Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2016

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Ինչո՞ւ էր Եհովան հավանություն տալիս անցյալում Իսրայել ազգի մղած պատերազմներին։

Եհովան սիրո Աստված է։ Սակայն երբ իր ժողովրդին կեղեքում էին ու դաժան ճնշումների ենթարկում, նա իրավասություն էր տալիս նրանց պատերազմելու։ Աստված ինքն էր որոշում, թե ով պետք է գնա պատերազմի և երբ պետք է դա լինի (w15 11/1, էջ 4–5)։

Ինչպե՞ս կարող են ծնողները կրթել իրենց դեռահասներին, որ նրանք ծառայեն Եհովային։

Շատ կարևոր է, որ ծնողները սեր դրսևորեն իրենց դեռահասների նկատմամբ և խոնարհության օրինակ լինեն նրանց համար։ Կարևոր է նաև, որ ծնողները ձգտեն հասկանալ իրենց երեխաներին (w15 11/15, էջ 9–11)։

Ինչո՞ւ Հռոմի պապը չի կարող համարվել Պետրոս առաքյալի հետնորդը։

Մատթեոս 16։17, 18-ը չի ասում, թե Պետրոս առաքյալն էր լինելու քրիստոնեական ժողովի գլուխը։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ժողովի անկյունաքարը Հիսուսն է, ոչ թե Պետրոսը (1 Պետ. 2։4–8) (w15 12/1, էջ 12–14)։

Խոսելուց առաջ ինչի՞ մասին է պետք մտածել։

Որպեսզի մեր լեզուն օգտագործենք ի բարին, խոսելուց առաջ պետք է հաշվի առնենք հետևյալը՝ 1) երբ խոսել (Ժող. 3։7), 2) ինչ խոսել (Առակ. 12։18) և 3) ինչպես խոսել (Առակ. 25։15) (w15 12/15, էջ 19–22)։

Անազնվության ի՞նչ դրսևորումներ կան, որոնցից քրիստոնյաները պետք է հեռու մնան։

Ճշմարիտ քրիստոնյաները հեռու են մնում սուտ խոսելուց և ուրիշներին զրպարտելուց։ Նրանք կեղծ և չարամիտ բաներ չեն ասում մարդկանց հեղինակազրկելու համար և խաբեբայությամբ ու գողությամբ չեն զբաղվում (wp16.1, էջ 5)։

Ովքե՞ր էին «ավագ քահանաները», որոնց մասին նշվում է Աստվածաշնչում։

Ավագ քահանա էին կոչվում քահանաների մեջ գլխավորություն վերցնողները և նախկին քահանայապետները (wp16.1, էջ 10)։

Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրան, ով օգտվում է Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։

Քրիստոնյաները չեն մեծարում խորհրդանիշներից օգտվողներին։ Օծյալները չեն ակնկալում հատուկ վերաբերմունք և չեն ցանկանում ազդարարել Աստծուց ստացած իրենց նշանակման մասին (Մատթ. 23։8–12) (w16.01, էջ 23–24)։

Ի՞նչ ենք սովորում այն պատմությունից, թե ինչպես Աբրահամը դարձավ Աստծու ընկերը։

Աբրահամը Աստծու մասին իմացել է հավանաբար Սեմից։ Աբրահամն Աստծուն ճանաչել է նաև տեսնելով, թե ինչպես է Նա վերաբերվում իրեն և իր ընտանիքին։ Մենք էլ կարող ենք նույնն անել (w16.02, էջ 9–10)։

Ինչպե՞ս է Աստվածաշունչը բաժանվել գլուխների և համարների։

13-րդ դարում հոգևորական Ստեֆան Լանգտոնը Աստվածաշունչը բաժանեց գլուխների։ Եբրայերեն Գրությունները համարների բաժանեցին հրեա գրագիրները, իսկ Հունարեն Գրությունները՝ աստվածաշնչագետ Ռոբեր Էթյենը 16-րդ դարում (wp16.2, էջ 14–15)։

Արդյո՞ք Սատանան Հիսուսին փորձելիս նրան բառացիորեն տարավ տաճար։

Չենք կարող համոզված լինել՝ արդյոք Հիսուսը իսկապես կանգնել է տաճարի պարսպի վրա, թե Սատանան դա արել է տեսիլքի միջոցով։ Երկուսն էլ հնարավոր տարբերակներ են, որոնք կարելի է հասկանալ թե՛ Մատթեոս 4։5-ից, թե՛ Ղուկաս 4։9-ից (w16.03, էջ 31–32)։

Ինչո՞վ է մեր ծառայությունը նման ցողի։

Ցողը աստիճանաբար է առաջանում։ Այն թարմություն է տալիս և կենսատու է։ Ցողը Աստծու օրհնությունն է (2 Օրենք 33։13)։ Ինչպես որ միլիոնավոր ցողակաթիլները միասին խոնավացնում են հողը, այնպես էլ միահամուռ ջանքերի շնորհիվ Եհովայի ժողովուրդը օրհնություն է բերում բոլոր ազգերին (w16.04, էջ 4)։