Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 4 2016

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

Ինչու է Աստվածաշունչը պահպանվել

Ինչու է Աստվածաշունչը պահպանվել

Այսօր Աստվածաշունչը հասանելի է բոլորին։ Եվ եթե ընտրեք Սուրբ Գրքի լավ թարգմանություն, կարող եք համոզված լինել, որ ձեր ձեռքում բնագիր տեքստերի վստահելի կրկնօրինակն է։ * Չէ՞ որ Աստվածաշունչը, չնայած քայքայվելու վտանգին, խիստ թշնամական վերաբերմունքին և տեքստը խեղաթյուրելու փորձերին, ճշգրտորեն պահպանվել է ու հասել մեզ, ընդ որում հաճախ շատ զարմանալի կերպերով։ Բայց ինչո՞ւ է այն պահպանվել և ինչո՞վ է այս գիրքը յուրահատուկ։

«Այժմ համոզված եմ, որ իմ ունեցած Աստվածաշունչը նվեր է Աստծուց»

Աստվածաշնչի բազում ուսումնասիրողներ եկել են այն նույն եզրահանգման, ինչ Պողոս առաքյալը, որը գրեց. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Նրանք հավատում են, որ Աստվածաշունչը պահպանվել է, քանի որ այն Աստծու Խոսքն է, և Աստված է հոգ տարել, որ այն հասնի մինչև մեր օրերը։ Ֆայզելը, ում մասին նշվեց այս հոդվածաշարի առաջին հոդվածում, ի վերջո որոշեց ինքնուրույն համոզվել դրանում՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Այն, ինչ նա սովորեց Աստծու Խոսքից, զարմացրեց նրան։ Նա իմացավ, որ քրիստոնեական աշխարհում լայն տարածում գտած շատ ուսմունքներ չկան Աստվածաշնչում։ Նա նաև տպավորվեց՝ իմանալով երկրի հետ կապված Աստծու նպատակը։

Ֆայզելն ասում է. «Այժմ համոզված եմ, որ իմ ունեցած Աստվածաշունչը նվեր է Աստծուց։ Վերջիվերջո, մի՞թե Աստված, ով ստեղծել է տիեզերքը, չէր կարող մեզ համար մի գիրք գրել տալ և այնպես անել, որ այն պահպանվի։ Եթե մտածենք, որ չէր կարող, կնշանակի՝ թերագնահատում ենք Աստծու զորությունը։ Բայց ո՞վ եմ ես, որ թերագնահատեմ Ամենակարողի զորությունը» (Եսայիա 40։8

^ պարբ. 3 Տես «Ինչպե՞ս կարող եք ընտրել Աստվածաշնչի լավ թարգմանություն» հոդվածը «Դիտարանի» 2008 թ. մայիսի 1-ի համարում։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Ինչո՞ւ է կարևոր հասկանալ Աստվածաշունչը

Շատերը հարգանքով են վերաբերվում այս Սուրբ Գրքին, բայց չգիտեն, թե որքան օգտակար կարող է այն լինել իրենց համար։