Հին ժամանակներում իսրայելացիները պատերազմներ էին մղում իրենց Աստծու՝ Եհովայի անունով։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Աստված հավանություն է տալիս ներկայիս պատերազմներին։

Ինչո՞ւ էին հին իսրայելացիները պատերազմում

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։

 

Իսրայելացիները երկրպագում էին պատերազմի արյունարբու աստծուն։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

 

Ազգերը, որոնց իսրայելացիները ոչնչացրել են, մինչև ողնուծուծը ապականված էին և հետևում էին դաժան ու նողկալի սովորույթների, ինչպիսիք էին անասնապղծությունը, արյունապղծությունն ու երեխաների զոհաբերությունը։ Աստված նրանց փոխվելու համար երկար ժամանակ էր տվել՝ հարյուրավոր տարիներ, սակայն նրանք այդպես էլ չփոխվեցին։ Ուստի Աստված նրանց մասին ասաց իսրայելացիներին. «Այն ազգերը, որոնց ես քշում եմ ձեր առաջից, իրենց անմաքուր են դարձրել այս բոլոր բաներով» (Ղևտական 18։21–25; Երեմիա 7։31

«Քո Աստված Եհովան այդ ազգերին քշում է քո առաջից նրանց ամբարշտության պատճառով» (Երկրորդ Օրենք 9։5

Աստված որևէ մեկի կողմը բռնո՞ւմ է ներկայիս պատերազմների ժամանակ

ԹԵՐԵՎՍ ՆԿԱՏԵԼ ԵՔ։

 

Շատ ընդհարումներում երկու կողմերի կրոնական առաջնորդներն էլ ասում են, որ Աստված իրենց կողմն է։ Պատերազմների պատճառների մասին մի գրքում հետևյալն է ասվում. «Մինչև այժմ մղված բոլոր պատերազմներում էլ կրոնը իր դերն է ունեցել» (The Causes of War)։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

 

Աստված քրիստոնյաներին իրավասություն չի տվել կռվելու իրենց թշնամիների դեմ։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին ասաց. «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ.... վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար» (Հռոմեացիներ 12։18, 19

Հիսուսն իր հետևորդներին չուղարկեց պատերազմելու, այլ ասաց. «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար, որպեսզի լինեք որդիները ձեր Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 5։44, 45)։ Քրիստոնյաները պետք է չեզոք մնան և «աշխարհի մի մասը չլինեն» անգամ այն դեպքում, երբ իրենց երկիրն է պատերազմում (Հովհաննես 15։19)։ Այսպիսով՝ եթե Աստված ուզում է, որ իր ծառաները սիրեն իրենց թշնամիներին և աշխարհի մի մասը չլինեն, ինչպե՞ս կարող է նա այսօրվա դաժան ընդհարումներում հակամարտող կողմերից որևէ մեկին աջակցել։

«Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ, իմ ծառաները կկռվեին, որպեսզի չմատնվեմ հրեաների ձեռքը։ Բայց իմ թագավորությունը այստեղից չէ» (Հովհաննես 18։36

 Կգա՞ ժամանակ, որ պատերազմներ այլևս չեն լինի

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։

 

Պատերազմներն անխուսափելի են։ Մի գրքում հեգնանքով ասվում է. «Պատերազմին պայծառ ապագա է սպասում։ Այս դարում մեզ չի սպառնում համաշխարհային և հարատև խաղաղության վտանգը» (War and Power in the 21st Century)։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

 

Պատերազմներ չեն լինի այն ժամանակ, երբ ոչ ոք պատերազմելու ցանկություն չունենա։ Աստծու Թագավորությունը, որը երկնքից իշխող իրական կառավարություն է, շուտով զինաթափ կանի մեր մոլորակը և մարդկանց կսովորեցնի խաղաղության ձգտել։ Աստվածաշունչը վստահեցնում է, որ Աստված «ամեն ինչ կշտկի հօգուտ հեռվում գտնվող զորավոր ազգերի։ Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Միքիա 4։3

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծու Թագավորության իշխանության ներքո այլևս չեն լինի մարդկային կառավարություններ, որոնք մրցակցում են իրար հետ սեփական շահերի համար, չեն լինի անարդար օրենքներ, որոնց պատճառով քաղաքացիներն ապստամբություններ են բարձրացնում, ոչ էլ կանխակալ կարծիքներ, որոնք էթնիկական ընդհարումներ են բորբոքում։ Արդյունքում՝ պատերազմները իսպառ կվերանան։ Աստված խոստանում է. «Նրանք չեն վնասի և ոչինչ չեն ավերի.... որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (Եսայիա 11։9

«Նա դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը. փշրում է աղեղը և կոտրատում նիզակը, կառքերը այրում է կրակով» (Սաղմոս 46։9