Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 5 2016

Զարմանահրաշ քիմիական տարր

Զարմանահրաշ քիմիական տարր

«Ածխածինը կյանքի համար անհրաժեշտ ամենակարևոր քիմիական տարրն է»,— ասվում է մի գրքում (Nature’s Building Blocks)։ Իր յուրօրինակ հատկությունների շնորհիվ ածխածինը կարող է միանալ ինչպես իր, այնպես էլ այլ քիմիական տարրերի հետ՝ առաջացնելով միլիոնավոր միացություններ։ Գիտնականները շարունակ նորանոր այդպիսի միացություններ են հայտնաբերում կամ ստանում արհեստական ճանապարհով։

Ինչպես ցույց են տալիս ներքոհիշյալ օրինակները, ածխածնի ատոմները, միմյանց միանալով, կարող են առաջացնել տարբեր ձևի մոլեկուլներ՝ շղթայաձև, բրգաձև, օղակաձև, շերտաձև և գլանաձև։ Ածխածինն իսկապես զարմանահրաշ քիմիական տարր է։

ԱԼՄԱՍՏ

Ալմաստը առաջանում է, երբ ածխածնի ատոմները, միմյանց միանալով, ստանում են բուրգի՝ կամ քառանիստի տեսք։ Այս կառուցվածքը շատ ամուր է, ինչի շնորհիվ ալմաստը համարվում է գոյություն ունեցող ամենակարծր բնական հանքանյութը։ Կարելի է ասել, որ մաքուր ալմաստը ածխածնի ատոմներից բաղկացած մի հսկա մոլեկուլ է։

ԳՐԱՖԻՏ

Ածխածնի՝ միմյանց ամուր կապված ատոմները կազմում են շերտեր, որոնք զուգահեռ դասավորված են իրար վրա։ Այդ շերտերի միջև կապը բավականին թույլ է, ինչի պատճառով դրանք կարող են ազատ սահել միմյանց վրայով, ճիշտ ինչպես իրար վրա դրված թղթերը։ Իր այս առանձնահատկությունների շնորհիվ գրաֆիտը լավ քսանյութ է և գրաֆիտային մատիտների գլխավոր բաղադրիչը։*

ԳՐԱՖԵՆ

Գրաֆենը ածխածնի ատոմների մեկ ատոմական շերտն է, որը վեցանկյուններից բաղկացած բյուրեղացանց է։ Գրաֆենը շատ ավելի առաձգական է, քան պողպատը։ Մատիտի թողած հետքի մեջ կարող են լինել գրաֆենի մեկ կամ մի քանի շերտեր։

 ՖՈՒԼԵՐԵՆՆԵՐ

Դրանք ածխածնի սնամեջ մոլեկուլներ են, որոնք ստանում են տարբեր ձևեր, օրինակ՝ միկրոսկոպիկ գնդակների կամ էլ խողովակների ձև, որոնք կոչվում են նանոխողովակներ։ Այս մոլեկուլները չափվում են նանոմետրով, որը մետրի մեկ միլիարդերորդ մասն է։

ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ

Բույսերի, կենդանիների և մարդու բջիջների կազմության հիմքում ընկած է ածխածինը։ Այս քիմիական տարրը մտնում է ածխաջրերի, ճարպերի և ամինաթթուների բաղադրության մեջ։

«[Աստծու] անտեսանելի հատկությունները.... երևում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20

Տես «Ո՞վ ունի մատիտ» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 2007 թ. հուլիսի համարում (անգլ., ռուս.)։