Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ № 4 2016

Բռնությունը մի օր վերջ կգտնի՞

Բռնությունը մի օր վերջ կգտնի՞

Երբևէ դուք կամ ձեր ընտանիքի անդամը դարձե՞լ եք բռնության զոհ։ Իսկ հիմքեր կա՞ն անհանգստանալու, որ նման բան կարող է պատահել։ Բռնությունը անվանել են «հասարակության առողջությանը սպառնացող լուրջ խնդիր, որը գնալով ավելի տարածված է դառնում»։ Նկատի առնենք մի քանի օրինակ։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ։ Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն՝ «ամեն երեք կանանցից մեկը իր կյանքի ընթացքում ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել զուգընկերոջ կողմից»։ Ցավալի է, բայց «մոտավոր հաշվարկներով՝ ամբողջ աշխարհում հինգ կանանցից մեկը երբևէ կդառնա բռնաբարության զոհ կամ նրա նկատմամբ այդպիսի փորձ կարվի»։

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ։ Ըստ տեղեկությունների՝ Միացյալ Նահանգներում ակտիվորեն գործում են ավելի քան 30 000 վայրագ հանցախմբեր։ Լատինական Ամերիկայում մոտավորապես ամեն երեք մարդուց մեկը հայտնել է, որ հանցագործների կողմից բռնության է ենթարկվել։

ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ։ Տվյալների համաձայն՝ 2012 թ.-ին սպանվել է մոտ կես միլիոն մարդ՝ ավելի շատ, քան զոհվել են պատերազմներում։ Հարավային Աֆրիկայում և Կենտրոնական Ամերիկայում գրանցվել են սպանությունների ամենաբարձր միջին թվերը (100 000 բնակչի հաշվով համապատասխանաբար՝ 30 և 26 սպանություն)։ Մեկ տարվա մեջ Լատինական Ամերիկայում սպանվել է ավելի քան 100 000 մարդ, իսկ միայն Բրազիլիայում՝ մոտ 50 000։ Հնարավո՞ր է իսպառ վերացնել բռնությունը։

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՎԵՐՋ ԴՆԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ

Ինչո՞ւ է բռնությունն այդքան տարածված։ Պատճառները տարբեր են, օրինակ՝ սոցիալական և տնտեսական անհավասարությունից առաջացող թշնամանքը, մարդկանց կյանքի հանդեպ արհամարական վերաբերմունքը, ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահումը, նաև այն հանգամանքը, որ երեխաները պաշտպանված չեն մեծերի կողմից բռնության ենթարկվելուց, և որ դաժան հանցագործները հաճախ անպատիժ են մնում։

Ներկայումս աշխարհի որոշ մասերում բռնությունը նվազեցնելու հարցում առաջընթաց է նկատվում։ Տեղեկությունների համաձայն՝ Բրազիլիայի խիտ բնակեցված Սան Պաուլու քաղաքում սպանությունների թիվը վերջին տասը տարիների ընթացքում նվազել է 80 տոկոսով։ Այդուհանդերձ, այդ քաղաքում լայնորեն տարածված են բռնությամբ ուղեկցվող զանազան հանցագործություններ, իսկ սպանության ցուցանիշը դեռևս բարձր է՝ 100 000 բնակչի հաշվով տասը սպանություն։ Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր մեկընդմիշտ վերջ դնել բռնությանը։

Որպեսզի բռնությունը մեկընդմիշտ վերանա, անհրաժեշտ է, որ փոխվեն մարդիկ՝ նրանց բնավորությունն ու վարքագիծը։ Նրանք պետք է արմատախիլ անեն այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հպարտությունը, ագահությունն ու եսասիրությունը, և սովորեն սիրել, հարգել ու կարեկցել միմյանց։

Ի՞նչը կարող է մղել մարդուն այդպիսի արմատական փոփոխություններ անելու։ Տեսնենք՝ ինչ է ասում Աստվածաշունչը այդ մասին։

  • «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները» (1 Հովհաննես 5։3

  • «Եհովայի հանդեպ վախը չարությունն ատելն է» * (Առակներ 8։13

 Աստծու հանդեպ սերը և նրան տհաճեցնելու վախը զորեղ մղիչ ուժ են և նույնիսկ վայրագ մարդկանց կարող են օգնել փոխվելու, ընդ որում ոչ թե մակերեսորեն, այլ ողջ էությամբ։ Բայց նման բան հնարավո՞ր է։

Նկատի առնենք Ալեքսի * օրինակը։ Նա դատապարտվել է մի քանի զինված հարձակումների համար և վերջին 19 տարիներն անցկացրել է Բրազիլիայի բանտերում։ Ալեքսը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների օգնությամբ, և 2000 թ.-ին մկրտվեց՝ դառնալով Եհովայի վկա։ Բայց նա իսկապես փոխե՞ց իր վայրագ բնավորությունը։ Այո՛։ Ալեքսը խորապես զղջում է իր արած բոլոր վատ բաների համար։ Նա ասում է. «Ես սկսեցի սիրել Աստծուն, քանի որ նա ինձ հնարավորություն է տվել, որ իսկապես ներված զգամ։ Եհովայի հանդեպ սերն ու երախտագիտությունը օգնել են, որ փոխվեմ»։

Սեզարը, որը նույնպես ապրում է Բրազիլիայում, զբաղվում էր գողությամբ և զինված կողոպուտներով։ Նա այդպիսի կյանքով ապրել է մոտ 15 տարի։ Ի՞նչը նրան մղեց փոխվելու։ Երբ Սեզարը բանտում էր, Եհովայի Վկաները հանդիպեցին նրան, և նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սեզարը պատմում է. «Վերջապես հասկացա, թե որն է կյանքի իմաստը։ Ես սովորեցի սիրել Աստծուն։ Նաև սովորեցի վախ տածել նրա նկատմամբ՝ առողջ վախ, որն օգնում է այլևս վատ բաներ չանել և չտխրեցնել Եհովային։ Չէի ցանկանում երախտամոռ լինել նրա ցուցաբերած բարության դիմաց։ Այդ սերն ու վախն էին, որ մղեցին ինձ փոխվելու»։

Իմացեք, թե ինչ է հարկավոր անել բռնությունից զերծ աշխարհում ապրելու համար

Այս օրինակները ցույց են տալիս, որ Աստվածաշունչը մարդկանց կյանքը արմատապես փոխելու զորություն ունի, քանի որ այն փոխում է նրանց մտածելակերպը (Եփեսացիներ 4։23)։ Ալեքսը, որի մասին նշվեց վերևում, ավելացնում է. «Այն, ինչ սովորում էի Աստվածաշնչից, նման էր մաքուր ջրի, որն աստիճանաբար մաքրում-տանում էր սխալ մտքերս։ Երբեք չէի պատկերացնի, որ կկարողանամ ձերբազատվել այդ ամենից»։ Այո՛, եթե մեր միտքը լցնենք Աստվածաշնչի մաքուր «ջրերով», դրանք կարող են սրբել-տանել մեր սխալ մտքերը։ Աստծու Խոսքը մաքրելու զորություն ունի (Եփեսացիներ 5։26)։ Դրա շնորհիվ դաժան ու եսասեր մարդիկ կարողանում են վերափոխվել և դառնալ բարի ու խաղաղասեր (Հռոմեացիներ 12։18Կիրառելով Աստվածաշնչի սկզբունքները՝ նրանք իրենց կյանքում խաղաղություն են գտնում (Եսայիա 48։18

240 երկրներում ապրող ավելի քան ութ միլիոն Եհովայի վկաներ հասկացել են, թե որն է բռնությունը արմատախիլ անելու բանալին։ Տարբեր ազգերի, տարբեր սոցիալական խավերի պատկանող և տարբեր ծագման մարդիկ սովորել են սիրել Աստծուն և վախենալ նրանից։ Նաև սովորել են սիրել միմյանց և ապրել խաղաղ, ինչպես մեկ համաշխարհային ընտանիք (1 Պետրոս 4։8)։ Նրանք կենդանի ապացույցն են այն բանի, որ բռնությունից զերծ աշխարհ կարող է լինել։

ԲՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ ՄՈՏ Է

Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված շուտով կվերացնի բռնությունը։ Ներկայիս դաժան աշխարհը «պահպանվում է մինչև դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը» (2 Պետրոս 3։5–7)։ Այլևս վայրագ մարդիկ տառապանք չեն պատճառի մյուսներին։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Աստված ցանկանում է քայլեր ձեռնարկել և մեկընդմիշտ վերացնել բռնությունը։

Աստվածաշունչն ասում է, որ Աստված «ատում է բռնություն սիրողին» (Սաղմոս 11։5)։ Մեր Արարիչը խաղաղություն և արդարություն է սիրում (Սաղմոս 33։5; 37։28)։ Ահա թե ինչու նա չի հանդուրժի, որ բռնությունը հավիտյան գոյություն ունենա։

Այո՛, շուտով կլինի մի նոր աշխարհ, որտեղ կտիրի խաղաղություն (Սաղմոս 37։11; 72։14)։ Այնպես որ, արժե իմանալ, թե ինչ է հարկավոր անել բռնությունից զերծ այդ աշխարհում ապրելու համար։

^ պարբ. 12 «Եհովան» Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում։

^ պարբ. 14 Անունները փոխված են։

Իմացիր ավելին

Խաղաղություն երկրի վրա. ինչպե՞ս

Իմացիր, թե ինչպես է Աստծու Թագավորությունը խաղաղություն հաստատելու երկրի վրա՝ կատարելով նրա տված խոստումը։

Ինչ է ասում Աստվածաշունչը բռնության մասին

Ինչպե՞ս է Աստված նայում բռնությանը։ Կարո՞ղ են բռնի մարդիկ փոխվել։