Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 3 2016

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Հավատ

Հավատ

Որոշ մարդիկ պնդում են, թե հավատում են Աստծուն, բայց իրականում լիովին չեն հասկանում, թե ինչ է հավատը։ Այդ դեպքում ի՞նչ է հավատը, և ինչո՞ւ է այն կարևոր։

Ի՞նչ է հավատը

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։

Շատերը կարծում են, որ հավատ ունեցող մարդը պարզապես ընդունում է որևէ հավատալիք՝ առանց ծանրակշիռ փաստեր ունենալու։ Օրինակ՝ մի կրոնասեր մարդ թերևս ասի. «Ես հավատում եմ Աստծուն»։ Եթե նրան հարցնեն, թե ինչու է հավատում, նա գուցե պատասխանի, որ կրոնասեր ընտանիքում է մեծացել, կամ՝ իր ողջ կյանքում իրեն դա են սովորեցրել։ Բայց այսպիսի հավատը ավելի շատ նման է դյուրահավատության։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Հավատը լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան, և ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (Եբրայեցիներ 11։1)։ Որպեսզի անհատը համոզված լինի, որ իր ունեցած հույսերը կիրականանան, նա պետք է լուրջ հիմքեր ունենա դրա համար։ Իրականում, «լիակատար համոզվածություն» թարգմանված հունարեն բառը ավելին է նշանակում, քան ներքին զգացողությունը կամ անիրատեսական ակնկալիքները։ Այսպիսով՝ հավատը համոզվածություն է, որը հիմնված է փաստերի վրա։

«Նրա [Աստծու] անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20

Ինչո՞ւ է կարևոր հավատ ունենալ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է նրան, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբրայեցիներ 11։6

Ինչպես նշվեց վերևում, շատերը հավատում են Աստծուն զուտ այն պատճառով, որ իրենց այդպես են սովորեցրել։ Նրանք թերևս ասեն. «Ինձ փոքրուց դա են սովորեցրել»։ Բայց Աստված ցանկանում է, որ իրեն երկրպագող մարդիկ լիովին համոզված լինեն, որ ինքը գոյություն ունի և սիրում է իրենց։ Սա է պատճառներից մեկը, թե ինչու է Աստվածաշունչը հորդորում, որ ջանադրաբար փնտրենք Աստծուն և իսկապես ճանաչենք նրան։

«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8

 Ինչպե՞ս կարող եք հավատ ունենալ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Հավատը գալիս է լսածից»,— ասում է Աստվածաշունչը (Հռոմեացիներ 10։17)։ Հետևաբար, Աստծու հանդեպ հավատ զարգացնելու առաջին քայլն այն է, որ «լսենք», թե Աստվածաշունչը ինչ է սովորեցնում նրա մասին (2 Տիմոթեոս 3։16)։ Աստծու Խոսքը ուսումնասիրելը կօգնի ձեզ գտնելու կարևոր հարցերի հիմնավոր պատասխաններ։ Օրինակ՝ ո՞վ է Աստված, Աստծու գոյության ի՞նչ ապացույցներ կան, Աստված հոգ տանո՞ւմ է իմ մասին, ո՞րն է Աստծու նպատակը ապագայի վերաբերյալ։

Մեր շուրջը ամենուր տեսնում ենք Աստծու գոյության ապացույցները

Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ինչպես գրված է մեր վեբ կայքում՝ jw.org-ում, մենք՝ Եհովայի վկաներս, մարդկանց սիրով սովորեցնում ենք Աստվածաշնչի մասին։ Մենք երբեք որևէ մեկին չենք ստիպում դառնալ մեր կրոնի անդամ։ Ընդհակառակը՝ մենք հարգալից կերպով ներկայացնում ենք, թե ինչ է ասվում Աստվածաշնչում՝ միաժամանակ հասկանալով, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրելու իր հավատը»։

Այսպիսով՝ ձեր հավատը պետք է կառուցեք այն փաստերի վրա, որոնց ճշմարտացիության մեջ համոզվել եք անձամբ՝ խորությամբ ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Այդ դեպքում կընդօրինակեք առաջին դարի այն աշակերտներին, որոնք «մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը և ամեն օր ուշադիր քննում էին Սուրբ Գրքերը, տեսնելու, թե արդյոք այդ իրենց լսած բաները ճիշտ էին» (Գործեր 17։11

«Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3

Իմացիր ավելին

Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն

Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում, ինչպե՞ս պետք է աղոթենք, ի՞նչ կարող ենք անել Աստծուն մոտենալու համար։

Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները

Կդիմես գիտությա՞նը, փիլիսոփայությա՞նը, թե՞ Աստվածաշնչին։

Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը

Ստացեք Աստվածաշնչի ուսումնասիրության մեր ծրագրին վերաբերող հարցերի պատասխանները։