Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 2 2017

Աֆրիկա և Ամերիկա աշխարհամասերի միջև տեղի ունեցող ստրուկների առևտուրը շահութաբեր գործ էր

Ազատագրում ստրկությունից. հնում և այսօր

Ազատագրում ստրկությունից. հնում և այսօր

Բլեսինգին * խոստացել էին, որ երբ հասնի Եվրոպա, վարսավիրի աշխատանք կունենա։ Բայց նրա հույսերը չիրականացան։ Տասը օր շարունակ նրան ծեծում էին և սպառնում, որ նրա ընտանիքին վնաս կհասցնեն, եթե նա չանի իրենց ասածը։ Ի վերջո Բլեսինգին ստիպեցին մարմնավաճառությամբ զբաղվել։

Հին Եգիպտոսում գերեվարված ստրուկների քանդակ

Բլեսինգը պետք է մի գիշերում 200-ից 300 եվրո գումար աշխատեր, որպեսզի կարողանար մարել 40 000 եվրոյի * պարտքը, որ նրա վրա դրել էր իր տիրուհին։ Բլեսինգը պատմում է. «Հաճախ էի մտածում փախչելու մասին, բայց վախենում էի, որ նրանք կվնասեին ընտանիքիս։ Ես ծուղակն էի ընկել»։ Բլեսինգի նման՝ աշխարհում մոտ չորս միլիոն մարդ միջազգային սեքս-արդյունաբերության զոհն է դարձել։

Գրեթե 4 000 տարի առաջ Հովսեփ անունով մի երիտասարդ ստրկության վաճառվեց իր հարազատ եղբայրների կողմից։ Հետո նրան գնեց մի եգիպտացի պաշտոնյա։ Ի տարբերություն Բլեսինգի՝ Հովսեփի տերը սկզբնական շրջանում վատ չէր վերաբերվում նրան։ Բայց երբ նա մերժեց իր տիրոջ կնոջ անբարո առաջարկները, վերջինս նրան անարդարացիորեն մեղադրեց բռնաբարության մեջ։ Հովսեփին բանտ նետեցին և «դրեցին երկաթե կապանքների մեջ» (Ծննդոց 39։1–20; Սաղմոս 105։17, 18

Հովսեփն ապրել է հին ժամանակներում, իսկ Բլեսինգն ապրում է 21-րդ դարում։ Բայց երկուսն էլ դարձան հնուց եկող հրեշավոր մի երևույթի՝ մարդկանց առևտրի զոհը, առևտուր, որով զբաղվողները մարդկանց վերաբերվում են որպես ապրանքի և նյութական շահից այն կողմ ոչինչ չեն տեսնում։

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՂԿՄԱՆԸ

Պատերազմը միշտ էլ ստրուկներ ձեռք բերելու ամենահեշտ միջոցն է եղել։ Օրինակ՝ տեղեկությունների համաձայն՝ Եգիպտոսի փարավոն Թութմոս III-ը Քանանի դեմ իր արշավանքներից մեկի ժամանակ 90 000 գերի էր վերցրել։ Եգիպտացիները նրանց ստրկացրել էին և ստիպում էին աշխատել հանքերում, տաճարներ կառուցել և ջրանցքներ փորել։

 Հռոմեական կայսրությունը նույնպես մեծ թվով ստրուկներ էր ձեռք բերել պատերազմների արդյունքում։ Եվ երբեմն հենց ստրուկների պահանջարկն էր պատերազմների պատճառ դառնում։ Ըստ հաշվարկների՝ առաջին դարում ստրուկները կազմում էին Հռոմ քաղաքի բնակչության գրեթե կեսը։ Հռոմում և Եգիպտոսում ստրուկներից շատերին դաժանորեն շահագործում էին։ Հռոմի հանքերում աշխատող ստրուկների կյանքի միջին տևողությունը ընդամենը 30 տարի էր։

Ժամանակ անցավ, բայց ստրկության երևույթը չվերացավ։ 16–19-րդ դարերում Աֆրիկա և Ամերիկա աշխարհամասերի միջև տեղի ունեցող ստրուկների առևտուրը ամենաշահութաբեր գործերից էր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի հաշվետվության մեջ նշվում է, որ այդ ընթացքում առևանգվել ու վաճառվել են 25–30 միլիոն տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ Տեղեկությունների համաձայն՝ հարյուր հազարավորներ մահացել են նավի մեջ Ատլանտյան օվկիանոսով անցնելիս։ Այդ ստրկացված մարդկանցից մեկը՝ Օլաուդա Էքվիանոն, որը ողջ էր մնացել, պատմում էր այդ սարսափելի ճանապարհորդության մասին. «Կանանց ճիչերն ու մահացող մարդկանց հառաչանքները առանց այն էլ ահարկու այդ տեսարանը դարձրել էին իսկական մղձավանջ»։

Ցավոք, մեր օրերում էլ այդ ողբերգական երևույթը չի վերացել։ Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ մոտ 21 միլիոն տղամարդիկ, կանայք ու երեխաներ պահվում են ստրկության մեջ և հարկադիր աշխատանքներ են կատարում շատ չնչին գումարի դիմաց կամ էլ առանց վարձատրության։ Նրանք աշխատում են հանքերում, տեքստիլ ձեռնարկություններում, աղյուսի գործարաններում և հասարակաց տներում, կամ էլ աշխատում են որպես տան սպասավորներ։ Թեև մարդկանց նման շահագործումը անօրինական է, բայց ակնհայտ է, որ ստրկության այս տեսակը գնալով մեծ տարածում է գտնում։

Միլիոնավոր մարդիկ այսօր էլ ստրկական աշխատանք են անում

ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Դաժան վերաբերմունքից ազատվելու համար շատ ստրուկներ սկսեցին պայքարել հանուն ազատության։ Մ. թ. ա. առաջին դարում Սպարտակ անունով մի գլադիատոր մոտ 100 000 ստրուկների հետ Հռոմի դեմ ապստամբություն բարձրացրեց, որը, սակայն, ձախողվեց։ Իսկ 18-րդ դարում Կարիբյան ավազանում գտնվող Էսպանյոլա կղզու ստրուկները ըմբոստացան իրենց տերերի դեմ։ Շաքարի ճակնդեղի պլանտացիաներում ստրուկների հանդեպ անմարդկային վերաբերմունքը սկիզբ դրեց 13-ամյա քաղաքացիական պատերազմի, որն ի վերջո ավարտվեց 1804 թ.-ին Հայիթիի անկախ պետության հռչակումով։

Բայց պատմության մեջ ստրկությունից ազատվելու ամենաուշագրավ դեպքը եղել է իսրայելացիների ազատագրումը եգիպտական լծից։ Մոտ երեք միլիոն մարդ՝ մի ամբողջ ժողովուրդ, ազատագրվեց Եգիպտոսի ստրկությունից։ Նրանք իսկապես ազատագրման կարիք ունեին։ Աստվածաշնչում ասվում է, որ նրանց, «իբրև ստրուկների, բռնությամբ ստիպում էին  աշխատել» և «ամեն տեսակ ծանր ստրկական աշխատանքներ» անել (Ելք 1։11–14)։ Մի անգամ փարավոններից մեկը նույնիսկ հրամայել էր սպանել բոլոր նորածիններին, որպեսզի կարողանա վերահսկել իսրայելացիների թվի աճը (Ելք 1։8–22

Եգիպտական լծից իսրայելացիների ազատագրումը առանձնահատուկ էր այն առումով, որ Աստված ինքը միջամտեց։ Նա Մովսեսին ասաց. «Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները։ Ես իջնելու եմ, որ ազատեմ նրանց» (Ելք 3։7, 8)։ Մինչ օրս հրեաները ամեն տարի տոնում են Պասեքը, որը հիշեցնում է նրանց այդ նշանակալից իրադարձության մասին (Ելք 12։14

ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԿՎԵՐԱՆԱ

Աստվածաշնչում ասվում է. «Մեր Աստված Եհովայի մոտ անարդարություն.... չկա»։ Այնտեղ նաև գրված է, որ Աստված չի փոխվում (2 Տարեգրություն 19։7; Մաղաքիա 3։6)։ Նա Հիսուսին ուղարկեց, որ վերջինս «գերիներին ազատություն.... քարոզի [և] կոտրվածներին ազատ արձակի» (Ղուկաս 4։18)։ Իսկ այս խոսքերը նշանակո՞ւմ էին, որ ստրուկները բառացիորեն ազատվելու էին ստրկությունից։ Ըստ երևույթին, ո՛չ։ Հիսուսը երկիր էր ուղարկվել, որպեսզի մարդկանց ազատեր մեղքի ու մահվան ստրկությունից։ Նա ասաց. «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։ Հիսուսի սովորեցրած ճշմարտությունը այսօր նույնպես ազատում է մարդկանց տարբեր առումներով (տես « Ազատագրում մեկ այլ ստրկությունից» շրջանակը)։

Աստված նաև Հովսեփին ու Բլեսինգին օգնեց ազատվելու ստրկությունից։ Այն մասին, թե ինչպես Աստված օգնեց Հովսեփին, կարող եք կարդալ Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի 39-ից 41-րդ գլուխներում։ Շատ հետաքրքիր է նաև Բլեսինգի՝ ազատություն ձեռք բերելու պատմությունը։

Եվրոպական մի երկրից արտաքսվելուց հետո, Բլեսինգը գնաց Իսպանիա։ Այնտեղ նա հանդիպեց Եհովայի վկաներին և նրանց օգնությամբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա վճռել էր փոխել իր կյանքը, ուստի մշտական աշխատանք գտավ և համոզեց իր տիրուհուն նվազեցնել իր ամսական պարտքը։ Մի օր Բլեսինգը հեռախոսազանգ ստացավ իր տիրուհուց։ Վերջինս ասաց, որ չեղյալ է համարում Բլեսինգի պարտքը և ներողություն խնդրեց նրանից։ Ի՞նչ էր եղել։ Նա նույնպես սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Բլեսինգն ասում է. «Ճշմարտությունն ազատում է զարմանալի կերպերով»։

Եհովա Աստված ցավ էր զգում՝ տեսնելով իսրայելացի ստրուկների տառապանքը Եգիպտոսում։ Ինչ խոսք, նա այսօր էլ մեծ ցավ է ապրում՝ նմանատիպ անարդարություններ տեսնելով։ Ստրկության բոլոր ձևերին վերջ դնելու համար հարկավոր է հսկայական փոփոխություններ անել մարդկային հասարակության մեջ, և Աստված խոստանում է, որ կանի դա։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու» (2 Պետրոս 3։13

^ պարբ. 2 Անունը փոխված է։

^ պարբ. 3 Այդ տարիներին եվրոն գրեթե համարժեք էր ԱՄՆ դոլարին։

Իմացիր ավելին

Մոտեցիր Եհովային

«Նրա բոլոր ճանապարհները արդար են»

Ինչո՞ւ է Աստծու արդարությունը գրավիչ հատկություն։