Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Դեկտեմբեր 2016

«Ոգու համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն»

«Ոգու համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն»

«Ովքեր ըստ ոգու են քայլում՝ ոգու համաձայն են մտածում» (ՀՌՈՄ. 8։5

ԵՐԳ 57, 52

1, 2. Հռոմեացիներ 8-րդ գլուխը ինչո՞վ է հատկանշական հատկապես օծյալ քրիստոնյաների համար։

ՀԻՍՈՒՍԻ մահվան Հիշատակի երեկոյի առիթով հավանաբար կարդում ես Հռոմեացիներ 8։15–17-ը։ Աստվածաշնչյան այս համարները բացատրում են, թե ինչպես են քրիստոնյաներն իմանում, որ իրենք օծյալներ են։ Այնտեղ գրված է, որ «սուրբ ոգին վկայություն է տալիս նրանց ոգու հետ»։ Այդ գլխի առաջին համարում խոսվում է «Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ լինողների» մասին։ Բայց արդյո՞ք միայն օծյալներին է վերաբերում Հռոմեացիներ 8-րդ գլուխը, թե՞ առնչվում է նաև երկրային կյանքի հույս ունեցող քրիստոնյաներին։

2 Այդ գլուխը հիմնականում ուղղված է օծյալներին։ Նրանք ստանում են ոգին և «փափագով սպասում որդեգրվելուն, փրկանքի միջոցով իրենց մարմիններից ազատվելուն» (Հռոմ. 8։23)։ Այո՛, նրանք երկնքում Աստծու որդիները լինելու հեռանկարն ունեն։ Դա հնարավոր է այն բանի շնորհիվ, որ Աստված փրկանքի արժեքը կիրառում է այս մկրտված քրիստոնյաների օգտին, ներում է նրանց մեղքերը և արդար հայտարարում՝ որպես հոգևոր որդիների (Հռոմ. 3։23–26; 4։25; 8։30

3. Ինչո՞ւ Հռոմեացիներ 8-րդ գլուխը պետք է հետաքրքրի նաև երկրային կյանքի հույս ունեցողներին։

3 Հռոմեացիներ 8-րդ գլուխը պետք է հետաքրքրի նաև նրանց, ովքեր երկրի վրա ապրելու հույս ունեն, քանի որ Աստված ինչ-որ առումով նրանց արդար է համարում։ Այդ մասին են վկայում 4-րդ գլխում Պողոսի գրած խոսքերը։ Այնտեղ նա խոսում է Աբրահամի մասին։  Հավատի տեր այդ մարդը ապրել է այն ժամանակներում, երբ Եհովան Իսրայելին դեռ չէր տվել Օրենքը, և Հիսուսը դեռ չէր մահացել մեր մեղքերի համար։ Սակայն Աստված նկատեց նրա մեծ հավատը և նրան արդար համարեց (կարդա Հռոմեացիներ 4։20–22)։ Եհովան այսօր էլ կարող է արդար համարել հավատ ունեցող այն քրիստոնյաներին, որոնք հույս ունեն հավիտյան ապրելու երկրի վրա։ Հետևաբար նրանք նույնպես կարող են օգուտ քաղել Հռոմեացիներ 8-րդ գլխում արդարներին տրված խորհուրդներից։

4. Հռոմեացիներ 8։21-ը ո՞ր հարցի շուրջ է մղում մտածել։

4 Հռոմեացիներ 8։21-ում տրված խոստումը երաշխիքն է այն բանի, որ նոր աշխարհը հաստատ գալու է։ Այդ համարում կարդում ենք. «Ստեղծագործությունը ինքն էլ ազատ է արձակվելու ապականության ստրկությունից և ունենալու է Աստծու զավակների փառահեղ ազատությունը»։ Հարցն այն է, թե մենք այնտեղ կլինե՞նք։ Հռոմեացիներ 8-րդ գլխում տրված խորհուրդները կօգնեն, որ ստանանք այդ վարձատրությունը։

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ՄԱՐՄՆԱՎՈՐ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼ»

5. Հռոմեացիներ 8։4–13-ում Պողոսը ի՞նչ լուրջ խնդիր է նկարագրում։

5 Կարդա Հռոմեացիներ 8։4–13։ Հռոմեացիներ 8-րդ գլխում Պողոսը խոսում է երկու տեսակ մարդկանց մասին՝ «ըստ մարմնական ցանկությունների [բռց.՝ «ըստ մարմնի»] քայլողների» և «ըստ ոգու քայլողների»։ Ոմանք գուցե մտածեն, թե այստեղ հակադրվում են քրիստոնյաները և ոչ քրիստոնյաները։ Սակայն այս նամակը ուղղված էր «նրանց, ովքեր Հռոմում էին՝ Աստծու սիրելիներին, որ կանչված էին սուրբ լինելու համար» (Հռոմ. 1։7)։ Հետևաբար թե՛ ըստ մարմնի, թե՛ ըստ ոգու քայլողները քրիստոնյաներ էին։ Ինչո՞վ էին նրանք տարբերվում միմյանցից։

6, 7. ա) Ի՞նչ իմաստներով է «մարմին» բառը գործածվել Աստվածաշնչում։ բ) Պողոսը ի՞նչ իմաստով է օգտագործել «մարմին» բառը Հռոմեացիներ 8։4–13-ում։

6 «Մարմին» թարգմանված բնագրային բառը կարող է տարբեր նշանակություններ ունենալ։ Որոշ համատեքստերում այն նշանակում է մարմին՝ բուն իմաստով (Հռոմ. 2։28; 1 Կորնթ. 15։39)։ Այն նշանակում է նաև ազգակցական կապ։ Օրինակ՝ Պողոսն այդ բառը օգտագործեց, երբ գրեց, որ հրեաներն իր ազգակիցներն են (Հռոմ. 9։3

7 Իսկ ի՞նչ իմաստով է Պողոսը «մարմին» բառն օգտագործել Հռոմեացիներ 8։4–13- ում։ Հռոմեացիներ 7։5-ը օգնում է հասկանալ այդ բառի իմաստը։ Այնտեղ կարդում ենք. «Երբ մենք ապրում էինք  մարմնական ցանկություններով [բռց.՝ «ըստ մարմնի»], մեղավոր կրքերը.... գործում էին մեր անդամներում»։ Ուստի երբ Պողոսը խոսեց նրանց մասին, ովքեր քայլում են ըստ մարմնի և իրենց միտքը մարմնավոր բաների վրա են կենտրոնացնում, նկատի ուներ այն մարդկանց, որոնց վրա իշխում են իրենց անկատար էությանը բնորոշ ցանկություններն ու հակումները։ Խոսքը հիմնականում նրանց մասին է, ովքեր առաջնորդվում են իրենց ցանկություններով, ներքին մղումներով ու կրքերով՝ սեռական կամ այլ բնույթի։

8. Ինչո՞ւ էր անհրաժեշտ նույնիսկ օծյալ քրիստոնյաներին զգուշացնել, որ չքայլեն «մարմնական ցանկություններով»։

8 Գուցե մտածես, թե Պողոսն ինչու էր օծյալ քրիստոնյաներին զգուշացնում «մարմնական ցանկություններով» ապրելու վտանգի մասին։ Արդյո՞ք այդ վտանգը սպառնում է այսօրվա քրիստոնյաներին, որոնց Եհովան ընդունել է որպես իր ընկերների և արդար է համարում։ Ցավոք, կարող է այնպես պատահել, որ քրիստոնյան սկսի քայլել իր մեղսական ցանկությունների համաձայն։ Օրինակ՝ Պողոսը գրեց, որ Հռոմում ապրող եղբայրներից ոմանք «իրենց որովայնի», կամ՝ ցանկությունների ծառաներն էին, ինչը կարող էր նշանակել, որ կերակուրը, խմիչքը, սեքսը կամ այլ տեսակ հաճույքները նրանց կյանքի ամենակարևոր բաներն էին։ Ոմանք էլ «մոլորեցնում էին պարզահոգի մարդկանց» (Հռոմ. 16։17, 18; Փիլիպ. 3։18, 19; Հուդա 4, 8, 12)։ Նաև հիշենք, որ Կորնթոսի ժողովից մի եղբայր «իր հոր կնոջ հետ էր կենակցում» (1 Կորնթ. 5։1)։ Ուստի հասկանալի է, թե ինչու Աստված Պողոսի միջոցով քրիստոնյաներին զգուշացրեց «միտքը մարմնավոր բաների վրա կենտրոնացնելու» վտանգի մասին (Հռոմ. 8։5, 6

9. Հռոմեացիներ 8։6-ում ի՞նչ նկատի չուներ Պողոսը։

9 Այդ նախազգուշացումը այսօր էլ է արդիական։ Աստծուն տարիներ շարունակ ծառայելուց հետո քրիստոնյան գուցե սկսի «մարմնավոր բաների մասին մտածել»։ Խոսքն այն մասին չէ, որ քրիստոնյան երբեմն մտածում է ուտելիքի, աշխատանքի, հանգստի կամ նույնիսկ ռոմանտիկ հարաբերությունների մասին։ Այս ամենը մեր կյանքի անբաժան մասն է։ Օրինակ՝ Հիսուսը ուտում-խմում էր, ուրիշներին էլ էր կերակրում։ Նաև գիտակցում էր, որ մարդը հանգստի կարիք ունի։ Իսկ Պողոսը գրեց, որ կիրքն ու ինտիմ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում ամուսինների կյանքում։

Ի՞նչ են ցույց տալիս քո խոսակցությունները (տես պարբերություն 10, 11)

10. Ի՞նչ է նշանակում «մարմնավոր բաների մասին մտածել»։

10 Ուրեմն ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ օգտագործեց «մարմնավոր բաների  մասին մտածել» արտահայտությունը։ Պողոսի գործածած հունարեն բառը նշանակում է «միտքը կամ սիրտը մի բանի վրա կենտրոնացնել, գործի դնել մտածելու և ծրագրեր կազմելու ունակությունը, ընդ որում այդ բառն ընդգծում է մարդու դիրքորոշումն ու տրամադրվածությունը»։ Նրանք, ովքեր ապրում են մարմնական ցանկություններով, թույլ են տալիս, որ իրենց մեղսական էությունը ղեկավարի իրենց կյանքը։ Այդ մարդիկ, ինչպես բացատրում է մի գիտնական, «իրենց միտքը կենտրոնացնում են մարմնին առնչվող բաների վրա՝ խորապես հետաքրքրված են դրանցով, անդադար այդ մասին են խոսում, այդ բաներով են զբաղվում ու պարծենում»։

11. Ի՞նչը կարող է չափազանց կարևոր դառնալ մեզ համար։

11 Տեղին էր, որ Հռոմի քրիստոնյաները մտածեին, թե ինչի վրա էին կենտրոնացած։ Գուցե կենտրոնացած էին մարմնավո՞ր բաների վրա կամ թույլ էին տալիս, որ դրանք ղեկավարեի՞ն իրենց կյանքը։ Մենք էլ պետք է մտածենք այդ մասին։ Ի՞նչն է ամենից շատ հետաքրքրում մեզ, և ինչի՞ շուրջ են պտտվում մեր զրույցները։ Ինչո՞վ ենք սիրում ամեն օր զբաղվել։ Ոմանք գուցե նկատեն, որ իրենց ամենից շատ հետաքրքրում են այնպիսի զբաղմունքներ, ինչպիսիք են հագուստի նոր ոճեր փնտրելը, տունը ձևավորելը, տարատեսակ գինիներ փորձելը, ներդրումներ անելը, շրջագայություններ պլանավորելը և այլն։ Այսպիսի զբաղմունքները ինքնին սխալ չեն. դրանք կյանքի մաս են կազմում։ Օրինակ՝ Հիսուսը մի անգամ ջուրը գինի դարձրեց, իսկ Պողոսը Տիմոթեոսին խորհուրդ տվեց, որ «մի քիչ գինի օգտագործի» (1 Տիմոթ. 5։23; Հովհ. 2։3–11)։ Բայց արդյո՞ք Հիսուսը և Պողոսը անընդհատ գինու մասին էին խոսում, գինի խմելով էին զբաղվում ու դրանով պարծենում։ Արդյո՞ք դա նրանց ամենասիրած զբաղմունքն էր, որի մասին անդադար խոսում էին։ Ո՛չ։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեր մասին։ Ինչո՞վ ենք ամենաշատը հետաքրքրված մեր կյանքում։

12, 13. Ինչո՞ւ պետք է լուրջ վերաբերվենք այն հարցին, թե ինչի վրա ենք կենտրոնացնում մեր միտքը։

12 Ինքնաքննություն անցկացնելը կարևոր է։ Ինչո՞ւ։ Պողոսը գրեց. «Մարմնավոր բաների մասին մտածելը մահվան է տանում» (Հռոմ. 8։6)։ Այո՛, դա կարող է հոգևոր մահ բերել այսօր և ֆիզիկական մահ ապագայում, ուստի սա լուրջ հարց է։ Այդուհանդերձ, Պողոսը չէր ուզում ասել, որ նա, ով սկսել է մարմնավոր բաների մասին մտածել, անխուսափելիորեն կմահանա։ Մարդը կարող է փոխվել։ Հիշենք Կորնթոսի ժողովից այն անբարո մարդուն, որը «քայլեց մարմնական ցանկություններով» և զրկվեց ընկերակցությունից։ Սակայն նա կարող էր փոխվել և փոխվեց։ Նա թողեց իր սխալ ընթացքը և ճիշտ ուղու վրա կանգնեց (2 Կորնթ. 2։6–8

13 Եթե այդ մարդը կարողացավ փոխվել, դա հնարավոր է նաև ներկայիս քրիստոնյաների համար, հատկապես նրանց, ովքեր, մարմնական ցանկությունների հետևից ընկնելով, այնքան հեռու չեն գնացել, որքան այդ կորնթացին։ Այն, որ Պողոսը նախազգուշացրեց մարմնավոր բաների վրա կենտրոնանալու հնարավոր հետևանքի մասին, անշուշտ, պետք է մղի քրիստոնյաներին անհրաժեշտ փոփոխություններ անելու։

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ՈԳՈՒ ՀԱՄԱՁԱՅՆ ՄՏԱԾԵԼ»

14, 15. ա) «Մարմնավոր բաների մասին մտածելու» փոխարեն՝ ի՞նչ պետք է անենք։ բ) «Ոգու համաձայն մտածելը» ի՞նչ չի նշանակում։

14 Այն բանից հետո, երբ առաքյալը նախազգուշացրեց, թե որը կլինի «մարմնավոր բաների մասին մտածելու» հետևանքը, նա հավաստիացրեց. «Ոգու համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն»։ Ի՜նչ հրաշալի վարձատրություն։ Ինչպե՞ս կարող ենք այն ստանալ։

15 «Ոգու համաձայն մտածել» չի նշանակում իրական կյանքից կտրվել՝ մտածելով և խոսելով բացառապես Աստվածաշնչի, Աստծու հանդեպ սիրո և ապագա կյանքի հույսի մասին։ Հիշենք, որ Պողոսը  և առաջին դարում ապրած այլ քրիստոնյաներ, ովքեր Աստծու հավանությունն ունեին, շատ առումներով նորմալ կյանք էին վարում։ Նրանք ուտում էին և խմում, շատերն ամուսնանում էին և վայելում ընտանեկան կյանքը, աշխատում էին և վաստակում իրենց ապրուստը (Մարկ. 6։3; 1 Թեսաղ. 2։9

16. Թեև Պողոսը նորմալ կյանք էր վարում, ինչի՞ վրա էր կենտրոնացած։

16 Սակայն Աստծու այդ ծառաները թույլ չէին տալիս, որ կյանքի սովորական զբաղմունքները առաջնային դառնան իրենց համար։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, որ Պողոս առաքյալը վրանագործ էր, բայց ավելացնում է, թե ինչն էր նրա կյանքում առաջնային. նա կանոնավորաբար մասնակցում էր քարոզելու և ուսուցանելու գործին (կարդա Գործեր 18։2–4; 20։20, 21, 34, 35)։ Եվ նույնը խորհուրդ էր տալիս անելու Հռոմում ապրող եղբայրներին ու քույրերին։ Այո՛, Պողոսի կյանքը կենտրոնացած էր հոգևոր գործունեության վրա։ Հռոմեացիները պետք է ընդօրինակեին նրան. մենք՝ նույնպես (Հռոմ. 15։15, 16

17. Ինչպիսի՞ն կլինի մեր կյանքը, եթե «ոգու համաձայն մտածենք»։

17 Եթե մենք էլ կենտրոնացած մնանք հոգևոր գործունեության վրա, ի՞նչ արդյունքի կհասնենք։ Հռոմեացիներ 8։6-ը հստակ պատասխանում է այս հարցին. «Ոգու համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն»։ Այս խորհրդին հետևել նշանակում է թույլ տալ, որ սուրբ ոգին ներգործի մեր մտքի վրա և ղեկավարի այն, նաև նշանակում է ունենալ Աստծու մտածելակերպը։ Մենք կարող ենք վստահ լինել, որ եթե «ոգու համաձայն մտածելը» ամենակարևոր բանը դառնա մեզ համար, հիմա իսկ կունենանք գոհացուցիչ և իմաստալից կյանք։ Ապագայում էլ հավիտենական կյանք կստանանք երկրի վրա կամ երկնքում։

18. «Ոգու համաձայն մտածելը» ինչպե՞ս է տանում դեպի խաղաղություն։

18 Այժմ անդրադառնանք այն խոստմանը, որ «ոգու համաձայն մտածելը տանում է դեպի.... խաղաղություն»։ Շատերը մեծ ջանքեր են թափում մտքի խաղաղություն ձեռք բերելու համար, սակայն դա ոչ բոլորին է հաջողվում։ Իսկ մենք արդեն գտել ենք այն։ Բացի այդ, մենք ձգտում ենք խաղաղ հարաբերություններ ունենալ մեր ընտանիքի անդամների և հավատակիցների հետ։ Գիտակցում ենք, որ թե՛ մենք, թե՛ մեր եղբայրներն ու քույրերը՝ բոլորս էլ անկատար ենք։ Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ կարող են խնդիրներ ծագել։ Հիսուսը մեզ սովորեցրել է, թե նման դեպքերում ինչ անենք. «Հաշտվիր քո եղբոր հետ» (Մատթ. 5։24)։ Որպեսզի դա անելը հեշտ լինի, միշտ հիշենք, որ մեր հավատակիցը նույնպես ծառայում է այն Աստծուն, որը «խաղաղություն է տալիս» (Հռոմ. 15։33; 16։20

19. «Ոգու համաձայն մտածելու» շնորհիվ ի՞նչ առանձնահատուկ խաղաղություն ունենք։

19 «Ոգու համաձայն մտածելով»՝ մենք խաղաղ հարաբերություններ ենք վայելում նաև մեր Արարչի հետ, ինչը պարզապես անգնահատելի է։ Եսայիայի գրած խոսքերը, որ կատարվեցին նրա օրերում, ավելի մեծ կատարում ունեն այսօր. «Հաստատուն միտք ունեցող մարդուն դու [Աստված] կպահպանես հարատև խաղաղությամբ, քանի որ նա քեզ է ապավինում» (Ես. 26։3; կարդա Հռոմեացիներ 5։1

20. Ինչո՞ւ ես գնահատում Հռոմեացիներ 8-րդ գլխում տրված խորհուրդը։

20 Անկախ նրանից՝ օծյալ քրիստոնյաներ ենք, թե հույս ունենք հավիտյան ապրելու դրախտ-երկրի վրա, կարող ենք օգուտ քաղել Հռոմեացիներ 8-րդ գլխում տրված խորհրդից։ Որքա՜ն շնորհակալ պիտի լինենք այն բանի համար, որ Աստվածաշունչը հորդորում է մեզ «մարմնավոր բաներին» առաջնային տեղ չտալ մեր կյանքում։ Ինչքա՜ն իմաստուն է կիրառել այս խորհուրդը. «Ոգու համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն»։ Այո՛, մենք հավիտենական վարձատրություն կստանանք, ինչպես որ գրել է Պողոսը. «Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմ. 6։23