Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ № 3 2016

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Երբ մահանում է հարազատ անձնավորություն

Երբ մահանում է հարազատ անձնավորություն

«Լաց մի՛ եղիր։ Դա Աստծու կամքն էր։ Աստված գիտի՝ ինչն է լավ մեզ համար»։

Այս խոսքերն ասացին Բիբի անունով մի կնոջ նրա հոր թաղման ժամանակ, որը մահացել էր ավտովթարից։

Այս խոսքերն ասաց Բիբիի ընտանիքի ընկերներից մեկը, որն, անկասկած, լավ միտումներ ուներ։ Սակայն Բիբիին այդ խոսքերը ոչ թե մխիթարեցին, այլ ցավ պատճառեցին։ Նա շատ մտերիմ էր իր հոր հետ։ Բիբին շարունակ իր մտքում ասում էր. «Ո՛չ, հորս մահը չէր կարող որևէ մեկի համար լավ լինել»։ Տարիներ անց, երբ Բիբին այդ դեպքի մասին պատմեց մի գրքում, նրա խոսքերից երևում էր, որ նա դեռ ցավ է ապրում։

Բիբիի օրինակը ցույց է տալիս, որ վիշտը հաղթահարելու համար կարող է շատ երկար ժամանակ պահանջվել, հատկապես եթե մահացածը շատ մտերիմ մարդ է։ Աստվածաշնչում մահը իրավամբ անվանվում է «վերջին թշնամի» (1 Կորնթացիներ 15։26)։ Այն ներխուժում է մեր կյանք և ամեն բան տակնուվրա անում, ու մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ։ Մահը հաճախ գալիս է այն ժամանակ, երբ բոլորովին չենք սպասում, ու խլում է մեզանից մեր սիրելիներին։ Ոչ ոք պաշտպանված չէ այդ թշնամուց։ Ուստի բնական է, որ բախվելով մահվան իրողությանը և դրա բերած հետևանքներին՝ մենք շփոթվում ենք և անելանելի վիճակում ենք հայտնվում։

Թերևս մտածել եք այսպիսի հարցերի շուրջ. «Որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ վիշտը ամոքվի։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել վիշտը։ Ինչպե՞ս կարող ենք մխիթարել ուրիշներին, ովքեր հարազատ են կորցրել։ Կա՞ որևէ հույս մեր մահացած հարազատների համար»։