Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 5 2017

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն

Հրեշտակների մասին ճշմարտությունը

Հրեշտակների մասին ճշմարտությունը

Կցանկանայի՞ք իմանալ ճշմարտությունը հրեշտակների մասին. ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են առաջացել, և ո՞րն է նրանց դերը։ Այս հարցերին գոհացուցիչ պատասխան կարող է տալ միայն Աստծու ներշնչյալ Խոսքը՝ Աստվածաշունչը (2 Տիմոթեոս 3։16)։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հրեշտակների մասին։

  • Հրեշտակները, ինչպես Աստված, անտեսանելի ոգիներ են և չունեն «մարմին ու ոսկոր»։ Հավատարիմ հրեշտակները ապրում են երկնքում և ազատ ելումուտ ունեն Աստծու բնակության սուրբ վայր (Ղուկաս 24։39; Մատթեոս 18։10; Հովհաննես 4։24

  • Հնում հրեշտակները երբեմն մարդկային մարմիններ էին հագնում և գալիս երկիր, որպեսզի կատարեին Աստծու տված հանձնարարությունները, իսկ հետո կրկին փոխակերպվում էին (Դատավորներ 6։11–23; 13։15–20

  • Թեև Աստվածաշնչում հրեշտակները ներկայացված են արական սեռով և միշտ տղամարդու տեսքով են հայտնվել մարդկանց, բայց, իրականում, նրանք որևէ սեռ չունեն։ Նրանք չեն ամուսնանում և սերունդ չեն տալիս։ Բացի այդ՝ հրեշտակները նախկինում չեն ապրել մարդկային կյանքով՝ որպես նորածիններ, երեխաներ կամ չափահաս մարդիկ, ինչպես ոմանք են կարծում։ Հրեշտակներին ստեղծել է Եհովան, այդ պատճառով Աստվածաշունչը նրանց կոչում է «ճշմարիտ Աստծու որդիներ» (Հոբ 1։6; Սաղմոս 148։2, 5

  • Աստվածաշունչը խոսում է «մարդկանց և հրեշտակների լեզուների» մասին, ինչը ցույց է տալիս, որ ոգեղեն արարածները լեզու և խոսք ունեն։ Ճիշտ է, Աստված հրեշտակների միջոցով հաղորդակցվել է մարդկանց հետ, բայց նա թույլ չի տալիս, որ երկրպագենք հրեշտակներին կամ աղոթենք նրանց (1 Կորնթացիներ 13։1; Հայտնություն 22։8, 9

  • Գոյություն ունեն բյուր բյուրավոր հրեշտակներ։ Նրանց թիվը թերևս հասնում է միլիարդների (Դանիել 7։10; Հայտնություն 5։11 *

  • Հրեշտակները «ուժով զորավոր են», շատ ավելի զորեղ, քան մարդիկ։ Նրանք իրենց մտային ունակություններով անհամեմատ գերազանցում են մարդկանց։ Ըստ ամենայնի, նրանք կարողանում են տեղաշարժվել այնպիսի ահռելի արագությամբ, որը մարդկային պատկերացումից վեր է (Սաղմոս 103։20; Դանիել 9։20–23

  • Չնայած հրեշտակները ավելի բարձր բանականություն ունեն և ավելի զորեղ են, քան մենք, բայց նրանք նույնպես սահմանափակ հնարավորություններ ունեն, և կան բաներ, որ չգիտեն (Մատթեոս 24։36; 1 Պետրոս 1։12

  • Յուրաքանչյուր հրեշտակ առանձին անհատականություն է, ունի ազատ կամք և օժտված է այնպիսի հատկություններով, ինչպիսիք ունի Աստված։ Ուստի մարդկանց պես՝ նրանք էլ կարող են ընտրել ճիշտ վարվել, թե սխալ։ Ցավոք, նրանցից ոմանք որոշեցին ըմբոստանալ Աստծու դեմ (Հուդա 6

^ պարբ. 8 Բյուրը տասը հազարն է։ Տասը հազար անգամ տասը հազար հավասար է հարյուր միլիոն։ Բայց «Հայտնություն» գրքում խոսվում է «բյուր բյուրավոր», այսինքն՝ հարյուր միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր հրեշտակների մասին։