Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 3 2016

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍԻՆՆԵՐ

Ինչպես խոսել խնդիրների մասին

Ինչպես խոսել խնդիրների մասին

ԽՆԴԻՐ

Հաճա՞խ է պատահում, որ կողակիցներով խոսում եք որևիցե խնդրի մասին, բայց խոսակցության վերջում ձեր փոխհարաբերություններն ավելի են լարվում։ Եթե այդպես է, մի՛ վհատվեք. իրավիճակը հնարավոր է շտկել։ Բայց նախևառաջ պետք է որոշ բաներ իմանաք այն մասին, թե ինչ տարբերություններ կան տղամարդկանց ու կանանց հաղորդակցման ձևերի միջև։ *

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Կանայք սիրում են նախ խոսել խնդրի մասին, հետո նոր միայն լսել, թե ինչպես կարելի է լուծել այն։ Ըստ էության, երբեմն նրանց համար խնդրի լուծումը հենց խոսելն է։

«Ես ինձ թեթևացած եմ զգում, երբ խոսում եմ իմ զգացումների մասին և զգում եմ, որ ամուսինս հասկանում է ինձ։ Սովորաբար խնդրի մասին խոսելուց ընդամենը մի քանի րոպե հետո այն ինձ այլևս չի անհանգստացնում» (Սիրփա)։ *

«Չեմ կարողանում մոռանալ խնդիրը, մինչև դրա մասին չեմ խոսում ամուսնուս հետ ու չեմ բացատրում, թե ինչ եմ զգում։ Խոսելը ինձ համար խնդիրը հարթելու միջոց է» (Իջին)։

«Ինձ համար դա կարծես խուզարկուական աշխատանք լինի։ Խոսելու ընթացքում ես քայլ առ քայլ վերլուծում եմ խնդիրը՝ փորձելով գտնել դրա բուն պատճառը» (Լուրդես)։

Տղամարդիկ սիրում են լուծում գտնել։ Դա բնական է, քանի որ լուծում գտնելով՝ տղամարդն իրեն պիտանի է զգում։ Այդպես նա իր կնոջը ցույց է տալիս, որ պատրաստ է օգնել նրան, և որ վերջինս կարող է վստահել իրեն։ Ուստի նա անակնկալի է գալիս ու շփոթվում, երբ կինը փոխանակ ուրախությամբ ընդունելու իր առաջարկած լուծումը, ավելի է սրտնեղում։ «Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են կանայք խոսում խնդրի մասին, եթե չեն ցանկանում լուծում գտնել»,— ասում է Քըրք անունով մի տղամարդ։

Ամուսնության մասին մի գրքում ասվում է. «Նախքան խորհուրդ տալը հարկավոր է հասկանալ խնդիրը։ Պետք է նախ այնպես անեք, որ ձեր կողակիցը զգա, որ լիովին հասկանում եք խնդիրը և նրա զգացումները, ու հետո միայն լուծում առաջարկեք։  Շատ հաճախ ձեր կողակցին ամենևին էլ պետք չէ որևէ լուծում. նա պարզապես ուզում է, որ լսեք իրեն» (Seven Principles for Making Marriage Work)։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Ամուսիններ։ Փորձեք կարեկից լսող լինել։ Թոմաս անունով մի տղամարդ ասում է. «Երբեմն կնոջս լսելուց հետո մտածում եմ. «Ես առանձնապես բան չարեցի»։ Բայց հաճախ կնոջս հենց դա է պետք. որ պարզապես լսեմ նրան»։ Նման միտք է նշում նաև Ստեֆն անունով մի տղամարդ. «Համոզվել եմ, որ լավագույն միջոցն այն է, որ թույլ տամ՝ կինս ազատորեն արտահայտվի, և չընդհատեմ նրան։ Սովորաբար խոսելուց հետո նա ասում է, որ արդեն լավ է զգում»։

Փորձեք հետևյալը. ձեր կնոջ հետ որևէ խնդրի մասին խոսելիս մի՛ շտապեք խորհուրդ տալ, եթե նա չի խնդրել դա։ Աշխատեք նայել նրա աչքերի մեջ և ուշադիր լսել, թե ինչ է ասում։ Գլխով համաձայնության նշան արեք։ Կրկնեք նրա ասածի հիմնական միտքը, որ նա վստահ լինի, որ հասկանում եք իրեն։ «Երբեմն կինս պարզապես ուզում է զգալ, որ ես իսկապես հասկանում եմ իրեն և որ իր կողքին եմ»,— ասում է Չարլզ անունով մի տղամարդ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 1։19։

Կանայք։ Ասեք ձեր ամուսնուն, թե ինչ եք ուզում։ Էլենի անունով մի կին ասում է. «Գուցե մտածեք, թե ձեր ամուսինը արդեն գիտի՝ ինչ եք ուզում, բայց երբեմն պետք է հստակ ասեք ձեր ուզածը։ Ինես անունով մի կին առաջարկում է. «Կարելի է ասել. «Մի բան կա, որ ինձ անհանգստացնում է և ուզում եմ, որ լսես ինձ։ Կարիք չկա, որ լուծում գտնես, պարզապես ուզում եմ, որ հասկանաս՝ ինչ եմ զգում»»։

Փորձեք հետևյալը. «Եթե ձեր ամուսինը անմիջապես լուծում է առաջարկում, մի՛ եզրակացրեք, թե նա աննրբազգաց է ու անկարեկից։ Իրականում, նա փորձում է օգնել ձեզ։ Էսթեր անունով մի կին ասում է. «Զայրանալու փոխարեն՝ փորձում եմ ինքս ինձ հիշեցնել, որ նա սիրում է ինձ և ուզում է լսել, բայց նաև ուզում է ինչ-որ ձևով օգնել»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հռոմեացիներ 12։10։

Ամուսիններ և կանայք։ Սովորաբար դիմացինի հետ վարվում ենք այնպես, ինչպես կուզեինք, որ մեզ հետ վարվեին, սակայն խնդիրների մասին խոսելիս լավ արդյունքի հասնելու համար պետք է մեր կողակցի հետ վարվենք այնպես, ինչպես նա է ուզում (1 Կորնթացիներ 10։24)։ Միգել անունով մի տղամարդ ասում է. «Ամուսինը պետք է պատրաստ լինի մինչև վերջ լսելու իր կնոջը, իսկ կինը պետք է պատրաստ լինի ընդունելու ամուսնու առաջարկած լուծումները։ Երբ ամուսինն ու կինը փոխզիջումների են գնում, երկուսն էլ օգուտներ են քաղում»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Պետրոս 3։8։

^ պարբ. 4 Այն առանձնահատկությունները, որոնց մասին կխոսվի այս հոդվածում, գուցե միանշանակ չվերաբերեն բոլոր տղամարդկանց ու կանանց։ Այդուհանդերձ, նշված սկզբունքները կարող են օգնել ցանկացած ամուսնացած անհատի, որ ավելի լավ հասկանա իր կողակցին ու ավելի լավ հաղորդակցվի նրա հետ։

^ պարբ. 7 Այս հոդվածում անունները փոխված են։

Իմացիր ավելին

Երջանիկ ամուսնություն ունենալու համար հետևեք Աստծու խորհուրդներին

Երկու պարզ հարցեր կօգնեն քեզ բարելավելու ամուսնական կյանքդ։

Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել

Եհովան երջանիկ Աստված է և ուզում է, որ ընտանիքներն էլ երջանիկ լինեն։ Իմացիր՝ ինչ գործնական խորհուրդներ կան Աստվածաշնչում ամուսնու, կնոջ, ծնողների և երեխաների համար։