Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 4 2017

Լավ անուն, կամ՝ համբավ ունեցող մարդկանց վստահում և հարգում են

«Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է»

«Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է»

ԼԱՎ անունը, կամ՝ համբավը այնքան կարևոր բան է, որ որոշ երկրներում այն նույնիսկ պաշտպանվում է օրենքով։ Օրինակ՝ օրենքով երաշխավորված է պաշտպանություն զրպարտության և վիրավորանքի դեմ, որոնց նպատակը անհատի համբավը արատավորելն է։ Սրա վերաբերյալ մի հին ասացվածք կա. «Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է, և հավանությունը արծաթից ու ոսկուց լավ է» (Առակներ 22։1)։ Ինչպե՞ս կարող ենք լավ անուն ստեղծել և վայելել մարդկանց հարգանքը։ Աստվածաշունչը մի շարք գործնական խորհուրդներ է տալիս։

Օրինակ՝ քննենք 15-րդ սաղմոսը։ Սաղմոսերգուն մի հարց է բարձրացնում. «Ո՞վ կարող է հյուր լինել [Աստծու] վրանում»։ Այնուհետև հետևյալ պատասխանն է տալիս. «Նա, ով.... արդարություն է գործում և ճշմարտությունն է խոսում իր սրտում։ Նա.... չի զրպարտում, իր ընկերոջը ոչ մի վատ բան չի անում և չի մասնակցում իր մտերիմի դեմ չարախոսությանը։ Նրա աչքում ամեն անարգ մերժված է.... Եվ եթե նույնիսկ ի վնաս իրեն երդում է տալիս, չի դրժում այն.... [և] կաշառք չի վերցնում» (Սաղմոս 15։1–5)։ Մի՞թե չէիք հարգի նման հրաշալի սկզբունքներով առաջնորդվող մարդուն։

Հարգանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է նաև խոնարհ լինել։ Առակներ 15։33-ում ասվում է. «Փառքին նախորդում է խոնարհությունը»։ Խոնարհ մարդիկ տեսնում են, թե որ բնագավառներում բարելավման կարիք ունեն և ամեն ջանք թափում են, որ կատարեն անհրաժեշտ փոփոխությունները։ Եվ երբ որևէ մեկին վիրավորում են, նրանք միշտ պատրաստ են ներողություն խնդրել (Հակոբոս 3։2)։ Բայց հպարտ մարդիկ այդպիսին չեն, ավելին՝ նրանք արագ վիրավորվում են։ Առակներ 16։18- ում ասվում է. «Հպարտությունը նախորդում է կործանմանը, և ամբարտավան ոգին՝ վայր ընկնելուն»։

Բայց ի՞նչ կարելի է անել, երբ ինչ-որ մեկը արատավորում է ձեր լավ անունը։ Պե՞տք է արդյոք գործեք հապճեպորեն, թերևս զայրույթի ազդեցության տակ։ Ինքներդ ձեզ հարցրեք. «Եթե փորձեմ պաշտպանել իմ բարի անունը, դրանով չե՞մ նպաստի արդյոք այդ կեղծ տեղեկության ավելի լայն տարածմանը»։ Ճիշտ է, երբեմն գուցե տեղին լինի դատարան դիմել, այդուհանդերձ, Աստվածաշունչը հետևյալ իմաստուն խորհուրդն է տալիս. «Դատական գործը շտապ մի՛ սկսիր.... [այլ] գործդ վարիր մերձավորիդ հետ» (Առակներ 25։8, 9 * Այս առավել ողջամիտ մոտեցման շնորհիվ հնարավոր է նաև խուսափել մեծ գումարներ պահանջող դատական գործընթացներից։

Աստվածաշունչը պարզապես կրոնական մի գիրք չէ։ Այն կյանքի վստահելի ուղեցույց է։ Բոլոր նրանք, ովքեր կիրառում են այնտեղ գրված իմաստուն խորհուրդները, լավ հատկություններ են զարգացնում, որոնց շնորհիվ լավ անուն են ստեղծում և արժանանում մարդկանց խոր հարգանքին։

^ պարբ. 5 Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու վերաբերյալ աստվածաշնչյան այլ սկզբունքներ կարող եք գտնել Մատթեոս 5։23, 24 և 18։15–17 համարներում։

Իմացիր ավելին

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Աստվածաշունչը պարզապես լավ գի՞րք է

Ինչո՞ւ էին մարդիկ վտանգի ենթարկում իրենց կյանքը Աստվածաշունչը կարդալու կամ այն ձեռք բերելու համար։