Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԱՊՐԻԼ 2016

Չեզոք մնա այս պառակտված աշխարհում

Չեզոք մնա այս պառակտված աշխարհում

«Տվեք.... Աստծունը՝ Աստծուն» (ՄԱՏԹ. 22։21

ԵՐԳ 33, 137

1. Ինչպե՞ս կարող ենք հնազանդվել թե՛ Աստծուն, թե՛ իշխանություններին։

ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ պատվիրում է մեզ հնազանդվել մարդկային իշխանություններին, սակայն նաև ասում է, որ առաջին հերթին պետք է Աստծուն հնազանդվենք (Գործ. 5։29; Տիտոս 3։1)։ Արդյոք այս մտքերը հակասո՞ւմ են իրար։ Բոլորովի՛ն։ Հարաբերական հնազանդության սկզբունքը օգնում է մեզ հասկանալ և հնազանդվել այս պատվերներին։ Հիսուսը համառոտ նշեց հարաբերական հնազանդության սկզբունքը. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» [1] (Մատթ. 22։21)։ Ինչպե՞ս կարող ենք հետևել այս սկզբունքին։ Հնազանդվելով պետական օրենքներին, հարգելով իշխանություն ունեցողներին և վճարելով սահմանված հարկերը (Հռոմ. 13։7)։ Սակայն երբ իշխանությունները պահանջում են մի բան, ինչը խախտում է Աստծու օրենքը, մենք հարգալից կերպով մերժում ենք դա անել։

2. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ չեզոք ենք քաղաքական հարցերում։

2 Աստծունը Աստծուն տալու մեջ մասամբ մտնում է աշխարհի քաղաքական գործերում չեզոք մնալը (Ես. 2։4)։ Հետևաբար մենք չենք ընդդիմանում մարդկային կառավարություններին, որոնց Եհովան թույլ է տվել գոյատևել, ոչ էլ փորձում ենք իրականացնել որևէ հայրենասիրական կամ ազգայնական գործունեություն  (Հռոմ. 13։1, 2)։ Մենք իշխանությունների վրա ճնշում չենք բանեցնում, ընտրությունների չենք մասնակցում, մեր թեկնածությունը չենք դնում քաղաքական որևէ ասպարեզում և չենք մասնակցում կառավարության դեմ ուղղված ոչ մի շարժման։

3. Ինչո՞ւ պետք է չեզոք մնանք։

3 Աստվածաշնչում մի քանի պատճառ է նշվում, թե ինչու է Աստված պահանջում, որ լինենք չեզոք։ Օրինակ՝ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին և սովորեցրածներին։ Ուստի «աշխարհի մի մասը» չլինելով՝ չենք մասնակցում պատերազմներին և չեզոք ենք մնում քաղաքական հարցերում (Հովհ. 6։15; 17։16)։ Աստծու Թագավորության հավատարիմ հպատակ լինելու համար անհրաժեշտ է մնալ չեզոք։ Հակառակ դեպքում՝ ինչպե՞ս կկարողանանք մաքուր խղճով քարոզել բարի լուրը, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել մարդկանց խնդիրները։ Բացի այդ, ի տարբերություն կեղծ կրոնների, որոնք խառնվելով քաղաքականությանը՝ պառակտում են իրենց «հոտը», ճշմարիտ երկրպագությունը պահպանում է մեր համաշխարհային միասնությունը՝ օգնելով, որ մնանք չեզոք (1 Պետ. 2։17

4. ա) Ինչի՞ց գիտենք, որ մեզ համար գնալով ավելի դժվար է լինելու չեզոքություն պահելը։ բ) Ինչո՞ւ պետք է այսօր իսկ պատրաստվենք մեր չեզոքությունը պահելու համար։

4 Միգուցե այնտեղ, որտեղ ապրում ենք, համեմատաբար քաղաքական խաղաղ իրավիճակ է տիրում և իշխանությունները չեն խոչընդոտում ճշմարիտ երկրպագությանը։ Սակայն մինչ Սատանայի համակարգը մոտենում է իր վախճանին, հնարավոր է իրավիճակը կտրուկ փոխվի, և շատ դժվար լինի չեզոքություն պահելը։ Այս աշխարհը լի է «համաձայնության չեկող», «համառ» մարդկանցով, ուստի այն գնալով ավելի կպառակտվի (2 Տիմոթ. 3։3, 4)։ Արագ փոփոխվող քաղաքական իրավիճակների պատճառով որոշ երկրներում մեր եղբայրները բախվել են անկանխատեսելի դժվարությունների, որը փորձի է ենթարկել նրանց չեզոքությունը։ Այդ իսկ պատճառով կարևոր է չհետաձգել, այլ արդեն հիմա ամրացնել չեզոք մնալու մեր վճռականությունը։ Հակառակ դեպքում՝ դժվար իրավիճակում գուցե փոխզիջման գնանք։ Ինչպե՞ս կարող ենք նախօրոք պատրաստվել, որ կարողանանք պահել մեր չեզոքությունը այս պառակտված աշխարհում։ Եկեք քննենք չորս միջոց, որոնք կօգնեն մեզ այս հարցում։

ԵՀՈՎԱՅԻ ՏԵՍԱԿԵՏԸ ՈՒՆԵՑԻՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

5. Ո՞րն է Եհովայի տեսակետը մարդկային կառավարությունների վերաբերյալ։

5 Առաջին՝ չեզոքություն պահելու համար անհրաժեշտ է ունենալ Եհովայի տեսակետը քաղաքական համակարգի վերաբերյալ։ Թեև որոշ կառավարություններ կարող են արդար թվալ, սակայն Աստծու նպատակի մեջ չէր մտնում այն, որ մարդը իշխի մարդու վրա (Երեմ. 10։23)։ Կառավարությունները մարդկանց մեջ ազգայնամոլություն են սերմանում, որը քայքայում է մարդկային ընտանիքը։ Նույնիսկ ամենալավ առաջնորդները անկարող են լուծել բոլոր խնդիրները։ Բացի այդ, 1914-ից ի վեր, երբ հաստատվեց Աստծու Թագավորությունը, մարդկային իշխանությունները դարձան դրա թշնամին։ Այդ Թագավորությունը շուտով դատելու է բոլոր ազգերին՝ կործանելով կառավարությունները (կարդա Սաղմոս 2։2, 7–9

6. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք իշխանավորներին։

6 Ներկայումս Աստված թույլ է տալիս, որ քաղաքական համակարգը գործի, քանի որ այն ինչ-որ չափով կայունություն է ապահովում, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս մեզ քարոզելու Թագավորության բարի լուրը (Հռոմ. 13։3, 4)։ Աստված նույնիսկ հորդորում է մեզ աղոթել այդ իշխանությունների համար, հատկապես երբ նրանց որոշումները կարող են անդրադառնալ մեր երկրպագության վրա (1 Տիմոթ. 2։1, 2)։ Պողոս առաքյալի նման՝ մենք էլ հարկ եղած դեպքում դիմում ենք պետական մարմիններին արդարություն գործի դնելու համար (Գործ. 25։11)։ Թեև Աստվածաշունչը սովորեցնում է, որ Սատանան է քաղաքական համակարգի իշխանը, սակայն չի ասում, թե նա յուրաքանչյուր երկրի  առաջնորդի վրա ազդեցություն է բանեցնում (Ղուկ. 4։5, 6)։ Հետևաբար չպետք է այնպիսի միտք արտահայտենք, թե այսինչ պաշտոնյային Սատանան է ղեկավարում։ «Կառավարությունների ու իշխանությունների» հետ առնչվելիս մենք «ոչ ոքի մասին չարը չենք խոսի» (Տիտոս 3։1, 2

7. Ինչի՞ց պետք է խուսափենք։

7 Հնազանդվելով Աստծուն՝ մենք որևէ թեկնածուի կամ քաղաքական կուսակցության մյուսից ավելի չենք գերադասում, անկախ նրանից՝ նրանք հակված են մեզ աջակցելու թե մեզ դեմ դուրս գալու։ Ինչպե՞ս կարող է այս դեպքում փորձվել մեր չեզոքությունը։ Ենթադրենք՝ հեղափոխական շարժում է սկսվում, որի նպատակն է տապալել այն իշխանությունը, որը հալածել է Աստծու ժողովրդին։ Թեև ցույցերին չենք մասնակցի, բայց արդյո՞ք նրանց հետ կլինենք սրտով (Եփես. 2։2)։ Մենք պետք է չեզոք մնանք ոչ միայն խոսքով ու գործով, այլ նաև սրտով։

ԵՂԻՐ «ԶԳՈՒՅՇ», ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ՝ «ԱՆՆԵՆԳ»

8. Երբ դժվար է մնալ չեզոք, ինչպե՞ս կարող ենք լինել «զգույշ» ու «աննենգ»։

8 Չեզոքություն պահպանելու համար երկրորդ միջոցն է՝ «զգույշ լինել օձերի պես և աննենգ՝ աղավնիների պես» (կարդա Մատթեոս 10։16, 17)։ Մենք զգույշ կլինենք, եթե նախօրոք տեսնենք վտանգները, և աննենգ, կամ՝ անմեղ կմնանք, եթե փոխզիջման չգնանք։ Քննենք մի քանի վտանգներ և տեսնենք, թե ինչպես կարող ենք մեր չեզոքությունը պահել։

9. Ուրիշների հետ զրուցելիս ինչի՞ց պետք է զգուշանանք։

9 Զրույցներ։ Պետք է շատ զգույշ լինենք, երբ որևէ քաղաքական հարց է քննարկվում։ Օրինակ՝ Թագավորության լուրը քարոզելիս խուսափիր քննադատել կամ գովել որևէ քաղաքական կուսակցության կամ առաջնորդի վարած քաղաքականությունը։ Փորձիր բնակչի հետ զրուցելիս գտնել ընդհանուր եզրեր։ Կենտրոնացիր առկա խնդիրների պատճառի վրա և ոչ թե խնդիրը լուծելու համար ինչ-որ մի իշխանավորի առաջարկած տարբերակի վրա։ Օգտագործիր Աստվածաշունչը՝ ցույց տալու համար, թե ինչպես է Աստծու Թագավորությունը մեկընդմիշտ լուծելու բոլոր խնդիրները։ Եթե բնակիչը վիճելի հարց է բարձրացնում, ինչպես օրինակ՝ երկիրը պաշտպանելու կամ ընտրություններին մասնակցելու հարցը, ցույց տուր Աստծու տեսակետը և բացատրիր, թե ինչպես ենք մենք ապրում դրա համաձայն։ Միանգամայն չեզոք եղիր, երբ զրույցի ընթացքում նման թեմաներ են քննարկվում։ Մենք չենք խառնվում այն հարցում, թե ինչ օրենք է ընդունվելու, փոխվելու կամ չեղյալ համարվելու, և ոչ էլ մեր կարծիքն ենք պարտադրում ուրիշներին։

10. Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր չեզոքությունը լուրեր դիտելիս կամ կարդալիս։

10 Զանգվածային լրատվամիջոցներ (ԶԼՄ)։ Լուրերը հաճախ ներկայացվում են ոչ օբյեկտիվ կամ ինչ-որ մեկի անձնական տեսանկյունից։ ԶԼՄ-ները ժամանակ առ ժամանակ քաղաքական համակարգի կողմից օգտագործվում են որպես գործիք։ Այն երկրներում, որտեղ պետությունը վերահսկում է ԶԼՄ-ները, լուրերը ներկայացվում են աղավաղված, և դա շատ պարզ երևում է։ Սակայն պետք է զգույշ լինեն նույնիսկ այն քրիստոնյաները, ովքեր ապրում են այսպես կոչված ազատ երկրներում, որպեսզի չորդեգրեն որևէ մեկնաբանի ներկայացրած կանխակալ տեսակետը։ Ինքդ քեզ հարցրու. «Դիտո՞ւմ եմ որևէ մեկնաբանի հաղորդումները, քանի որ ինձ դուր են գալիս նրա ներկայացրած քաղաքական տեսակետները»։ Եթե այդպես է, լավ կլինի գտնես մեկ այլ լուրերի աղբյուր, որն ավելի օբյեկտիվ է։ Համենայն դեպս, իմաստուն կլինի սահմանափակել լուրեր լսելը այն աղբյուրներից, որոնք առաջ են քաշում կոնկրետ քաղաքական ծրագիր։ Նաև պետք է համեմատել մեր լսածը Աստվածաշնչի՝ «առողջ խոսքերի օրինակի» հետ (2 Տիմոթ. 1։13

11. Ինչպե՞ս է ունեցվածքի հետ կապվածությունը խանգարում չեզոք մնալուն։

11 Նյութապաշտություն։ Եթե կապված ենք մեր ունեցվածքի հետ, կանգնում ենք չեզոքության հարցում փոխզիջման գնալու վտանգի առաջ։ 1970-ականներին Մալավիում Ռութը տեսավ, թե ինչպես են որոշ  վկաներ հալածվելիս փոխզիջման գնում։ Նա պատմում է. «Նրանց համար դժվար էր հրաժարվել հարմարավետ կյանքից։ Ոմանք աքսորվեցին մեզ հետ, սակայն հետագայում անդամագրվեցին քաղաքական կուսակցությանը և վերադարձան տուն, որովհետև չէին ուզում մնալ փախստականների ճամբարում և կրել այնտեղի դժվարությունները»։ Ի տարբերություն նրանց՝ Աստծու ժողովրդից շատ-շատերը մնացել են չեզոք, չնայած որ հայտնվել են տնտեսական ծանր վիճակում կամ կորցրել իրենց ողջ ունեցվածքը (Եբր. 10։34

12, 13. ա) Ո՞րն է Եհովայի տեսակետը մարդկանց մասին։ բ) Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե արդյոք մեր մեջ կան հպարտության սերմեր։

12 Հպարտություն։ Մարդիկ հաճախ հպարտանում են իրենց ռասայով, ցեղով, մշակույթով, քաղաքով կամ ազգով։ Բայց երբ հպարտանում ենք մեր ցեղով, մշակույթով և երկրով, դեմ ենք գնում Եհովայի տեսակետին, որ նա ունի մարդկային իշխանությունների և մարդկային ընտանիքի վերաբերյալ։ Ճիշտ է, նա չի ակնկալում, որ ուրանանք մեր մշակույթը։ Մշակութային տարբերությունները ցույց են տալիս մարդկային ընտանիքի հրաշալի զանազանությունը։ Սակայն պետք է հիշենք, որ Աստծու աչքին բոլոր մարդիկ հավասար են (Հռոմ. 10։12

13 Մեր ծագումով հպարտանալը գալիս է ազգասիրությունից և կարող է լինել չեզոքության հարցում փոխզիջման տանող առաջին քայլը։ Քրիստոնյաները պաշտպանված չեն այս մտածելակերպից, որովհետև նույնիսկ առաջին դարի ժողովում ոմանք իրենց այլազգի եղբայրների հանդեպ աչառություն դրսևորեցին (Գործ. 6։1)։ Ինչպե՞ս կարող ենք ստուգել՝ մեր մեջ սերմանվել է նման հպարտության ոգի, թե ոչ։ Ենթադրենք՝ այլ երկրից մի եղբայր կամ քույր մի հարցի շուրջ խորհուրդ է տալիս մեզ։ Անմիջապես առարկո՞ւմ ենք՝ ասելով. «Մեր երկրում մենք այդպես չենք անում»։ Յուրաքանչյուրս պետք է կիրառենք Աստծուց ներշնչված հետևյալ խորհուրդը. «Խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (Փիլիպ. 2։3

ԽՆԴՐԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

14. Ինչպե՞ս է աղոթքը օգնում և աստվածաշնչյան ո՞ր դրվագում է սա երևում։

14 Երրորդ միջոցը, որով կարող ենք պահել մեր չեզոքությունը, Եհովայի զորությունն է։ Աղոթքով խնդրիր սուրբ ոգին, որը կարող է քեզ տալ համբերություն և ինքնատիրապետում. հատկություններ, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայով ու անարդարությամբ լի երկրում ապրելիս։ Նաև կարող ես Եհովայից խնդրել իմաստություն, որպեսզի տեսնես և զգուշանաս այն վտանգներից, որոնք կարող են քեզ տանել փոխզիջման (Հակ. 1։5)։ Օրինակ՝ եթե բանտարկված ես կամ ուրիշ տեսակի պատիժ ես կրում ճշմարիտ երկրպագության կողմը կանգնելու համար, խնդրիր Եհովային, որ քեզ տա զորություն անվախորեն պաշտպանելու քո հավատը և տոկալու յուրաքանչյուր հալածանքի (կարդա Գործեր 4։27–31

15. Աստվածաշունչը ինչպե՞ս է օգնում մեզ չեզոք մնալ (տես «Աստծու Խոսքը ամրապնդեց նրանց համոզվածությունը» շրջանակը)։

15 Եհովան կարող է քեզ զորացնել իր Խոսքի միջոցով։ Խորհրդածիր այն համարների շուրջ, որոնք կօգնեն քեզ պահպանելու քո չեզոքությունը փորձվելիս։ Ձգտիր այդ համարները անգիր սովորել, որպեսզի երբ Աստվածաշունչ չունենաս քեզ մոտ, դրանք քեզ ուժ տան դիմանալու։ Աստծու Խոսքը նաև ամրացնում է Թագավորության գալիք օրհնությունների մեր հույսը։ Առանց այս հույսի չենք կարող տոկալ հալածանքին (Հռոմ. 8։25)։ Ընտրիր Աստվածաշնչից համարներ, որոնք նկարագրում են այն օրհնությունները, որոնց դու անձամբ սպասում ես, և ինքդ քեզ պատկերացրու դրախտում այդ օրհնությունները վայելելիս։

ՍՈՎՈՐԻՐ ՆՐԱՆՑԻՑ, ՈՎՔԵՐ ՊԱՀԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆԱՐԱՏՈՒԹՅՈՒՆԸ

16, 17. Ի՞նչ ենք սովորում Աստծու հավատարիմ ծառաներից, որոնք մնացել են չեզոք (տես հոդվածի սկզբի նկարը)։

16 Եհովայի հավատարիմ ծառաների օրինակները չորրորդ միջոցն են, որ կօգնեն մեզ չեզոք մնալ։ Նրանց օրինակից մենք ստանում ենք ուժ և սովորում իմաստություն։  Օրինակ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը մերժեցին խոնարհվել այն արձանի դիմաց, որը Բաբելոնի պետության խորհրդանիշն էր (կարդա Դանիել 3։16–18)։ Կարդալով նրանց վճռականության մասին՝ Վկաները կարողացել են քաջությամբ հրաժարվել ազգային դրոշին պատիվ տալուց։ Հիսուսն էլ բոլորովին չխառնվեց իր օրերի քաղաքական կամ սոցիալական պայքարներին։ Հասկանալով, թե ինչպես է իր օրինակը ազդելու ուրիշների վրա, նա իր աշակերտներին ասաց. «Քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33

17 Մեր օրերում բազմաթիվ Վկաներ պահել են իրենց չեզոքությունը։ Ոմանք ենթարկվել են ֆիզիկական բռնության, բանտարկության և նույնիսկ մահացել հավատի համար։ Նրանց օրինակը կարող է քեզ օգնել, ինչպես օգնեց Բարիշին, որը Թուրքիայից է։ Նա ասում է. «Ֆրանց Ռայթերը երիտասարդ եղբայր էր, որը մահվան էր դատապարտվել Հիտլերի բանակին չմիանալու համար։ Իր մորն ուղղված նամակից, որը գրել էր իր մահվան նախորդ գիշերը, երևում է, թե որքան մեծ էր նրա հավատը և որքան շատ էր վստահում Եհովային։ Եթե նման փորձության առաջ կանգնեմ, ուզում եմ հետևել նրա օրինակին»։ [2]

18, 19. ա) Ինչպե՞ս կարող են ժողովիդ անդամները օգնել քեզ, որ պահպանես չեզոքությունդ։ բ) Ի՞նչ ես վճռել անել։

18 Քեզ կարող են աջակցել նաև քո ժողովի եղբայրներն ու քույրերը։ Երեցներին տեղեկացրու, թե ինչպես է փորձվում քո չեզոքությունը, և խնդրիր նրանց, որ տան քեզ Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդ։ Ժողովի անդամները կկարողանան քեզ քաջալերել, եթե տեղյակ լինեն, թե ինչպիսի դժվարություններով ես անցնում։ Խնդրիր նրանց, որ աղոթեն քեզ համար։ Անշուշտ, եթե ուզում ենք մեր եղբայրները օգնեն մեզ և աղոթեն մեզ համար, նույնն էլ մենք պետք է անենք (Մատթ. 7։12)։ Մեր պաշտոնական կայքի «Եհովայի վկաները ազատազրկված՝ հավատի համար— Ըստ երկրների» հոդվածում կան ակտիվ հղումներ այն Վկաների մասին, որոնք ներկայումս բանտարկված են իրենց հավատի համար (jw.org > ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ > ԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ)։ Ցուցակից ընտրիր անուններ և նրանց համար աղոթիր, որ կարողանան քաջությամբ պահպանել իրենց անարատությունը (Եփես. 6։19, 20

19 Մինչ մոտենում է մարդկային կառավարությունների վախճանը, չենք զարմանա, եթե նրանք սկսեն չհանդուրժել այն փաստը, որ մենք նվիրված ենք Եհովային և նրա Թագավորությանը։ Հետևաբար հիմա է ժամանակը ամրացնելու մեր վճռականությունը, որ չեզոք մնանք այս պառակտված աշխարհում։

^ [1] (պարբերություն 1) Հիսուսը որպես պետական իշխանությունների խորհրդանիշ օգտագործեց «կայսր» տիտղոսը, որը կրում էր այդ ժամանակվա ամենաբարձր դիրք ունեցող անձնավորությունը։

^ [2] (պարբերություն 17) Տես «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գիրքը (էջ 662) և «Աստծու Թագավորությունը իշխում է» գրքում «Նա մահացավ Աստծու փառքի համար» շրջանակը (գլուխ 14)։