Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 3 2017

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Հրեշտակներ

Հրեշտակներ

Գրականության մեջ, ֆիլմերում և արվեստի տարբեր գործերում հաճախ կարելի է տեսնել հրեշտակների կամ կարդալ նրանց մասին։ Բայց ովքե՞ր են նրանք և ի՞նչ դեր ունեն։

Ովքե՞ր են հրեշտակները

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

 

Ֆիզիկական տիեզերքն ու մարդկանց ստեղծելուց առաջ Աստված ավելի խելացի և ավելի բարձր դիրք ունեցող բանական էակներ է ստեղծել։ Նրանք մարդկանցից ավելի զորեղ են և բնակվում են այն նույն ոլորտում, որտեղ Աստված է բնակվում։ Մարդկանց համար այս ոլորտը անտեսանելի է և անհասանելի (Հոբ 38։4, 7)։ Աստվածաշունչը այս գերհզոր էակներին անվանում է «ոգիներ» և «հրեշտակներ» (Սաղմոս 104։4 *

Իսկ քանի՞ հրեշտակ կա։ Նրանց թիվը շատ մեծ է։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու գահի շուրջը ծառայող հրեշտակների թիվը «բյուր բյուրավոր» է, կամ՝ «տասը հազար անգամ տասնյակ հազարներ» (Հայտնություն 5։11; ծանոթագրություն)։ Եթե այս արտահայտությունը բառացի հասկանանք, դա կնշանակի, որ հրեշտակների թիվը հասնում է հարյուրավոր միլիոնների։

«Ես տեսա բազում հրեշտակներ, որոնք գահի.... շուրջն էին.... Նրանց թիվը բյուր բյուրավոր ու հազար հազարավոր էր» (Հայտնություն 5։11

Ի՞նչ դեր էին կատարում հրեշտակները հին ժամանակներում

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

 

Հաճախ հրեշտակները ծառայում էին որպես Աստծու խոսնակներ կամ պատգամաբերներ։ * Երբեմն նրանք հանդես էին գալիս որպես Աստծու հրաշքները իրագործողներ։ Օրինակ՝ Աստված հրեշտակ ուղարկեց, որ օրհնի Աբրահամին և թույլ չտա նրան զոհաբերել իր որդուն՝ Իսահակին (Ծննդոց 22։11–18)։ Հրեշտակներից մեկն էլ հայտնվեց Մովսեսին «կրակի բոցի տեսքով, որը վառվում էր փշոտ թփի մեջ», և փոխանցեց նրան Աստծու խոսքերը (Ելք 3։1, 2)։ Իսկ երբ Դանիել մարգարեին գցեցին առյուծների գուբը, «Աստված ուղարկեց իր հրեշտակին ու փակեց առյուծների երախը» (Դանիել 6։22

«Եհովայի հրեշտակը հայտնվեց նրան [Մովսեսին] կրակի բոցի տեսքով, որը վառվում էր փշոտ թփի մեջ» (Ելք 3։2

 Ի՞նչ դեր են կատարում հրեշտակներն այսօր

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

 

Մենք չենք կարող իմանալ ամեն բան այն մասին, թե ինչ են անում հրեշտակներն այսօր։ Բայց Աստվածաշունչը հայտնում է, որ նրանք աջակցում են բարի լուրը քարոզելու գործին, որի միջոցով անկեղծ սիրտ ունեցող մարդիկ հնարավորություն են ունենում ավելի լավ ճանաչելու Աստծուն (Գործեր 8։26–35; 10։1–22; Հայտնություն 14։6, 7

Եհովան Հակոբ նահապետին մի երազ տվեց, որում հրեշտակները բարձրանում և իջնում էին մի «սանդուղքով», որը երկրից մինչև երկինք էր հասնում (Ծննդոց 28։10–12)։ Հավանաբար, Հակոբն այդ երազից եզրակացրեց, որ Եհովա Աստված հրեշտակներին ուղարկում է երկիր, որպեսզի նրանք օգնեն այն մարդկանց, ովքեր նվիրված են իրեն։ Նույն եզրակացությանը կարող ենք գալ նաև մենք (Ծննդոց 24։40; Ելք 14։19; Սաղմոս 34։7

«Երկրի վրա մի սանդուղք էր դրված, որի ծայրը մինչև երկինք էր հասնում, և Աստծու հրեշտակները բարձրանում ու իջնում էին դրանով» (Ծննդոց 28։12

^ պարբ. 6 Աստվածաշունչն ասում է, որ ոգեղեն էակներից ոմանք ապստամբեցին Աստծու իշխանության դեմ, և այդ չար հրեշտակներին անվանում է «դևեր» (Ղուկաս 10։17–20

^ պարբ. 11 Հետաքրքիր է, որ «հրեշտակ» թարգմանված հունարեն և եբրայերեն բնագրային բառերը նշանակում են «պատգամաբեր»։