Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԴԵԿՏԵՄԲԵՐ 2016

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Ո՞ր մեղքերին է վերաբերում Մատթեոս 18։15–17-ում գրված Հիսուսի խորհուրդը։

Հիսուսի նշած մեղքը վերաբերում է այնպիսի տարաձայնությունների, որոնք կարող են լուծվել այն անհատների կողմից, ում միջև դրանք ծագել են։ Բայց միևնույն ժամանակ այդ մեղքը բավականին լուրջ է, ուստի եթե տարաձայնությունները չլուծվեն, անհատը կարող է զրկվել ընկերակցությունից։ Այդ մեղքերից են, օրինակ, զրպարտությունն ու խարդախությունը (w16.05, էջ 7)։

Ի՞նչ կարող ես անել, որ Աստվածաշնչի ընթերցանությունից ավելի շատ օգուտ քաղես։

Կարդա ճիշտ տրամադրվածությամբ՝ ձգտելով այնպիսի դասեր քաղել, որոնք կարող ես կիրառել կյանքում։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս կարող եմ կարդացածս օգտագործել ուրիշներին օգնելու համար»։ Կարդացածիդ վերաբերյալ փնտրտուքներ արա՝ օգտվելով քեզ համար մատչելի միջոցներից (w16.05, էջ 24–26)։

Քանի որ քրիստոնյաները հավատում են հարությանը, արդյո՞ք սխալ կլինի, որ նրանք սգան։

Այն, որ քրիստոնյաները հավատում են հարությանը, չի նշանակում, թե նրանք կորստի խոր զգացում չեն ունենում։ Օրինակ՝ Աբրահամը սգում էր Սառայի մահը (Ծննդ. 23։2)։ Սակայն ժամանակի ընթացքում ցավը մեղմանում է (wp16.3, էջ 4)։

Ո՞ւմ են խորհրդանշում Եզեկիել 9-րդ գլխում նկարագրված քարտուղարի թանաքամանով մարդը և զենքեր ունեցող վեց մարդիկ։

Նրանք խորհրդանշում են այն երկնային ուժերին, որոնք մասնակցել են Երուսաղեմի կործանմանը, իսկ Արմագեդոնի ժամանակ կմասնակցեն Սատանայի ամբարիշտ համակարգի կործանմանը։ Ժամանակակից կատարման մեջ քարտուղարի թանաքաման ունեցող մարդը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, որը նշան է դնելու նրանց վրա, ովքեր փրկվելու են (w16.06, էջ 16–17)։

Ի՞նչ վտանգների միջով է անցել Աստվածաշունչը և պահպանվել։

Աստվածաշունչը պահպանվեց՝ 1) չնայած այն նյութերի քայքայման վտանգին, որոնց վրա գրի էր առնվել, ինչպիսիք էին պապիրուսն ու մագաղաթը. 2) չնայած քաղաքական և կրոնական առաջնորդների թշնամական վերաբերմունքին, որոնք փորձում էին վերացնել այն. 3) չնայած տեքստը խեղաթյուրելու փորձերին (wp16.4, էջ 4–7)։

Որպես քրիստոնյա՝ ինչպե՞ս կարող ես պարզեցնել քո կյանքը։

Որոշիր քո իրական կարիքները և անտեղի ծախսեր մի՛ արա։ Կազմիր իրական բյուջե։ Ազատվիր այն իրերից, որ չես օգտագործում, և վճարիր բոլոր պարտքերդ։ Կրճատիր աշխատաժամերդ և ծրագրիր, թե ինչպես ընդլայնես ծառայությունդ (w16.07, էջ 10)։

Աստվածաշնչի համաձայն՝ ի՞նչն է ոսկուց և արծաթից ավելի թանկ։

Հոբ 28։12, 15 համարները ցույց են տալիս, որ Աստծու իմաստությունը ավելի թանկ է, քան ոսկին ու արծաթը։ Ուստի փնտրիր այն և միևնույն ժամանակ ջանք թափիր, որ մնաս խոնարհ և ամուր հավատ ունենաս (w16.08, էջ 18–19)։

Տեղի՞ն է, որ եղբայրները մորուք պահեն։

Որոշ մշակույթներում խնամված մորուքը ընդունելի է և մարդկանց ուշադրությունը չի շեղում, երբ քարոզում ենք Թագավորության լուրը։ Չնայած դրան՝ գուցե որոշ եղբայրներ որոշեն մորուք չկրել (1 Կորնթ. 8։9)։ Իսկ այլ մշակույթներում ու վայրերում մորուք ունենալը անսովոր և անընդունելի բան է, ուստի տեղին չի համարվում Եհովայի վկաների համար (w16.09, էջ 21)։

Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Դավթի և Գողիաթի մասին աստվածաշնչյան արձանագրությունը իրական պատմություն է։

Ներկայիս տվյալներով հայտնի ամենաբարձրահասակ մարդուց Գողիաթը մոտ 20 սանտիմետրով էր բարձր։ «Դավթի տան» մասին հիշատակող մի հին մակագրություն, ինչպես նաև Հիսուսի խոսքերը հաստատում են, որ Դավիթը իրական անձնավորություն էր։ Բացի այդ, արձանագրության մեջ նշված աշխարհագրական տվյալները համապատասխանում են ներկայումս հայտնի փաստերին (wp16.5, էջ 13)։

Իմաստուն մարդը ինչո՞վ է տարբերվում գիտելիքներ և հասկացողություն ունեցողից։

Գիտելիքներ ունեցողը նա է, ով տեղեկություն կամ փաստեր է հավաքել։ Հասկացողություն ունեցողը տեսնում է, թե ինչպես է մի տեղեկությունը կապված մյուսի հետ։ Իսկ իմաստուն մարդը նա է, ով արդյունավետորեն կիրառում է իր ունեցած գիտելիքներն ու հասկացողությունը՝ դրանք միասին գործի դնելով։ (w16.10, էջ 18)։