Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  № 2 2017

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԳԵՐԲՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ. Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎՈՒՄ

Հետաքրքրություն գերբնական երևույթների նկատմամբ

Հետաքրքրություն գերբնական երևույթների նկատմամբ

«Վամպիրները, մարդագայլերը և զոմբիները իրենց տեղը զիջում են դիվային ազդեցության և դիվահանության մասին պատմություններին»։ (Ուոլ սթրիթ ջորնլ)

ԵՐԻՏԱՍԱՐԴ ու ծեր կախարդներ, հրապուրիչ կախարդուհիներ, գեղեցկատես վամպիրներ. սրանք ընդամենը մի քանիսն են այն խորհրդավոր, գերբնական կերպարներից, որոնք լայն տարածում են գտել գրքերում, ֆիլմերում և տեսախաղերում։ Ո՞րն է պատճառը։ *

Սոցիոլոգիայի պրոֆեսոր Կլոդ Ֆիշերը գրում է. «Եթե նախկինում ուրվականների գոյությանը հավատում էր ամեն տասը ամերիկացուց մեկը, ապա վերջին տասնամյակներին դրան հավատում է ամեն երեքից մեկը»։ Ֆիշերն ավելացնում է. «Ամերիկացիների հին սերնդի հետ համեմատած՝ երիտասարդ սերնդի մեջ երկու անգամ ավելի շատ է նրանց թիվը, ովքեր երբևիցե դիմել են ոգեհարցի կամ հավատում են ուրվականների և ուրվականներով լի տների գոյությանը»։

Զարմանալի չէ, որ մարդկանց մեջ մտած չար ոգիների մասին պատմությունները կրկին տարածում են գտնում տագնապալի արագությամբ։ «Զանգվածային մշակույթում դիվահարության թեման կրկին ծաղկում է ապրում մասամբ շնորհիվ այն բանի, որ նախորդ տասնամյակում տեղեկատվական և ժամանցային միջոցները ողողված էին զոմբիների, մարդագայլերի և վամպիրների մասին նյութերով»,— գրում է Մայքլ Կալիան «Ուոլ սթրիթ ջորնլ» թերթում։

Իսկ մի տեղեկագրության մեջ նշվում է, որ «աշխարհի ցանկացած վայրում մարդկանց 25–50 տոկոսը հավատում է ոգիների, կամ՝ ուրվականների գոյությանը, և ոգիները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գրեթե բոլոր մշակույթների գրականության մեջ»։ Սոցիոլոգիայի պրոֆեսորներ Քրիստոֆեր Բեյդերի և Քարսոն Մենկենի կողմից Միացյալ Նահանգներում անցկացված մի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ «ամերիկացիների ճնշող մեծամասնությունը՝ 70–80 տոկոսը, հավատում է առնվազն մեկ գերբնական երևույթի գոյությանը»։

Բայց ոգեհարցությամբ և գերբնական բաներով հետաքրքրվելը պարզապես անվնաս զբաղմո՞ւնք է, թե՞ կան թաքնված վտանգներ։

^ պարբ. 4 «Գերբնական» բառը նշանակում է «բնության օրենքներով չբացատրվող, բնական օրենքներին չենթարկվող» (Արդի հայերենի բացատրական բառարան)։