Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Նոյեմբեր 2016

«Աշխատանքը հսկայական է»

«Աշխատանքը հսկայական է»

ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ տեղի է ունենում մի շատ կարևոր հանդիպում։ Դավիթ թագավորը հավաքել է իր բոլոր իշխաններին, պալատականներին ու զորեղ մարդկանց։ Նրանք անհամբերությամբ սպասում են մի կարևոր հայտարարության։ Եհովան Դավթի որդի Սողոմոնին հանձնարարել էր կառուցել մի հիանալի շինություն, որը նվիրվելու էր ճշմարիտ երկրպագությանը։ Իսրայելի տարեց թագավորը Աստծու սուրբ ոգու միջոցով ստացել էր այդ շինության հատակագիծը ու այն տվել էր Սողոմոնին։ Դավիթն ասաց. «Աշխատանքը հսկայական է, քանի որ այդ պալատը ոչ թե մարդու համար է, այլ Եհովա Աստծու» (1 Տար. 28։1, 2, 6, 11, 12; 29։1

Այնուհետև Դավիթը հարցրեց. «Ուրիշ էլ ո՞վ է ուզում այսօր իր հոժար կամքով ինչ-որ բան նվիրաբերել Եհովային» (1 Տար. 29։5)։ Եթե դու լինեիր այնտեղ, ինչպե՞ս կարձագանքեիր։ Կցանկանայի՞ր աջակցել այդ հսկայական շինարարությանը։ Իսրայելացիները անմիջապես սկսեցին նվիրաբերություններ անել։ Նրանք իրենց «մատուցած կամավոր ընծաների համար ուրախացան, որովհետև նրանք այդ ընծաները լիակատար սրտով մատուցեցին Եհովային» (1 Տար. 29։9

Դարեր անց Եհովան հիմնեց այդ տաճարից ավելի մեծ մի բան՝ հոգևոր մեծ տաճարը, որը հնարավորություն է տալիս մարդկանց Հիսուսի զոհի հիման վրա մոտենալու և երկրպագելու իրեն (Եբր. 9։11, 12)։ Ինչպե՞ս է Եհովան այսօր օգնում մարդկանց մոտենալ իրեն։ Աշակերտներ պատրաստելու գործի միջոցով (Մատթ. 28։19, 20)։ Դրա շնորհիվ ամեն տարի միլիոնավոր Աստվածաշնչի ուսումնասիրություններ են անցկացվում, հազարավոր աշակերտներ են մկրտվում և հարյուրավոր նոր ժողովներ են կազմավորվում։

Այս աճի արդյունքում ավելանում է աստվածաշնչյան գրականության, Թագավորության սրահների շինարարության ու վերանորոգման և համաժողովների սրահների տարածքներ ձեռք բերելու կամ վարձելու կարիքը։ Համաձայն չե՞ս, որ բարի լուրի քարոզչության գործը մեծ և վարձահատույց աշխատանք է (Մատթ. 24։14

Սերը Աստծու և մերձավորի հանդեպ, ինչպես նաև Թագավորության գործի հրատապությունը մղում են Աստծու ժողովրդին «հոժար կամքով ինչ-որ բան նվիրաբերել Եհովային»։ Որքա՜ն հիանալի է «պատվել Եհովային [մեր] արժեքավոր բաներով» և տեսնել, թե ինչպես են այդ միջոցները հավատարմորեն և իմաստնորեն օգտագործվում, որպեսզի կատարվի մարդկության պատմության ամենամեծ աշխատանքը (Առակ. 3։9