ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 2025
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Մի քրոջ տուն, որը լրջորեն վնասվել է «Բուալոյ» թայֆունի առաջացրած ուժգին քամիներից Գահիտ համայնքում (Կատաինգան, Մասբատե նահանգ)

«Բուալոյ» թայֆունը մեծ վնասներ է հասցրել Ֆիլիպիններին

«Բուալոյ» թայֆունը մեծ վնասներ է հասցրել Ֆիլիպիններին

2025 թ. սեպտեմբերի 25-ին «Բուալոյ» a թայֆունը հարվածեց Ֆիլիպինների արևելյան Սամար նահանգին։ Փոթորիկը իր հետ բերեց ոչ միայն հորդառատ անձրևներ, այլև ավելի քան 165 կմ/ժ (103 մղոն/ժամ) արագության քամու պոռթկումներ։ Այդ ամենը հանգեցրեց անսպասելի հեղեղումների ու սողանքների։ Ավերվեցին շատ տներ ու ճանապարհներ։ Պաշտոնական տվյալներով շուրջ 2,1 միլիոն մարդ է տուժել այս աղետից։ Ցավոք, 13 մարդ զոհվել է։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել և վնասվածքներ չի ստացել։

  • 142 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

  • 53 տուն ավերվել է։

  • 104 տուն լրջորեն վնասվել է։

  • 187 տուն թեթևակի է վնասվել։

  • 1 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 7 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Հոգևորապես քաջալերելուց ու մխիթարելուց բացի՝ շրջանային վերակացուները և տեղի երեցները գործնական օգնություն են տրամադրում տուժածներին։

  • Աղետից տուժածներին օգնելու 3 կոմիտե է կազմավորվել հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։

Վստահ ենք, որ այս դժվար ժամանակներում Եհովան կշարունակի զորացնել Ֆիլիպիններում աղետից տուժած մեր հավատակիցներին (Փիլիպպեցիներ 4։13

a Ֆիլիպիններում այս փոթորիկը հայտնի է «Օպոնգ» անունով։