Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2016

Աստվածահաճո հատկություն. ադամանդներից ավելի արժեքավոր

Աստվածահաճո հատկություն. ադամանդներից ավելի արժեքավոր

Վաղուց ի վեր ադամանդները համարվում են թանկարժեք քարեր։ Կան ադամանդներ, որոնց արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում։ Սակայն կան այնպիսի բաներ, որ Աստծու տեսանկյունից ավելի արժեքավոր են, քան ադամանդները կամ ուրիշ թանկարժեք քարեր։

 Հայկանուշը, որը բնակվում էր Հայաստանում և չմկրտված քարոզիչ էր, մի անգամ իր տան մոտ անձնագիր գտավ։ Անձնագրում մի քանի դեբետային քարտեր կային և մեծ չափի գումար։ Հայկանուշը այդ մասին պատմեց իր ամուսնուն, որը նույնպես չմկրտված քարոզիչ էր։

Այդ զույգը ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ, ինչպես նաև պարտքեր։ Սակայն ամուսինները որոշեցին փողը վերադարձնել տիրոջը, որի հասցեն նշված էր անձնագրում։ Անձնագիրը կորցրած մարդը և նրա ընտանիքը ապշել էին։ Հայկանուշն ու նրա ամուսինը բացատրեցին, որ աստվածաշնչյան կրթության շնորհիվ է, որ իրենք ազնվորեն են վարվում։ Նրանք առիթն օգտագործեցին, որ այդ ընտանիքի հետ խոսեն Եհովայի վկաների մասին, և գրականություն թողեցին։

Իր շնորհակալությունը հայտնելու համար այդ ընտանիքը Հայկանուշին ցանկացավ որոշակի գումար տալ, սակայն վերջինս մերժեց։ Հաջորդ օրը անձնագիրը կորցրած մարդու կինը գնաց այդ ամուսինների տուն և երախտագիտությունից մղված՝ Հայկանուշին ադամանդե մատանի նվիրեց ու պնդեց, որ նա վերցնի այն։

Այդ ընտանիքի պես՝ շատերը կզարմանային՝ լսելով Հայկանուշի ու նրա ամուսնու ազնվության մասին։ Բայց արդյոք Եհովան զարմացա՞վ։ Գնահատե՞ց նրանց արարքը։ Արժե՞ր, որ նրանք ազնվություն դրսևորեին։

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՆ

Դժվար չէ պատասխանել վերոնշյալ հարցերին։ Պատճառն այն է, որ Աստծու ծառաները համոզված են, որ Եհովան ադամանդներից, ոսկուց և նյութական այլ բաներից ավելի արժևորում է այն, որ իր ծառաները դրսևորում են իր հատկությունները։ Այո՛, Եհովայի տեսակետը այն հարցի վերաբերյալ, թե ինչն է արժեքավոր, ինչը՝ ոչ, տարբերվում է շատ մարդկանց տեսակետից (Ես. 55։8, 9)։ Եվ Եհովայի ծառաների համար նրա հատկությունները լիարժեքորեն դրսևորելը չափազանց կարևոր է։

Դա կարելի է տեսնել այն բանից, թե ինչ է Աստվածաշունչն ասում խորաթափանցության ու իմաստության մասին։ Առակներ 3։13–15-ում գրված է. «Երջանիկ է այն մարդը, որը իմաստություն է գտել, և այն մարդը, որը խորաթափանցություն է ձեռք բերել, քանի որ իմաստություն ձեռք բերելն ավելի լավ է, քան արծաթ ձեռք բերելը, և նրանից ստացած շահույթը ավելին է, քան ոսկուց ստացածը։ Այն ավելի թանկ է, քան մարջանները, և այն բոլոր բաները, որ թանկ են քեզ համար, չեն կարող հավասարվել նրան»։ Անկասկած, այս հատկությունները Եհովայի համար շատ ավելի արժեքավոր են, քան որևէ թանկարժեք իր։

Իսկ ի՞նչ կարելի է ասել ազնվության մասին։

Եհովան ազնիվ Աստված է. նա «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Առաջին դարում Եհովան ներշնչեց Պողոս առաքյալին, որ եբրայեցի քրիստոնյաներին գրի հետևյալը. «Շարունակ աղոթեք մեզ համար, քանի որ վստահ ենք, որ մաքուր խիղճ ունենք, որովհետև ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբր. 13։18

Հիսուս Քրիստոսը ազնվության հարցում հիանալի օրինակ է թողել։ Մի անգամ Կայիափա քահանայապետը բղավելով նրան ասաց. «Կենդանի Աստծով երդվեցնում եմ քեզ, որ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ Հիսուսն ազնվորեն ասաց, որ ինքն է Մեսիան, թեև ճշմարտությունն ասելը կարող էր պատճառ դառնալ, որ Սինեդրիոնը նրան մեղադրեր հայհոյություն անելու մեջ և մահվան դատապարտեր (Մատթ. 26։63–67

Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Եթե հայտնվենք այնպիսի իրավիճակում, որ իրականությունից մի չնչին բան թաքցնելով կամ ճշմարտությունը փոքր-ինչ աղավաղելով՝ կկարողանանք նյութական շահ ստանալ, ազնվորեն կվարվե՞նք։

ԻՆՉՈՒ Է ԱԶՆԻՎ ԼԻՆԵԼԸ ԴԺՎԱՐ

Ինչ խոսք, դժվար է ազնիվ լինել այս վերջին օրերում, երբ շատերը «անձնասեր, փողասեր» են (2 Տիմոթ. 3։2)։ Ֆինանսական ճգնաժամի  կամ աշխատանքի հետ կապված անորոշության պատճառով շատ մարդիկ անազնիվ են դարձել։ Նրանք կարծում են, որ գողություն անելը, խաբելը և այլ անազնիվ գործերով զբաղվելը արդարացված է։ Այսպիսի մտածելակերպը շատ տարածված է. երբ նյութական շահ ստանալու հետ կապված հարց կա, ազնիվ լինելու մասին խոսք անգամ չկա։ Նույնիսկ որոշ քրիստոնյաներ են այս հարցում սխալ որոշումներ կայացրել և դարձել «շահամոլ», ինչի պատճառով կորցրել են ժողովում ունեցած իրենց լավ համբավը (1 Տիմոթ. 3։8; Տիտոս 1։7

Այնուամենայնիվ, քրիստոնյաների մեծ մասը ընդօրինակում է Հիսուսին։ Նրանք գիտակցում են, որ աստվածահաճո հատկություններ դրսևորելը ցանկացած հարստությունից կամ ձեռքբերումից ավելի կարևոր է։ Այդ պատճառով քրիստոնյա երեխաները չեն խաբում, որպեսզի բարձր գնահատականներ ստանան դպրոցում (Առակ. 20։23)։ Ճիշտ է, ազնվորեն վարվելու արդյունքում անհատը միշտ չէ, որ վարձատրվում է, ինչպես որ եղավ Հայկանուշի պարագայում, սակայն այդ հատկությունը դրսևորելը ճիշտ է Աստծու աչքում և նպաստում է մաքուր խիղճ ունենալուն, ինչն իսկապես արժեքավոր է։

Դա է փաստում Գագիկի օրինակը։ Նա պատմում է. «Քրիստոնյա դառնալուց առաջ ես աշխատում էի մի մեծ ընկերությունում, որի տնօրենը քիչ հարկ վճարելու համար հարկային մարմիններին ներկայացնում էր ընկերության ստացած շահույթի ընդամենը մի փոքր մասը։ Քանի որ ես գործադիր տնօրենն էի, ինձնից ակնկալվում էր, որ «համաձայնության» գայի հարկայինի աշխատողի հետ՝ կաշառք տալով նրան, որպեսզի նա աչք փակեր ընկերության խարդախ գործերի վրա։ Արդյունքում՝ անազնիվ մարդու համբավ ձեռք բերեցի։ Ես բարձր աշխատավարձ էի ստանում, բայց երբ իմացա ճշմարտությունը, դադարեցի անազնիվ կերպով վարվելուց։ Ես բացեցի իմ սեփական բիզնեսը։ Հենց առաջին օրվանից օրինականորեն գրանցել եմ իմ ընկերությունը և վճարում եմ բոլոր հարկերը» (2 Կորնթ. 8։21

Գագիկը շարունակում է. «Թեև եկամուտս գրեթե կիսով չափ նվազել է, և ընտանիքիս հոգ տանելը դժվար է դարձել, բայց հիմա ես երջանիկ եմ։ Եհովայի առաջ խիղճս մաքուր է։ Ես լավ օրինակ եմ երկու որդիներիս համար և ժողովում առանձնաշնորհումներ ունեմ։ Հարկային աուդիտորները և նրանք, ում հետ իմ բիզնեսն եմ անում, ինձ ազնիվ մարդ են համարում»։

ԵՀՈՎԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ

Եհովան սիրում է նրանց, ովքեր իր ուսմունքը զարդարում են իր գերազանց հատկություններով, այդ թվում ազնվությամբ (Տիտոս 2։10)։ Դավիթ թագավորը, Աստծուց ներշնչված, գրեց. «Ես երիտասարդ էի և հիմա ծերացել եմ, բայց դեռ չեմ տեսել արդարին լքված, ոչ էլ նրա սերունդներին՝ հաց մուրալիս» (Սաղ. 37։25

Այն, ինչ տեղի ունեցավ հավատարիմ Հռութի հետ, դրա վառ ապացույցն է։ Հռութը չլքեց իր տարեց սկեսրոջը։ Նա տեղափոխվեց Իսրայել, որտեղ կարող էր երկրպագել ճշմարիտ Աստծուն (Հռութ 1։16, 17)։ Իսրայելում Հռութը փաստեց, որ ազնիվ ու աշխատասեր է, քանի որ ջանասիրաբար հասկաքաղ էր անում, ինչը նախատեսված էր Օրենքով։ Եհովան Հռութին ու Նոեմիին կարիքի մեջ չթողեց։ Դա ներդաշնակ էր այն բանին, ինչ հետագայում ասաց Դավիթը (Հռութ 2։2–18)։ Ուշագրավ է, որ Եհովան շատ ավելին արեց, քան պարզապես Հռութի մասին նյութապես հոգ տանելը։ Աստված նրան ընտրեց, որ լինի Դավիթ թագավորի և նույնիսկ խոստացյալ Մեսիայի նախամայրը (Հռութ 4։13–17; Մատթ. 1։5, 16

Եհովայի ծառաներից ոմանց համար հնարավոր է՝ դժվար լինի ապրուստ վաստակելը։ Սակայն փոխանակ դիմելու հեշտ, բայց միևնույն ժամանակ անազնիվ քայլերի՝ նրանք ձգտում են ջանասեր լինել ու տքնաջան աշխատել։ Այդպիսով այդ անհատները ցույց են տալիս, որ Աստծու գերազանց հատկությունները, այդ թվում ազնվությունը ավելի շատ են գնահատում,  քան որևէ նյութական բան (Առակ. 12։24; Եփես. 4։28

Հին ժամանակներում ապրած Հռութի նման՝ ողջ աշխարհում քրիստոնյաները հավատում են, որ Եհովան ի զորու է օգնության ձեռք մեկնելու իրենց։ Նրանք անվերապահորեն վստահում են նրան, ով իր Խոսքում արձանագրել է հետևյալ խոստումը. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբր. 13։5)։ Եհովան բազմիցս ցույց է տվել, որ կարող է օգնել և կօգնի այն կարիքավորներին, որոնք միշտ ազնվությամբ են վարվում։ Նա պահել է իր խոսքը՝ հոգ տանելով, որ նրանք ունենան կյանքի համար անհրաժեշտ բոլոր բաները (Մատթ. 6։33

Ճիշտ է, գուցե մարդիկ թանկ են համարում ադամանդներն ու այլ արժեքավոր բաներ, բայց մենք կարող ենք վստահ լինել, որ մեր երկնային Հայրը շատ ավելի արժևորում է մեր ազնվությունը և այն, որ դրսևորում ենք նրա մյուս հատկությունները։ Այո՛, նա դա ադամանդներից ավելի արժեքավոր է համարում։

Ազնիվ լինելը օգնում է, որ պահպանենք մեր մաքուր խիղճը և խոսքի ազատություն ունենանք ծառայության ժամանակ