Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Ընտրել լեզուն Հայերեն

 ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ

Ինչպես գտնել այն

Ինչպես գտնել այն

ԴՈՒՔ ՁԵԶ ԵՐՋԱՆԻԿ ՀԱՄԱՐՈ՞ՒՄ ԵՔ։ Եթե այո, ո՞րն է ձեր երջանկության գրավականը. ձեր ընտանի՞քը, աշխատա՞նքը, թե՞ կրոնը։ Կամ գուցե անհամբերությամբ սպասում եք մի բանի, ինչը ձեզ երջանկությո՞ւն կբերի, օրինակ՝ որ դպրոցն ավարտեք, աշխատանք գտնեք կամ նոր մեքենա գնեք։

Շատերը երջանիկ են զգում, երբ հասնում են որոշակի նպատակի կամ ձեռք են բերում իրենց երազած ինչ-որ բան։ Բայց որքա՞ն է տևում երջանկության այդ զգացումը։ Որքան էլ ցավալի է, հաճախ այն կարճատև է լինում։

Ըստ մի բառարանի՝ երջանկությունը գոհունակ և ուրախ լինելու վիճակն է, որը համեմատաբար տևական բնույթ է կրում։ Դրան հատուկ են տարբեր ուժգնության զգացումներ՝ սկսած պարզապես գոհ լինելուց մինչև անսահման բերկրանքի զգացումը։ Երջանիկ մարդը սովորաբար այդ վիճակը շարունակ պահպանելու բնական ցանկություն է ունենում։

Ավելին, քանի որ երջանկությունը տևական վիճակ է, այն համարվում է ոչ թե նպատակ կամ վերջնակետ, այլ ուղի։ Ուստի ասելով՝ «ես երջանիկ կլինեմ, երբ...»՝ ըստ էության՝ հետաձգում ենք մեր երջանկությունը։

Երջանկությունը կարող ենք համեմատել լավ առողջության հետ։ Ի՞նչ ենք անում, որ առողջ լինենք։ Այսպես ասած՝ ճիշտ ուղի ենք ընտրում. հետևում ենք ճիշտ սննդակարգի, մարմնամարզություն ենք անում և առհասարակ առողջ ապրելակերպ ենք վարում։ Նմանապես, երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ընթանալ կյանքի ճիշտ ուղով, այսինքն՝ ապրել իմաստուն սկզբունքների համաձայն։

Իսկ ի՞նչ սկզբունքներ ու հատկություններ են անհրաժեշտ երջանկության ուղով ընթանալու համար։ Թեև երջանկությանը նպաստող բազմաթիվ կարևոր սկզբունքներ ու հատկություններ կան, բայց այստեղ նշվածները առավել կենսական դեր ունեն այդ հարցում։

  • ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

  • ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼԸ ԵՎ ԿՐԿԻՆ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  • ՍԵՐ

  • ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ

  • ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ

  • ՀՈՒՅՍ

Իմաստուն խորհուրդներ պարունակող մի հեղինակավոր գրքում ասվում է. «Երջանիկ են նրանք, ում ճանապարհն անարատ է» (Սաղմոս 119։1)։ Այժմ խոսենք այդ ճանապարհի մասին։