Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հոկտեմբեր 2016

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

 Հավանակա՞ն է արդյոք, որ հնում ինչ-որ մեկը ուրիշի արտում որոմ ցաներ։

Հռոմի կայսր Հուստինիանոսի կազմած «Դիգեստների» 1468 թ. այս կրկնօրինակը մեկն է այն բազմաթիվ արձանագրություններից, որոնք մանրամասնություններ են հայտնում հին ժամանակների իրավական հարցերի մասին

ՄԱՏԹԵՈՍ 13։24–26-ում կարդում ենք Հիսուսի հետևյալ խոսքերը. «Երկնքի թագավորությունը նման է մի մարդու, որը լավ սերմ ցանեց իր արտում։ Մինչ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ ու գնաց։ Երբ ցորենը ծլեց ու պտուղ տվեց, այդ ժամանակ երևացին նաև որոմները»։ Տարբեր գրողներ կասկածում են, թե արդյոք այդ առակը կյանքից է վերցված։ Սակայն հին հռոմեական իրավական արձանագրությունները ցույց են տալիս, որ այն իրական է։

Աստվածաշնչյան մի բառարանում ասվում է. «Վրեժխնդրության նպատակով ուրիշի արտում որոմ ցանելը Հռոմի օրենքով հանցագործություն էր համարվում։ Նման օրենքի առկայութունը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքեր հազվադեպ չէին լինում»։ Իրավագետ Ալսթեր Քերը ասում է, որ մ. թ. 533-ին Հռոմի կայսր Հուստինիանոսը հրապարակեց իր «Դիգեստներ» աշխատությունը, որը բովանդակում էր հռոմեական օրենքը և իրավունքի զարգացման դասական շրջանի (մ. թ.100–250 թթ.) իրավաբանների գրվածքներից հատվածներ։ Համաձայն այդ աշխատության («Դիգեստներ», 9.2.27.14)՝ իրավագետ Ուլպիանոսը հղում է անում 2-րդ դարի քաղաքական գործիչ Ցելսոսի կողմից քննված մի դեպքի։ Մի մարդու արտում մոլախոտ էին ցանել, որի արդյունքում բերքը փչացել էր։ «Դիգեստներում» նշվում էր, թե ինչ իրավական միջոցներ էին մատչելի սեփականատիրոջ կամ վարձակալի համար, որպեսզի վերջինս կարողանար ստանալ իրեն հասցված վնասի փոխհատուցումը։

Այն, որ հին ժամանակներում այդպիսի դեպքեր են տեղի ունեցել Հռոմեական կայսրությունում, ցույց է տալիս, որ Հիսուսի առակը կյանքից է վերցված։

Որքա՞ն ազատություն էր տվել Հռոմը Հրեաստանի հրեա առաջնորդներին առաջին դարում։

ԱՌԱՋԻՆ դարում Հրեաստանը գտնվում էր Հռոմի տիրապետության տակ։ Վերջինս ուներ իր կողմից նշանակված կառավարիչ, որն իր իշխանության տակ ուներ զորքեր։ Կառավարչի հիմնական նպատակը Հռոմի համար հարկեր հավաքելն էր, ինչպես նաև խաղաղություն և կարգ ու կանոն պահպանելը։ Հռոմեացիները ճնշում էին օրենքի դեմ գործողությունները և պատժում էին օրինազանցներին։ Իսկ փոքր հարցերը թողնում էին տեղի հրեա առաջնորդների որոշմանը։

Հրեական Սինեդրիոնի դատական նիստը

Սինեդրիոնը հրեական գերագույն ատյանն էր և կառավարական խորհուրդը, որը զբաղվում էր հրեական օրենքին առնչվող գործերով։ Հրեաստանում կային նաև ավելի ցածր ատյաններ։ Հանցագործությունները և քաղաքացիական գործերը մեծ մասամբ քննում էին այդ դատարանները՝ առանց հռոմեացի կառավարիչների միջամտության։ Սակայն նրանց իրավասությունների վրա որոշ սահմանափակումներ էին դրված։ Դրանցից մեկը հանցագործներին մահապատժի դատապարտելն էր, որի իրավունքը հռոմեական իշխանությունները հիմնականում իրենց էին վերապահում։ Բացառություններից է շատերին հայտնի դեպքը՝ Ստեփանոսի մահը, երբ Սինեդրիոնը նրան մահվան դատապարտեց, ու նրան քարկոծեցին (Գործ. 6։8–15; 7։54–60

Փաստորեն, հրեական Սինեդրիոնը մեծ իրավասություններ ուներ։ Բայց ինչպես նշում է պատմաբան Էմիլ Շյուռերը, Սինեդրիոնի «ամենամեծ սահմանափակումը այն էր, որ հռոմեական իշխանությունները ցանկացած ժամանակ կարող էին միջամտել և իրենց ձեռքը վերցնել այն դատական գործը, որում քաղաքական հանցագործության կասկածներ կային»։ Այդպիսի մի դեպք տեղի ունեցավ, երբ զորապետ Կլավդիոս Լիսիասը իր հոգածության տակ վերցրեց Պողոս առաքյալին, որը Հռոմի քաղաքացի էր (Գործ. 23։26–30