Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 3 2017

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ծովային կուղբի մորթին

Ծովային կուղբի մորթին

ՇԱՏ ջրային կաթնասուններ, որոնք ապրում են սառը ջրերում, իրենց մաշկի տակ ունեն ճարպի հաստ շերտ, ինչն օգնում է նրանց, որ չսառչեն։ Բայց ծովային կուղբը ունի այլ ջերմամեկուսիչ միջոց. դա նրա խիտ մորթին է։

Նկատի առնենք հետևյալը։ Ծովային կուղբի մորթին շատ ավելի խիտ է, քան ցանկացած այլ կաթնասունինը. նրա մարմնի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա աճում է 155 000 մազ (1 քառակուսի դյույմի վրա՝ մեկ միլիոն մազ)։ Լողալիս նրա մորթու՝ մաշկին մոտ գտնվող հատվածում առաջանում է օդային միջնաշերտ, որը ջերմամեկուսիչ դեր է կատարում և թույլ չի տալիս, որ սառը ջուրը անմիջականորեն շփվի մաշկի հետ և կլանի մարմնի ջերմությունը։

Գիտնականները կարծում են, որ ուսումնասիրելով ծովային կուղբի մորթու առանձնահատկությունները՝ շատ բան կարելի է սովորել։ Նրանք փորձարկումներ են արել՝ ստեղծելով արհեստական մորթիով տարբեր մուշտակներ՝ մազերի տարբեր երկարությամբ և խտությամբ։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ որքան խիտ ու երկար են մազերը, այնքան ավելի չոր և անջրանցիկ է մազածածկույթը։ Ուստի կարելի է ասել, որ ծովային կուղբի մորթին արդյունավետ պաշտպանություն է ապահովում։

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց փորձարկումների շնորհիվ առաջընթաց կլինի նոր անջրանցիկ կտորեղենի ստեղծման և արտադրության ոլորտում։ Եվ ոմանք գուցե սկսեն մտածել, թե արդյոք ավելի լավ չի լինի, որ սառը ջրերի մեջ սուզվող ջրասուզակները հագնեն մազածածկ համազգեստ, որը նման կլինի ծովային կուղբի մորթուն։

Ի՞նչ եք կարծում։ Ծովային կուղբի ջերմամեկուսիչ մորթին էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։