Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 4 2017 | Ժամանակը չի՞ հերիքում

Այսօր բազմաթիվ մարդիկ չափազանց զբաղված են, այնքան զբաղված, որ երբեմն նույնիսկ լարվածություն է ստեղծվում նրանց ընտանիքներում և մարդկանց հետ փոխհարաբերություններում։

Ինչպե՞ս կարող ենք ճիշտ օգտագործել մեր ժամանակը։

Մի իմաստուն մարդ գրել է. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6

«Արթնացե՛ք»-ի այս համարում գործնական խորհուրդներ են տրվում առաջնահերթություններ դնելու վերաբերյալ։

 

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ժամանակը չի՞ հերիքում

Շատերի համար դժվար է հասցնել թե՛ տանը և թե՛ աշխատավայրում իրենց վրա դրված պարտականությունները։ Ինչո՞ւ է նման խնդիր առաջանում։ Ի՞նչ կարելի է անել կյանքը թեթևացնելու համար։

Զարմանահրաշ բևեռային ջրածիծառը

Գիտնականները կարծում էին, թե բևեռային ջրածիծառը Արկտիկայից Անտարկտիկա իր տարեկան միգրացիայի ժամանակ անցնում է մոտ 35 200 կիլոմետր տարածություն։ Սակայն այս թռչունի մասին նոր բացահայտումներ են արվել։

«Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է»

Ինչպե՞ս է հնարավոր է լավ անուն ստեղծել և հարգանք վաստակել։

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Երբ երեխաները հեռանում են տնից

Ամուսինների կյանքում ամենածանր շրջանը հաճախ այն է լինում, երբ երեխաները մեծանալով հեռանում են տնից։ Ի՞նչ կարող են անել ծնողները, որ հարմարվեն այդ փոփոխությանը։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Նյարդաախտաբանը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Պրոֆեսոր Ռաջեշ Քալարիան պատմում է իր աշխատանքի ու հավատի մասին։ Ինչպե՞ս նա սկսեց հետաքրքրվել գիտությամբ։ Ինչո՞ւ նա փոխեց կյանքի ծագման վերաբերյալ իր տեսակետը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Գայթակղություն

Ամուսնալուծություն, առողջական խնդիրներ, խղճի խայթ. սրանք ընդամենը մի քանիսն են այն դառը հետևանքներից, որ բերում է գայթակղությանը տրվելը։

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կոմելինազգիների ընտանիքին պատկանող հատապտղի վառ կապույտ գույնը

Այս հատապտուղը չունի կապույտ գունանյութ, սակայն աչքի է ընկնում բուսական աշխարհում երբևէ հանդիպած ամենավառ կապույտ գույնով։ Ի՞նչն է այդ պայծառ գույնի գաղտնիքը։

Այլ հոդվածներ օնլայն

Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ երջանիկ ընտանիք ունենալ

Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները օգնել են միլիոնավոր տղամարդկանց և կանանց երջանիկ ընտանիք ունենալ։

Մոնիկա Ռիչարդսոն։ Բժիշկը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Մոնիկան սկսեց կասկածել՝ արդյոք երեխայի լույս աշխարհ գալը պատահականության արդյունք է, թե ստեղծողի մտահղացման։ Որպես բժիշկ՝ ի՞նչ եզրահանգման նա եկավ։