Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 4 2016

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչպես լավ սովորություններ զարգացնել

Ինչպես լավ սովորություններ զարգացնել
  • ՕՍՏԻՆԸ քնաթաթախ անջատում է զարթուցիչը։ Բայց հետո անմիջապես վեր է կենում անկողնուց, հագնում իր սպորտային հագուստները, որոնք նախորդ օրն էր պատրաստել, և գնում է վազելու. նա այդպես է անում անցած տարվանից սկսած շաբաթը երեք անգամ։

  • Լորին, որը հենց նոր է վիճել ամուսնու հետ, զայրույթից իրեն կորցրած, նետվում է խոհանոց, վերցնում շոկոլադե սալիկը և ամբողջությամբ ուտում այն։ Նա այդպես է վարվում ամեն անգամ, երբ զայրանում է։

Ի՞նչ ընդհանուր բան ունեն Օստինն ու Լորին։ Առանց գիտակցելու՝ նրանք երկուսն էլ ենթարկվում են զորեղ մի ուժի ազդեցությանը։ Դա սովորության ուժն է։

Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր մասին։ Կա՞ն լավ սովորություններ, որոնք կուզենայիք զարգացնել։ Գուցե ցանկանում եք կանոնավոր մարզվել, շուտ քնել կամ ավելի շատ ժամանակ անցկացնել ձեր մտերիմների հետ։

Կամ թերևս ցանկանում եք ձերբազատվել որևէ վատ սովորությունից, ինչպիսին, օրինակ, ծխելն է, չափից շատ անառողջ սնունդ օգտագործելը և ինտերնետում չափազանց շատ ժամանակ անցկացնելը։

Իրականում, վատ սովորությունից ազատվելը հեշտ չէ։ Այն նման է ցուրտ սենյակում տաքուկ անկողնու, որի մեջ հեշտ է մտնել, բայց դժվար է դուրս գալ։

Իսկ ինչպե՞ս կարող եք ձերբազատվել վնասակար սովորություններից և զարգացնել օգտակար սովորություններ։ Քննենք երեք խորհուրդ, որոնք հիմնված են Աստվածաշնչի սկզբունքների վրա։