատակների իրագործման համար։ Ահա մի քանի օրինակ։

  • Հրեշտակը բացեց բանտի դռները և այնտեղ գտնվող առաքյալներին պատվիրեց, որ շարունակեն քարոզել տաճարում (Գործեր 5։17–21

  • Հրեշտակը Փիլիպոսին պատվիրեց գնալ Երուսաղեմից Գազա ձգվող ամայի ճանապարհը և քարոզել մի եթովպացու, որը գնացել էր Երուսաղեմ՝ Աստծուն երկրպագելու (Գործեր 8։26–33

  • Երբ հասավ Եհովայի նշանակած ժամանակը, որ ոչ հրեաները քրիստոնյա դառնային, մի հրեշտակ տեսիլքում հայտնվեց հռոմեացի հարյուրապետ Կոռնելիոսին և ասաց, որ նա Պետրոս առաքյալին հրավիրի իր տուն (Գործեր 10։3–5

  •   Երբ Պետրոս առաքյալը բանտարկված էր, մի հրեշտակ երևաց նրան և ազատեց բանտից (Գործեր 12։1–11

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ՕԳՆԵԼ ՁԵԶ

Ոչ մի փաստ չկա, որ Աստված այսօր էլ հրեշտակների միջոցով հրաշքներ է անում մարդկանց օգնելու համար։ Բայց մեր օրերի մասին խոսելիս Հիսուսն ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։ Գուցե զարմանաք՝ իմանալով, որ Քրիստոսի աշակերտները կատարում են այս հանձնարարությունը հրեշտակների հսկողության ներքո։

Հրեշտակները աջակցում են բարի լուրի համաշխարհային քարոզչությանը

«Հայտնություն» գրքում գրված է, որ հրեշտակները ամբողջ աշխարհում ջանասիրաբար օգնելու էին մարդկանց սովորելու Եհովա Աստծու և մարդկանց առնչությամբ նրա ունեցած նպատակի մասին։ Հովհաննես առաքյալը գրում է. «Հետո տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որ թռչում էր երկնքում և հավիտենական բարի լուր ուներ՝ հռչակելու որպես ուրախ ավետիս երկրի վրա բնակվողներին և ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի։ Նա բարձր ձայնով ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը, ուստի երկրպագե՛ք նրան, ով ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը և ջրի աղբյուրները»» (Հայտնություն 14։6, 7)։ Ժամանակակից շատ օրինակներ փաստում են, որ հրեշտակները աջակցում են Թագավորության քարոզչության աշխարհածավալ գործին։ Աստվածաշունչն ասում է, որ երբ մեկ մեղավոր անհատ զղջում և դարձի է գալիս, «հրեշտակները ուրախանում են» (Ղուկաս 15։10

Ի՞նչ տեղի կունենա, երբ քարոզչական գործն ավարտվի։ Այդ ժամանակ հրեշտակներից բաղկացած «երկնքի զորքերը» Ամենակարող Աստծու մեծ օրվա Արմագեդոն պատերազմում կաջակցեն թագավորների Թագավոր Հիսուս Քրիստոսին (Հայտնություն 16։14–16; 19։14–16)։ Այս հզոր հրեշտակները կծառայեն որպես Աստծու դատաստանն իրագործողներ, երբ Հիսուսը «վրեժ առնի նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին» (2 Թեսաղոնիկեցիներ 1։7, 8

Վստահ եղեք, որ հրեշտակները հետաքրքրված են անձամբ ձեզնով։ Նրանք մտահոգված են այն մարդկանց բարօրությամբ, ովքեր ցանկանում են ծառայել Աստծուն։ Եհովան այսօր էլ շարունակում է նրանց միջոցով զորացնել ու պաշտպանել իր հավատարիմ ծառաներին (Եբրայեցիներ 1։14

Այսպիսով՝ մեզանից յուրաքանչյուրը կանգնած է մի շատ կարևոր որոշման առաջ։ Արդյո՞ք մենք կլսենք ու կհնազանդվենք այն բարի լուրին, որն այժմ քարոզվում է աշխարհով մեկ, թե՞ ոչ։ Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ իմանալու, թե ինչպես կարող եք դուք էլ ունենալ Աստծու հզոր հրեշտակների աջակցությունը։