Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 2 2017

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Մեղրատու մեղվի՝ վայրէջք կատարելու արվեստը

Մեղրատու մեղվի՝ վայրէջք կատարելու արվեստը

ՄԵՂՐԱՏՈՒ մեղուները կարողանում են առանց դժվարության ապահով վայրէջք կատարել գրեթե ցանկացած անկյան տակ։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում։

Նկատի առնենք հետևյալը։ Ապահով վայրէջք կատարելու համար մեղուն պետք է հետզհետե նվազեցնի իր արագությունը և այն գրեթե զրոյի հասցնի օբյեկտի հետ անմիջական շփման պահին։ Այդ նպատակին հասնելու տրամաբանական կերպերից մեկը կարող է լինել հետևյալը. ճշգրտորեն հաշվարկել երկու մեծություն՝ թռիչքի արագությունը և մինչև նպատակակետն ընկած հեռավորությունը, և ըստ այդմ՝ նվազեցնել արագությունը։ Սակայն միջատների մեծ մասի համար շատ դժվար կլիներ կիրառել այս մեթոդը։ Բանն այն է, որ միջատների աչքերը իրար շատ մոտ են դասավորված և պատկերը հստակության են բերում միայն որոշակի հեռավորության վրա, ուստիև միջատները չեն կարող չափել մինչև նպատակակետն ընկած տարածությունը։

Մեղրատու մեղուները, ի տարբերություն մարդկանց, չունեն երկակնային (բինոկուլյար) տեսողություն։ Վայրէջք կատարելիս նրանք օգտագործում են մի պարզ մեթոդ։ Այդ մեթոդը հիմնված է այն փաստի վրա, որ որևիցե օբյեկտի մոտենալիս, թվում է, թե այն հետզհետե մեծանում է։ Եվ որքան շատ ես մոտենում, թվում է, թե այն ավելի ու ավելի արագ է մեծանում։ Ինչպես ցույց տվեցին Ավստրալիայի ազգային համալսարանում կատարված հետազոտությունները, որպեսզի օբյեկտին մոտենալիս դրա չափերը մեծանան հաստատուն արագությամբ, մեղուն հետզհետե նվազեցնում է իր արագությունը։ Եվ նպատակակետին հասնելու պահին նրա թռիչքի արագությունը գրեթե հասած է լինում զրոյի, ինչի շնորհիվ միջատը կարողանում է ապահով վայրէջք կատարել։

Ամերիկյան հայտնի գիտական մի հանդեսում ասվում է. «Վայրէջքի այս մեթոդը շատ պարզ է ու լայնորեն կիրառելի.... և այն միանգամայն հարմար է անօդաչու թռչող սարքերի ուղղորդման համակարգերի մեջ օգտագործելու համար» (Proceedings of the National Academy of Sciences)։

Ի՞նչ եք կարծում։ Մեղրատու մեղվի՝ վայրէջք կատարելու այս մեթոդը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

Իմացիր ավելին

ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Ինչպե՞ս է կյանքն առաջացել

Այն, թե ինչին եք հավատում կյանքի ծագման վերաբերյալ, շատ կարևոր է։