ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 2025
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Մի եղբոր վնասված տունը Սան Ռեմիջիոյում (Սեբու նահանգ, Ֆիլիպիններ)

Ավերիչ երկրաշարժ Ֆիլիպիններում

Ավերիչ երկրաշարժ Ֆիլիպիններում

2025 թ. սեպտեմբերի 30-ին 6,9 մագնիտուդով երկրաշարժը ցնցեց Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Սեբու նահանգի ափամերձ Բոգո քաղաքը։ Երկրաշարժը տեղի ունեցավ երկրի արևելյան հատվածը պատուհասած թայֆունից ընդամենը մի քանի օր անց։ Այդ հուժկու երկրաշարժը վնասեց ու ավերեց շատ տներ, ճանապարհներ և բազմաթիվ մարդկանց թողեց առանց էլեկտրականության ու ջրի։ Պաշտոնական տվյալներով ավելի քան 100 000 բնակիչներ տուժել են երկրաշարժից, և նրանցից 20 000-ը ստիպված են եղել լքել իրենց տները։ Մոտավորապես 500 հոգի վնասվածքներ է ստացել, առնվազն 72-ը զոհվել է։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել։

  • 4 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 154 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

  • 18 տուն ավերվել է։

  • 24 տուն լրջորեն վնասվել է։

  • 98 տուն թեթևակի է վնասվել։

  • 7 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

Օգնություն՝ աղետից տուժածներին

  • Հոգևորապես քաջալերելուց ու մխիթարելուց բացի՝ շրջանային վերակացուները և տեղի երեցները գործնական օգնություն են տրամադրում երկրաշարժից տուժածներին։

  • Աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմավորվել հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։

Աղոթում ենք, որ Եհովան շարունակի «ապաստան ու.... ամրոց» լինել Ֆիլիպինների մեր թանկագին հավատակիցների համար, մինչ նրանք դիմակայում են այս աղետների բերած ծանր դժվարություններին (Սաղմոս 91։2