Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ № 4 2016

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած թշնամական վերաբերմունքին

Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած թշնամական վերաբերմունքին

ՎՏԱՆԳԸ։ Բազմաթիվ քաղաքական և կրոնական առաջնորդներ վարում էին այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում էր աստվածաշնչյան լուրի տարածմանը։ Հաճախ նրանք իրենց իշխանությունն օգտագործում էին, որպեսզի թույլ չտան մարդկանց Աստվածաշունչ ունենալ, արտագրել կամ թարգմանել այն։ Նկատի առնենք երկու օրինակ։

  • Մ. թ. ա. մոտ 167 թ.։ Սելևկյան թագավոր Անտիոքոս Եպիփանեսը, որը ցանկանում էր ստիպել հրեաներին ընդունել հույների կրոնը, հրամայեց վերացնել Եբրայերեն Գրությունների բոլոր օրինակները։ Երբ նրա պաշտոնյաները «որևէ մեկի մոտ գտնում էին Օրենքի փաթույթները, պատռում և այրում էին դրանք։ Բացի այդ, սպանում էին բոլոր նրանց, ովքեր կարդում էին դրանք, որ ուժ ու մխիթարություն ստանան»։

  • Միջին դարեր։ Կաթոլիկ եկեղեցու որոշ առաջնորդների դուր չէր գալիս, որ իրենց ծխականները կաթոլիկական դավանանքը քարոզելու փոխարեն քարոզում էին այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Ուստի հերետիկոս էին հայտարարում ցանկացած մարդու, ով լատիներենով «Սաղմոսներ» գրքից բացի Աստվածաշնչի այլ գիրք էր ունենում։ Մի եկեղեցական խորհրդի ժամանակ որոշվեց, որ եկեղեցիների անդամներին կարգադրեն «ջանասիրաբար, հավատարմորեն և կանոնավոր կերպով փնտրել հերետիկոսների.... բոլոր այն տներում և ստորգետնյա խորշերում, որոնց հետ կապված անգամ չնչին կասկածներ կլինեն»։ Նաև որոշվեց, որ «այն տունը, որտեղ հերետիկոս գտնվի, պետք է ոչնչացվի»։

Եթե Աստվածաշնչի թշնամիներին հաջողվեր վերացնել այն, դրանում եղած լուրը մեզ չէր հասնի։

Վիլյամ Թինդալի անգլերեն թարգմանությունը հասել է մինչև մեր օրերը՝ չնայած որ դրա վրա արգելք դրվեց, բազմաթիվ օրինակներ այրվեցին և հենց իրեն՝ Թինդալին, 1536 թ.-ին մահապատժի ենթարկեցին

ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆՎԵՑ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Անտիոքոս թագավորը իր ուշադրությունը կենտրոնացրել էր Իսրայելի վրա, բայց հրեաները համայնքներ ունեին բազմաթիվ այլ երկրներում։ Իրականում, ըստ գիտնականների հաշվարկների՝ մ. թ. առաջին դարում հրեաների ավելի քան 60 տոկոսը ապրում էր Իսրայելից դուրս։ Նրանք իրենց ժողովարաններում պահում էին աստվածաշնչյան գրքերի օրինակներ, որոնք օգտագործեցին նաև հետագա սերունդները, այդ թվում քրիստոնյաները (Գործեր 15։21

Միջին դարերում Աստվածաշունչը սիրող մարդիկ, չնայած հալածանքին, շարունակում էին թարգմանել և արտագրել աստվածաշնչյան գրքերը։ Ակներևաբար, նախքան 15-րդ դարի կեսերը, երբ շարժական տառերով տպագրահաստոցի գյուտը դեռ չէր արվել, Աստվածաշնչի տարբեր հատվածներ հասանելի էին մոտ 33 լեզուներով։ Իսկ այդ գյուտից հետո Աստվածաշունչը սկսեց թարգմանվել և տարածվել աննախադեպ մասշտաբներով։

ԱՐԴՅՈՒՆՔԸ։ Չնայած հզոր թագավորների և մոլորված հոգևորականների թշնամական վերաբերմունքին՝ Աստվածաշունչը միշտ եղել է ամենատարածված և ամենից շատ թարգմանված գիրքը։ Այս գիրքը ազդել է որոշ երկրների օրենքների, լեզվի, ինչպես նաև միլիոնավոր մարդկանց կյանքերի վրա։