Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2016

Ժամանակակից կատարման մեջ քարտուղարի թանաքաման ունեցող մարդը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, որը նշան է դնելու նրանց վրա, ովքեր փրկվելու են

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ո՞ւմ են խորհրդանշում Եզեկիելի տեսիլքում նկարագրված քարտուղարի թանաքամանով մարդը և այն վեց մարդիկ, ովքեր ջախջախելու համար զենքեր ունեին։

Նրանք խորհրդանշում են այն երկնային ուժերին, որոնք մասնակցում էին Երուսաղեմի կործանմանը, և որոնք նաև կմասնակցեն Արմագեդոնի ժամանակ Սատանայի ամբարիշտ համակարգի կործանմանը։ Ինչո՞ւ է այս վերաճշտված հասկացողությունը տրամաբանական։

Այն բանից հետո, երբ Եզեկիելը տեսավ, թե ինչ չար բաներ էին արվում հավատուրաց Երուսաղեմում նախքան մ. թ. ա. 607 թ.-ին քաղաքի կործանումը, նրան մի տեսիլք տրվեց այն իրադարձությունների մասին, որոնք տանում էին այդ կործանման։ Նա տեսավ վեց մարդկանց, ովքեր ջախջախելու համար զենքեր ունեին։ Եզեկիելը տեսավ նաև «կտավ հագած մի մարդու», որը «քարտուղարի թանաքաման» ուներ (Եզեկ. 8։6–12; 9։2, 3)։ Այդ մարդուն ասվել էր. «Անցի՛ր քաղաքի.... միջով, ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատներին, ովքեր հառաչում ու հեծեծում են այն բոլոր գարշելի բաների համար, որ կատարվում են նրա մեջ»։ Ջախջախելու համար զենքեր ունեցող մարդկանց ասվեց, որ նրանք սպանեն քաղաքում եղող բոլոր նրանց, ովքեր չունեն այդ նշանը (Եզեկ. 9։4–7)։ Ի՞նչ է այս տեսիլքը սովորեցնում մեզ, և ո՞վ է քարտուղարի թանաքաման ունեցող մարդը։

Այս տեսիլքը Եզեկիելին տրվեց մ. թ. ա. 612-ին։ Դրա առաջին կատարումը վերաբերում է բաբելոնացիների զորքի կողմից Երուսաղեմի կործանմանը, որը պետք է տեղի ունենար ընդամենը հինգ տարի անց։ Հեթանոս բաբելոնացիներին թույլ տրվեց կործանել Երուսաղեմը։ Այդպիսով նրանք հանդես եկան որպես Եհովայի դատաստանն իրագործողներ (Երեմ. 25։9, 15–18)։ Եհովան նրանց միջոցով պատժեց իր հավատուրաց ժողովրդին։ Սակայն այդ կործանման ժամանակ բոլորը չէ, որ անխտիր ոչնչանալու էին. արդար մարդիկ չար մարդկանց հետ չէին կործանվելու։ Եհովան, սեր դրսևորելով, քայլեր ձեռնարկեց, որ փրկի այն հրեաներին, ովքեր հավանություն չէին տալիս քաղաքում տեղի ունեցող գարշելի բաներին։

Եզեկիելը չէր մասնակցում ո՛չ նշանը դնելու, ո՛չ էլ կործանումը իրականացնելու գործին։ Դատաստանը իրականացնելու գործը առաջնորդելու էին հրեշտակները։ Ուստի այս մարգարեությունը մեզ հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչ էր տեղի ունենում կուլիսների հետևում՝ երկնային ոլորտում։ Եհովան իր հրեշտակներին հանձնարարել էր ոչ միայն կազմակերպել չար մարդկանց կործանումը, այլև առանձնացնել արդարներին փրկության համար։ *

Անցյալում մտածում էինք, թե այս տեսիլքի մերօրյա կատարման մեջ քարտուղարի թանաքաման ունեցող մարդը խորհրդանշում է օծյալ մնացորդին։ Բացատրվում էր, որ նրանք, ովքեր դրականորեն են արձագանքում բարի լուրին, այսօր իսկ նշան են ստանում։ Սակայն վերջին տարիներին պարզ դարձավ, որ այս բացատրությունը վերաճշտման կարիք ունի։ Համաձայն Մատթեոս 25։31–33-ի՝ մարդկանց դատում է Հիսուսը։ Նա իր վերջնական դատավճիռը կայացնելու է մեծ նեղության ընթացքում՝ գառնանման մարդկանց, ովքեր փրկվելու են, զատելով այծանման մարդկանցից, ովքեր կործանվելու են։

Այս վերաճշտված հասկացողության լույսի ներքո ի՞նչ ենք սովորում Եզեկիելի տեսիլքից։ Առնվազն հինգ բան։

  1. Երուսաղեմի կործանումից առաջ Եզեկիելը Երեմիայի հետ ծառայում էր որպես դետ, ինչպես որ Եսայիան էր ծառայել նրանցից առաջ։ Այսօր՝ նախքան մեծ նեղության սկսվելը, Եհովան իր օծյալ ծառաների փոքր խմբի միջոցով հոգևոր սնունդ է տալիս իր ժողովրդին և նախազգուշացնում է ուրիշներին։ Քրիստոսի տան բոլոր անդամները նույնպես մասնակցում են նախազգուշացում տալու գործին (Մատթ. 24։45–47

  2. Եզեկիելը չէր մասնակցում փրկվողների վրա նշան դնելու գործին, ինչպես և Աստծու ծառաներն այսօր։ Նրանք պարզապես հայտնում են Եհովայի նախազգուշացումները, ինչը հրեշտակների առաջնորդությամբ  կատարվող քարոզչական գործի մի մասն է (Հայտն. 14։6

  3. Եզեկիելի օրերում փրկվողները բառացի նշան չէին ստանում իրենց ճակատին։ Այսօր նույնպես ոչ ոք բառացի նշան չի ստանում իր ճակատին։ Իսկ ի՞նչ պետք է անեն մարդիկ, որպեսզի փրկության համար այլաբանական նշան ստանան։ Նրանք պետք է դրականորեն արձագանքեն բարի լուրին, հագնեն քրիստոնեական անձնավորությունը, իրենց անձը նվիրեն Եհովային և հավատարմորեն աջակցեն Քրիստոսի եղբայրներին (Մատթ. 25։35–40)։ Նրանք, ովքեր այսպես կվարվեն, գալիք մեծ նեղության ընթացքում կստանան փրկության նշանը։

  4. Ժամանակակից կատարման մեջ քարտուղարի թանաքաման ունեցող մարդը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, որը նշան է դնելու նրանց վրա, ովքեր փրկվելու են։ Մեծ բազմության անդամները իրենց նշանը կստանան մեծ նեղության ընթացքում, երբ դատվեն և համարվեն գառնանման անհատներ։ Դրա շնորհիվ նրանք երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար կունենան (Մատթ. 25։34, 46 *

  5. Ժամանակակից կատարման մեջ ջախջախելու համար զենքեր ունեցող վեց մարդիկ ներկայացնում են երկնային զորքերին, որոնց գլխավորում է Հիսուսը։ Նրանք շուտով կկործանեն ազգերին և իսպառ կվերացնեն ամբարշտությունը (Եզեկ. 9։2, 6, 7; Հայտն. 19։11–21

Այս անգին բաներն իմանալը ամրացնում է մեր վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովան արդարներին չարերի հետ չի կործանում (2 Պետ. 2։9; 3։9)։ Դրանք նաև հիշեցնում են մեզ, թե այսօր որքան կարևոր է քարոզչական գործը։ Անհրաժեշտ է, որ բոլորը լսեն Եհովայի նախազգուշացումները, նախքան կգա վերջը (Մատթ. 24։14

^ պարբ. 6 Բարուքը (Երեմիայի քարտուղարը), եթովպացի Աբդիմելեքը և Ռեքաբյանները իրենց ճակատներին տեսանելի նշան չէին ստացել, սակայն փրկվեցին (Երեմ. 35։1–19; 39։15–18; 45։1–5)։ Հետևաբար փրկվողները այլաբանական նշան էին ստացել։

^ պարբ. 12 Հավատարիմ օծյալները փրկվելու համար այս նշանը չեն ստանում։ Նրանք իրենց վերջնական կնիքը ստանում են կա՛մ մահից առաջ, կա՛մ մեծ նեղությունը սկսվելուց առաջ (Հայտն. 7։1, 3