Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 6 2016

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ծովային երկփեղկանի փափկամարմնի բիսուսները

Ծովային երկփեղկանի փափկամարմնի բիսուսները

ԲԵՂՈՏԱՆԻՆԵՐԻ նման՝ ծովային երկփեղկանի փափկամարմինները ամրանում են քարերի, փայտի կտորների կամ նավերի հիմնակմախքների մակերևույթներին։ Բայց ի տարբերություն բեղոտանիների, որոնք ամուր կպչում են մակերևույթին՝ ծովային երկփեղկանի փակփամարմինները ամրանում են բիսուս կոչվող հատուկ թելիկների օգնությամբ, ինչի շնորհիվ ազատ ճոճվում են։ Ամրանալու այս մեթոդը նրանց հնարավորություն է տալիս հեշտությամբ տեղաշարժվելու և սնունդ փնտրելու։ Բայց այդ թելիկներն այնքան բարակ են, որ թվում է, թե չեն կարող դիմանալ օվկիանոսի ուժեղ ալիքներին։ Այդ դեպքում դրանք ինչպե՞ս են պահում փափկամարմնին, որ ալիքները չքշեն նրան։

Նկատի առնենք հետևյալը։ Բիսուսային թելի մի մասը կարծր է, մյուս մասը՝ փափուկ և ձգվող։ Դրանց միջև գոյություն ունի ճշգրիտ հարաբերակցություն՝ 80 տոկոսը կարծր մասն է, իսկ 20 տոկոսը՝ փափուկ։ Գիտնականները պարզել են, որ այդ ճշգրիտ հարաբերակցությունը խիստ կարևոր է թելի դիմացկունության և ամրացման համար։ Հետևաբար բիսուսը կարող է դիմանալ հուժկու ալիքներին և հոսանքներին, որոնք փափկամարմնին այս ու այն կողմ են նետում։

Պրոֆեսոր Գայ Ջենինն ասում է, որ բիսուսների կառուցվածքի ուսումնասիրության արդյունքները ուղղակի ապշեցնող են, և ավելացնում է. «Այս օրգանիզմների յուրահատկությունը այդ ճկուն և կարծր հատվածների հանճարեղ համակցությունն է»։ Գիտնականները կարծում են, որ բիսուսային թելիկների կառուցվածքային այս առանձնահատկությունը կարելի է օգտագործել տարբեր բնագավառներում, օրինակ՝ շինությունների մակերևույթներին և սուզանավերին տարբեր սարքավորումներ ամրացնելու, ինչպես նաև ջլերը ոսկորներին միացնելու և վիրահատական կտրվածքները փակելու համար։ Կալիֆորնիայի համալսարանի (Սանտա Բարբարա, ԱՄՆ) պրոֆեսոր Հերբերտ Ուայթն ասում է. «Բնությունը անգնահատելի գանձարան է, որտեղից կարող ենք սոսնձման և ամրացման զանազան մեթոդներ սովորել»։

Ի՞նչ եք կարծում։ Ծովային երկփեղկանի փափկամարմնի բիսուսները էվոլյուցիայի՞ արդյունք են, թե՞ ծրագրված են եղել։