Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ № 1 2016

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Աստվածաշնչյան ժամանակներում ինչպե՞ս էին պատրաստվում և օգտագործվում գրքի փաթույթները

Աստվածաշնչի «Եսթեր» գրքի՝ կաշվի և բարակ մագաղաթի փաթույթներ (հայտնաբերված 18-րդ դարում)

Ղուկասի Ավետարանում խոսվում է այն մասին, որ Հիսուսը բացեց Եսայիա մարգարեի գիրքը, այսինքն՝ գրքի փաթույթը (տես Եբրայեցիներ 10:7-ի ծնթ.), կարդաց այնտեղից մի հատված, ապա փակեց՝ կրկին փաթաթեց այն։ Իսկ Երեմիա մարգարեին Աստված պատվիրել էր փաթույթի մեջ գրել իր հաղորդած խոսքերը (Ղուկաս 4:16–20; Երեմիա 36:2

Ինչպե՞ս էին պատրաստվում այդ փաթույթները՝ գլանաձև ձեռագրերը։ Կաշվի, մագաղաթի կամ պապիրուսի կտորները միացնում էին իրար և ստանում մի երկար ժապավեն։ Ապա այն փաթաթում էին ձողի վրա՝ գրված կողմը դեպի ներս։ Տեքստը գրվում էր կարճ, ուղղահայաց սյունակներով, ստացված ժապավենի երկարությամբ։ Եթե փաթույթը երկար էր լինում, դրա երկու ծայրերին էլ ձողեր էին ամրացնում։ Այդպես ընթերցողը կարող էր մի ձողից բռնած բացել ձեռագրի փաթույթը, իսկ մյուս ձողով փաթաթել այն, մինչև կգտներ իր ուզած հատվածը։

Աստվածաշնչյան մի բառարանում նշվում է, որ «գրքի փաթույթը այն առավելությունը ուներ, որ կարող էր շատ երկար լինել (հաճախ մոտ 10 մետր) և պարունակել մի ամբողջ գիրք, բայց փաթաթված վիճակում կարող էր ունենալ փոքր չափ» (The Anchor Bible Dictionary)։ Օրինակ, Ղուկասի Ավետարանի փաթույթը, հաշվարկների համաձայն, պետք է որ ունենար մոտ 9,5 մետր երկարություն։ Որոշ դեպքերում փաթույթի երկու եզրերը կտրում էին, չեչաքարով հարթեցնում էին և ներկում։

Ովքե՞ր էին «ավագ քահանաները», որոնց մասին նշվում է Քրիստոնեական Հունարեն Գրություններում

Հենց սկզբից, երբ Իսրայելում հաստատվեց քահանայությունը, միայն մեկ անհատ էր ծառայում որպես քահանայապետ, և սկզբնական շրջանում քահանայապետը մնում էր այդ նշանակման մեջ մինչև իր կյանքի վերջը (Թվեր 35:25)։ Առաջին քահանայապետը եղել է Ահարոնը։ Դրանից հետո այդ առանձնաշնորհումը, սովորաբար, անցնում էր հորից ավագ որդուն (Ելք 29:9)։ Ահարոնի սերնդի տղամարդկանցից շատերը եղել են քահանաներ և միայն քչերն են ծառայել որպես քահանայապետ։

Երբ Իսրայելն ընկավ այլ ազգերի տիրապետության տակ, օտարազգի կառավարիչները սկսեցին իրենց ցանկությամբ նշանակել կամ հեռացնել քահանայապետներին։ Սակայն հիմնականում նոր քահանայապետը ընտրվում էր մի քանի առանձնաշնորհյալ ընտանիքներից, որոնք մեծ մասամբ Ահարոնի սերնդից էին։ «Ավագ քահանաներ» արտահայտությունը ակներևաբար վերաբերում է քահանաների մեջ գլխավորություն վերցնողներին։ Ակներևաբար, ավագ քահանաների թվում էին քահանաների 24 խմբերի գլուխները, քահանայապետների ընտանիքների հեղինակավոր անդամները և նախկին քահանայապետները, որոնք այլևս այդ նշանակման մեջ չէին, ինչպես, օրինակ՝ Հաննան (1 Տարեգրություն 24:1–19; Մատթեոս 2:4; Մարկոս 8:31; Գործեր 4:6

Իմացիր ավելին

Հնարավո՞ր է իմանալ՝ ով է գրել Աստվածաշունչը

Աստվածաշնչի հեղինակը Աստված է։ Այս փաստը հաստատել են Գիրքը գրողները։ Ինչո՞ւ կարող ենք վստահել այս Գրքի խոսքերին։