Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2016

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Հիսուսի թշնամիների համար ձեռքեր լվանալը ինչո՞ւ էր վիճահարույց հարց։

Սա այն բազմաթիվ հարցերից մեկն էր, որի միջոցով թշնամիները ուզում էին սխալ գտնել Հիսուսի և նրա աշակերտների արարքներում ու խոսքերում։ Մովսիսական օրենքը մի շարք հրահանգներ էր պարունակում ծիսական մաքրության վերաբերյալ այնպիսի հարցերի հետ կապված, ինչպիսիք են մարմնից արտահոսումը, բորոտությունը և կենդանու կամ մարդու դիակի դիպչելը։ Այնտեղ կային նաև ցուցումներ, թե ինչ պետք է արվեր մաքրվելու համար։ Դա հնարավոր էր զոհաբերություններ անելու, լվացվելու և ջուր շաղ տալու միջոցով (Ղևտ., գլ. 11–15; Թվեր, գլ. 19)։

Հրեա ռաբբիները այս օրենքների ամեն մի կետը չափազանց մանրամասնել էին։ Ինչպես նշվում է մի աղբյուրում, անմաքրության յուրաքանչյուր դեպք «մանրամասն քննության էր ենթարկվում, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, ինչպես և ինչ չափով է փոխանցվել ուրիշներին, թե որ պիտույքները կարող էին դառնալ անմաքուր, և որոշվում էր, թե անհատը կամ առարկան ինչպես և ինչ արարողությամբ էր մաքրվելու»։

Հիսուսի հակառակորդները հարցրին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների ավանդույթի համաձայն չեն վարվում, այլ պիղծ ձեռքերով են հաց ուտում» (Մարկ. 7։5)։ Այդ կրոնական թշնամիները հիգիենայի կանոնների մասին չէին խոսում։ Ռաբբիները պահանջում էին, որ ուտելուց առաջ որպես արարողություն ջուր լցնեին իրենց ձեռքերին։ Նշված աղբյուրը ավելացնում է. «Նաև վիճելի հարց էր այն, թե ծիսական մաքրության համար որ անոթի մեջ պետք է լցվեր ջուրը, ինչ տեսակի ջուր պետք է օգտագործվեր, ով պետք է լցներ և ձեռքերի որ հատվածի վրա»։

Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը մարդկանց կողմից ստեղծված այս օրենքներին։ Նա հրեա կրոնական առաջնորդներին ասաց. «Եսայիան շատ տեղին մարգարեացավ ձեր՝ կեղծավորներիդ մասին, ինչպես որ գրված է. «Այս ժողովուրդը իր շուրթերով է պատվում ինձ [Եհովային], բայց նրա սիրտը հեռացած է ինձանից։ Իզուր են երկրպագում ինձ, որովհետև նրանց ուսմունքները լոկ մարդկային պատվիրաններ են»։ Դուք Աստծու պատվիրանը թողած՝ մարդկանց ավանդույթից եք կառչում» (Մարկ. 7։6–8