Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 1 2016

 ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Լիխտենշտայն

Այցելություն Լիխտենշտայն

ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆԸ աշխարհի ամենափոքր երկրներից մեկն է, որը գտնվում է Ալպերում՝ Շվեյցարիայի և Ավստրիայի միջև։ Դարերի ընթացքում այստեղ ապրել են կելտերը, ռետերը, հռոմեացիները և ալեմանները։ Այսօր Լիխտենշտայնի բնակչության երկու երրորդը ալեմանների սերունդներն են, որոնք բնակություն են հաստատել այստեղ դեռևս 1500 տարի առաջ։

Պաշտոնական լեզուն գերմաներենն է, թեև տարբեր գյուղերում խոսում են տեղի բարբառներով։ Լիխտենշտայնի առանձնահատուկ ուտեստներն են տյուրկա-ռեբելը՝ եգիպտացորենից պատրաստված դելիկատեսը, և էյսկնոպֆլեն՝ պանրով մակարոնե ուտեստը։

Էյսկնոպֆլե

Գունավառ տարազ

Այս երկիրը այցելուների առաջ բացում է ձյունածածկ լեռների, կանաչ դաշտերի, խաղողի այգիների տեսարաններ և հիացնում իր բազմազան բուսականությամբ։ Օրինակ՝ ալպյան այս գողտրիկ անկյունում կարելի է գտնել վայրի խոլորձի մոտ 50 տեսակներ։ Լիխտենշտայնում կան նաև թանգարաններ, թատրոններ և գինու գործարաններ։ Ուստի թե՛ ամռանը, թե՛ ձմռանը այստեղ միշտ զբոսաշրջիկներ են լինում։

 Եհովայի վկաները Լիխտենշտայնում իրենց գործունեությունը ծավալել են դեռևս 1920-ականներից։ Այսօր այստեղ կան մոտ 90 Վկաներ, ովքեր աստվածաշնչյան լուրը հայտնում են և՛ տեղացիներին, և՛ հյուրերին։