Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2017

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Պողոս առաքյալը գրեց, որ Եհովան թույլ չի տա, որ մեր կարողությունից վեր փորձվենք (1 Կորնթ. 10։13)։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Եհովան նախօրոք որոշում է, թե ինչ փորձության կարող ենք դիմանալ, և հետո ընտրում է, թե որ փորձությունը թույլ տա։

Եկեք տեսնենք, թե ինչու տրամաբանական չի լինի այդպես մտածել։ Մի եղբայր, որի որդին ինքնասպան էր եղել, հարցրեց. «Արդյո՞ք Եհովան կանխատեսել էր, որ ես ու կինս կարող ենք դիմանալ մեր որդու մահվանը։ Աստված նախօրոք որոշե՞լ էր, որ մենք կկարողանանք տանել այդ վիշտը»։ Արդյո՞ք տրամաբանական է մտածել, որ Եհովան մեր կյանքում տեղի ունեցող դեպքերին այսպիսի ընթացք է տալիս։

1 Կորնթացիներ 10։13-ում արձանագրված Պողոսի խոսքերը խորությամբ քննելով՝ կարող ենք հետևյալ եզրակացությունն անել. չկա որևէ աստվածաշնչյան հիմք մտածելու, որ Եհովան նախօրոք որոշում է, թե ինչ փորձության կարող ենք դիմանալ, և հետո ընտրում է, թե որ փորձությունը թույլ տա։ Եկեք նկատի առնենք չորս պատճառներ, որոնք թիկունք են կանգնում այս մտքին։

Առաջին՝ Եհովան մարդկանց տվել է ազատ կամքի պարգևը։ Նա ուզում է, որ մեր կյանքի ուղին մենք ընտրենք (2 Օրենք 30։19, 20; Հեսու 24։15)։ Եթե ճիշտ ճանապարհն ընտրենք, կարող ենք ակնկալել, որ Եհովան կառաջնորդի մեր քայլերը (Առակ. 16։9)։ Բայց եթե սխալ ճանապարհ ընտրենք, ստիպված կլինենք կրելու հետևանքները (Գաղ. 6։7)։ Եթե Եհովան է որոշում, թե ինչպիսի փորձության ենթարկվենք, արդյոք դա չի՞ նշանակում, որ մենք չունենք ազատ կամք։

Երկրորդ՝ Եհովան չի պաշտպանում մեզ «ժամանակից և պատահարից» (Ժող. 9։11)։ Ողբերգական դեպքեր մարդկանց հետ կարող են լինել այն պատճառով, որ նրանք սխալ ժամին սխալ տեղում են գտնվում։ Օրինակ՝ Հիսուսը խոսեց մի դժբախտ պատահարի մասին, երբ աշտարակը փուլ էր եկել 18 հոգու վրա և նրանք մահացել էին։ Այս դեպքը հիշատակելով՝ նա ցույց տվեց, որ դա Աստծու կամքով չէր եղել (Ղուկ. 13։1–5)։ Արդյոք անտրամաբանական չի՞ լինի մտածել, թե Աստված նախօրոք որոշում է, թե դժբախտ պատահարի հետևանքով՝ ով ողջ կմնա և ով կմահանա։

Երրորդ՝ մեզնից յուրաքանչյուրը ներգրավված է անարատության հարցում։ Հիշենք, որ Սատանան հարցականի տակ դրեց Եհովայի բոլոր ծառաների անարատությունը՝ պնդելով, թե փորձությունների ներքո մենք նվիրված չենք մնա Եհովային  (Հոբ 1։9–11; 2։4; Հայտն. 12։10)։ Եթե Եհովան կանխորոշի, թե որ փորձություններին մենք չենք կարողանա դիմանալ, և պաշտպանի մեզ դրանցից, արդյոք դա չի՞ հաստատի Սատանայի մեղադրանքը, թե մենք Աստծուն ծառայում ենք եսասիրական մղումներով։

Չորրորդ՝ Եհովան միշտ չէ, որ օգտագործում է ամեն ինչ նախապես իմանալու իր կարողությունը։ Եթե Աստված նախօրոք որոշում է, թե որ փորձությանը ենթարկվենք, ապա դա նշանակում է, որ նա մեր ապագայի մասին ամեն ինչ գիտի։ Սակայն այդ միտքը աստվածաշնչյան հիմք չունի։ Անկասկած, Աստված կարող է նախապես իմանալ ապագան (Ես. 46։10)։ Բայց, ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, նա ընտրողաբար է գործի դնում ապագան տեսնելու իր կարողությունը (Ծննդ. 18։20, 21; 22։12)։ Այդպես նա հավասարակշռում է ապագան իմանալու կարողությունը և իր հարգանքը մեր ազատ կամքի հանդեպ։ Մի՞թե հենց սա չենք ակնկալում Աստծուց, ով հարգում է որոշումներ կայացնելու մեր ազատությունը և իր հատկությունները միշտ դրսևորում է կատարյալ հավասարակշռությամբ (2 Օրենք 32։4; 2 Կորնթ. 3։17

Ուրեմն ի՞նչ են նշանակում Պողոսի խոսքերը՝ «Աստված.... թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք»։ Այստեղ Պողոսը նկարագրում է, թե Եհովան ինչ է անում մեր փորձության ընթացքում, ոչ թե նախօրոք։ Առաքյալի խոսքերը վստահեցնում են մեզ, որ անկախ նրանից, թե ինչ փորձությունների կբախվենք, եթե վստահենք Եհովային, նա նեցուկ կլինի մեզ (Սաղ. 55։22)։ Պողոսի մխիթարական խոսքերը հիմնված են երկու կարևոր ճշմարտությունների վրա։

Առաջին՝ մեր նույն փորձությունները «պատահում են մյուս մարդկանց» էլ։ Դրանք մեր կարողությունից վեր չեն, եթե իհարկե ապավինում ենք Աստծուն (1 Պետ. 5։8, 91 Կորնթացիներ 10։13-ի համատեքստում Պողոսը խոսում է այն փորձությունների մասին, որոնց իսրայելացիները բախվեցին անապատում (1 Կորնթ. 10։6–11)։ Դրանցից ոչ մեկը արտասովոր չէր և իսրայելացիների կարողությունից վեր չէր։ Այն իսրայելացիները, որոնք ապավինեցին Եհովային, հավատարիմ մնացին։ Սակայն Պողոսը չորս անգամ ասում է, որ «նրանցից ոմանք» չհնազանդվեցին։ Որոշ իսրայելացիներ սխալ ցանկություններով տարվեցին, քանի որ չապավինեցին Աստծուն։

Երկրորդ՝ «Աստված հավատարիմ է»։ Այն, թե ինչպես է Եհովան վարվել իր ժողովրդի հետ, ցույց է տալիս, որ նա նվիրված սեր է դրսևորում «իրեն սիրողների ու իր պատվիրանները պահողների հանդեպ» և միշտ պահում է իր խոստումները (2 Օրենք 7։9; Հեսու 23։14)։ Հաշվի առնելով Եհովայի դրսևորած հավատարմությունը անցյալում՝ նրան սիրողներն ու հնազանդվողները կարող են վստահ լինել, որ երբ փորձությունների բախվեն, նա կպահի իր խոստումը. 1) թույլ չի տա, որ որևէ փորձություն հասնի այն աստիճանի, որ անհնար լինի դիմանալ, և 2) «ելքը կտա»։

Եհովան «մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում»

Ինչպե՞ս է Եհովան ելք տալիս նրանց, ովքեր ապավինում են իրեն փորձության ժամանակ։ Իհարկե, երբ Եհովան տեղին է համարում, կարող է պարզապես վերացնել փորձությունը։ Բայց հիշենք Պողոսի խոսքերը՝ «[Եհովան] նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ»։ Շատ դեպքերում նա «ելքը տալիս է»՝ ապահովելով մեզ այն ամենով, ինչ անհրաժեշտ է փորձություններին տոկալու և հավատարիմ մնալու համար։ Քննենք մի քանի կերպեր, թե ինչպես է Եհովան դա անում։

  • Նա «մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթ. 1։3, 4)։ Եհովան կարող է մխիթարել մեզ՝ հանդարտեցնելով մեր միտքը, սիրտը և զգացումները իր Խոսքի, սուրբ ոգու և հավատարիմ ծառայի պատրաստած հոգևոր կերակուրի միջոցով (Մատթ. 24։45; Հովհ. 14։16, ծնթ.; Հռոմ. 15։4

  • Նա կարող է առաջնորդել մեզ իր սուրբ ոգու միջոցով (Հովհ. 14։26)։ Փորձությունների ժամանակ սուրբ ոգին կօգնի մեզ Աստվածաշնչից հիշել այնպիսի հատվածներ կամ սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ իմաստուն որոշումներ կայացնել։

  • Նա կարող է իր հրեշտակների միջոցով աջակցել մեզ (Եբր. 1։14

  • Նա կարող է օգնել մեր հավատակիցների միջոցով, ովքեր իրենց խոսքերով ու գործերով «զորավիգ» կլինեն մեզ (Կող. 4։11

Փաստորեն, ի՞նչ են նշանակում 1 Կորնթացիներ 10։13-ում գրված խոսքերը։ Եհովան չի ընտրում այն փորձությունները, որոնց մենք բախվում ենք։ Սակայն երբ փորձության ենք բախվում, կարող ենք վստահ լինել հետևյալում. եթե ամբողջովին ապավինենք Եհովային, նա թույլ չի տա, որ դրանք հասնեն այն աստիճանի, որ չկարողանանք դիմանալ, և միշտ ելքը կտա, որ կարողանանք տոկալ։ Որքա՜ն հուսադրող ու մխիթարական է իմանալ այս ամենը։