Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 1 2016

Ի՞նչ գիտես Եհովայի վկաների մասին

Ի՞նչ գիտես Եհովայի վկաների մասին

Անկասկած տեսել ես մեզ քարոզելիս։ Հնարավոր է, մեր մասին կարդացել ես թերթերում կամ լսել ես ուրիշներից։ Բայց որքանո՞վ են ստույգ Եհովայի վկաների մասին քո ունեցած տեղեկությունները։

ՍՏՈՒԳԻՐ ՔՈ ՈՒՆԵՑԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Յուրաքանչյուրի դիմաց նշիր՝ ճիշտ է, թե սխալ։

ՃԻՇՏ ՍԽԱԼ

  1. Եհովայի վկաները քրիստոնյաներ են։

  2. Եհովայի վկաները կրեացիոնիստներ են։

  3. Եհովայի վկաները չեն դիմում բժշկի։

  4. Եհովայի վկաները ընդունում են ամբողջ Աստվածաշունչը։

  5. Եհովայի վկաները օգտվում են միայն իրենց Աստվածաշնչից։

  6. Եհովայի վկաները Աստվածաշունչը հարմարեցրել են իրենց համոզմունքներին։

  7. Եհովայի վկաները մեկուսանում են հասարակությունից։

  8. Եհովայի վկաները վերևից են նայում այլ կրոնի մարդկանց։

Հաջորդ էջերում կգտնես ճիշտ տեղեկությունները։

  1.  1 ՃԻՇՏ։ Մենք ջանում ենք սերտորեն հետևել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և թողած օրինակին (1 Պետրոս 2:21)։ Սակայն շատ առումներով տարբերվում ենք այն կրոններից, որոնք քրիստոնեական են կոչվում։ Օրինակ՝ հասկացել ենք, որ ըստ Աստվածաշնչի՝ Հիսուս Քրիստոսը Աստծու Որդին է, և որ նա Երրորդության մաս չէ (Մարկոս 12:29)։ Մենք չենք հավատում, որ գոյություն ունի անմահ հոգի, և ոչ մի սուրբգրային հիմք չկա, որ Աստված մարդկանց տանջում է դժոխքի անմար կրակներում։ Նաև չենք ընդունում, որ նրանք, ովքեր առաջնորդություն են ստանձնում կրոնական գործունեության մեջ, պետք է տիտղոսներ կրեն, որոնցով մյուսներից ավելի բարձր են դասվում (Ժողովող 9:5; Եզեկիել 18:4; Մատթեոս 23:8–10

  2. 2 ՍԽԱԼ։ Մենք հավատում ենք, որ Աստված է ստեղծել ամեն ինչ։ Բայց համաձայն չենք շատերի հետ, ովքեր հավատում են կրեացիոնիզմին։ Պատճառն այն է, որ շատ կրեացիոնիստական գաղափարներ հակասում են Աստվածաշնչին։ Դրանցից մեկն այն է, որ արարչագործական վեց օրերը 24 ժամ տևողություն են ունեցել։ Իրականում «օր» բառը Աստվածաշնչում կարող է նաև վերաբերել երկար ժամանակահատվածի (Ծննդոց 2:4; Սաղմոս 90:4)։ Բացի այդ, որոշ կրեացիոնիստներ սովորեցնում են, որ երկիրը ընդամենը մի քանի հազար տարեկան է։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երկիրը և տիեզերքը երկար ժամանակ գոյություն են ունեցել նախքան արարչագործական վեց օրերը 1 (Ծննդոց 1:1

  3. 3 ՍԽԱԼ։ Մենք դիմում ենք բժշկի։ Իրականում, մեզնից ոմանք հենց բժիշկներ են, ինչպես Ղուկասը՝ առաջին դարում ապրած մի քրիստոնյա (Կողոսացիներ 4:14)։ Բայց մենք մերժում ենք բուժման այն ձևերը, որոնք հակառակ են Աստվածաշնչի սկզբունքներին։ Օրինակ՝ հրաժարվում ենք արյան փոխներարկումից, քանի որ Աստվածաշունչը արգելում է արյուն ընդունել (Գործեր 15:20, 28, 29

    Ամեն դեպքում, երբ մենք կամ մեր ընտանիքի անդամները առողջական խնդիր են ունենում, ձգտում ենք օգտվել հնարավոր լավագույն բժշկական օգնությունից։ Իրականում, արյան պահպանման վիրաբուժական մեթոդները, որոնք մշակվել են Վկա պացիենտներին օգնելու համար, օգուտներ են բերում հասարակության բոլոր անդամներին։ Շատ երկրներում հիվանդը, ընտրելով բուժման այդ մեթոդները, կարող է խուսափել արյան փոխներարկման հետ կապված ռիսկերից, օրինակ՝ արյամբ փոխանցվող տարբեր վարակներից, իմունային համակարգի ընկճումից և մարդկային սխալի գործոնից։

  4. 4 ՃԻՇՏ։ Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը ամբողջությամբ «ներշնչված է Աստծուց և օգտակար է» (2 Տիմոթեոս 3:16)։ Ամբողջ Աստվածաշնչի մեջ մտնում է թե՛ Հին Կտակարանը, թե՛ Նոր Կտակարանը։ Սովորաբար Եհովայի վկաները Աստվածաշնչի այդ բաժինները անվանում են Եբրայերեն Գրություններ և Քրիստոնեական Հունարեն Գրություններ՝ այս կերպ խուսափելով այն տպավորությունից, թե Աստվածաշնչի մի մասը հնացած է կամ ոչ ժամանակահարմար։

  5.  5 ՍԽԱԼ։ Մենք Աստվածաշունչ ուսումնասիրելիս օգտագործում ենք տարբեր թարգմանություններ։ Սակայն, եթե մեր մայրենի լեզվով մատչելի է, նախընտրում ենք օգտվել «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունից» Աստծու անվան կիրառության, ճշգրտության ու պարզության համար։ Ուշադրություն դարձնենք հատկապես Աստծու անվան կիրառությանը։ Աստվածաշնչի մի թարգմանության նախաբանում նշված են 79 մարդկանց անուններ, ովքեր ինչ-որ ձևով աջակցել են գրքի հրատարակմանը։ Սակայն այդ նույն Աստվածաշնչում բացարձակապես հանված է գրքի Հեղինակի՝ Եհովա Աստծու անունը։ Իսկ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ Աստծու անունը վերականգնված է այն հազարավոր տեղերում, որտեղ բնագրում գրված է եղել։ 2

  6. 6 ՍԽԱԼ։ Երբ մենք տեսել ենք, որ մեր համոզմունքները լիովին չեն համապատասխանում Աստվածաշնչին, փոխել ենք դրանք։ Նախքան 1950թ.-ին Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» լույսընծայումը, մենք Աստվածաշունչը ուսումնասիրել ենք առկա տարբեր թարգմանությունների օգնությամբ և մեր համոզմունքները ձևավորել ենք դրանց հիման վրա։

  7. 7 ՍԽԱԼ։ Մեր գործունեությունը շատ օգուտներ է բերում հասարակությանը։ Օրինակ՝ մենք շատերին ենք օգնել ազատվելու վատ սովորություններից, ինչպիսիք են՝ թմրանյութի և ալկոհոլի կախվածությունը։ Աշխարհի տարբեր երկրներում գրաճանաչության դասեր ենք անցկացնում, ինչի շնորհիվ հազարավոր մարդիկ գրել-կարդալ են սովորում։ Իսկ աղետների ժամանակ օգնություն ենք տրամադրում թե՛ Վկաներին, թե՛ ոչ Վկաներին։ Ջանում ենք նաև էմոցիոնալ և հոգևոր աջակցություն ցույց տալ, ինչի կարիքը նման դեպքերում շատ է լինում։ 3

  8. 8 ՍԽԱԼ։ Մենք հետևում ենք Աստվածաշնչի խորհրդին՝ հարգել բոլորին, անկախ նրանց կրոնական համոզմունքներից (1 Պետրոս 2:17, Էջմիածնի թարգմանություն)։ Օրինակ՝ որոշ երկրներում Եհովայի վկաների թիվը հասնում է հարյուր հազարների։ Չնայած դրան՝ մենք չենք փորձում ճնշում բանեցնել քաղաքական գործիչների կամ օրենսդիր մարմինների վրա, որ սահմանափակեն կամ արգելքի տակ դնեն այլ կրոնական խմբերի գործունեությունը։ Մենք նաև ցույցեր չենք անում, որպեսզի օրենքներ ընդունվեն, որոնք մեր բարոյական և կրոնական համոզմունքները կպարտադրեն հասարակությանը։ Փոխարենը՝ ուրիշների հանդեպ հանդուրժողական ենք և գնահատում ենք, երբ մեր հանդեպ էլ նույն վերաբերմունքն են դրսևորում (Մատթեոս 7:12

Հոդվածի տեղեկությունները վերցված են մեր պաշտոնական կայքից՝ jw.org/hy։ Ավելին իմանալու համար այցելեք ՄԵՐ ՄԱՍԻՆ > ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ բաժին։

^ 1. Այդ իսկ պատճառով, ի տարբերություն որոշ կրեացիոնիստների, մենք չենք հերքում վստահելի այն գիտական հետազոտությունները, որոնց համաձայն՝ երկիրը, հնարավոր է, գոյություն ունի միլիարդավոր տարիներ։

^ 2. «Նոր աշխարհ թարգմանությունը» տարբերվում է նաև նրանով, որ անվճար է տրամադրվում մարդկանց։ Արդյունքում՝ միլիոնավոր մարդիկ հնարավորություն ունեն կարդալու Աստվածաշունչը իրենց մայրենի լեզվով։ Այն այժմ առկա է մոտ 130 լեզուներով և մատչելի է նաև օնլայն կարդալու համար www.jw.org կայքում։

^ 3. Մեր կատարած նվիրաբերությունները օգտագործվում են նաև աղետներից տուժածներին օգնելու համար (Գործեր 11:27–30)։ Քանի որ այդ աշխատանքը կատարվում է չվարձատրվող կամավորների կողմից, ֆինանսական միջոցները ծախսվում են միմիայն տրամադրվող օգնության վրա։

Իմացիր ավելին

Ի՞նչ են անում Թագավորության սրահում

Այցելիր Թագավորության սրահ և իմացիր, թե մարդիկ ինչու են հավաքվում այնտեղ։

Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հայտնի են նրանով, որ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն են առաջարկում մարդկանց։ Իմացիր, թե ինչպես է այն անցկացվում։

Ինչո՞ւ ենք կոչվում Եհովայի վկաներ

Ներկայացնում ենք երեք պատճառ, թե ինչու ենք կոչվում Եհովայի վկաներ։