Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հունվար 2017

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչպե՞ս էին հին ժամանակներում կրակ տեղափոխում։

ԾՆՆԴՈՑ 22։6-ում կարդում ենք, որ Աբրահամը հեռու վայրում զոհ մատուցելու համար «վերցրեց ողջակեզի փայտը, դրեց իր որդի Իսահակի վրա, իր ձեռքն առավ կրակն ու մեծ դանակը, և երկուսով շարունակեցին ճանապարհը»։

Աստվածաշնչում ոչ մի տեղ չի նշվում, թե հնում մարդիկ ինչպես էին կրակ ստանում։ Վերը նշված արձանագրության վերաբերյալ Աստվածաշնչի մի մեկնաբան կարծում է, որ կրակը «դժվար թե հնարավոր լիներ վառ պահել [Աբրահամի ու Իսահակի] երկար ճանապարհորդության ընթացքում»։ Ուստի գուցե Աբրահամը իր հետ վերցրել էր կրակ ստանալու պարագաներ։

Ուրիշներն էլ ասում են, որ հնում կրակ ստանալը հեշտ գործ չէր։ Մարդկանց համար ավելի հեշտ կլիներ հնարավորության դեպքում հարևաններից այրվող ածուխներ վերցնել, քան ինքնուրույն կրակ ստանալ։ Ուստի որոշ աստվածաշնչագետներ կարծում են, որ Աբրահամը իր հետ վերցրել էր շղթայաձև կանթով մի անոթ, որում նախորդ օրվա կրակից շիկացած ածուխներ կային (Ես. 30։14)։ Այրվող ածուխները այդպես տեղափոխելը հնարավորություն էր տալիս ճանապարհորդության ժամանակ ցանկացած տեղում կրակ վառել։