ՀՈՒԼԻՍԻ 17, 2025
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Սոնա Օլոպովան ուղղիչ գաղութից ազատ արձակվելուց հետո։ Փոքր նկարում Սոնան է իր ամուսնու՝ Անատոլիի հետ
Քույր Սոնա Օլոպովան վաղաժամ ազատ է արձակվել ուղղիչ գաղութից
2025 թ. հուլիսի 7-ին քույր Սոնա Օլոպովան վաղաժամ ազատ է արձակվել ուղղիչ գաղութից, որտեղ հարկադիր աշխատանք էր կատարում։ Նա մեղավոր էր ճանաչվել 2024 թ. հունվարի 25-ին։
2017 թ. արգելքից ի վեր առնվազն 12 Եհովայի վկաներ դատապարտվել են հարկադիր աշխատանքի։ Նրանք, ովքեր դատապարտված են հարկադիր աշխատանքի, պետք է ապրեն ուղղիչ գաղութում և հանրային աշխատանք կատարեն իրենց նշանակված տարածքում։ Բացի այդ՝ պետությունը նրանց աշխատավարձից որոշակի տոկոս բռնագանձում է։ Սոնան շատ արագ բարեխիղճ աշխատողի և հուսալի գործընկերոջ համբավ ձեռք բերեց, ինչը նպաստեց նրա վաղաժամ ազատմանը։
«Ողղիչ գաղութում ապրելը շատ ծանր էր,– պատմում է Սոնան։– Ամեն անկյունում տեսախցիկներ կային, և ես անձնական տարածք չունեի։ Բայց ամենադժվարը ամուսնուցս հեռու լինելն էր։ Երբ շատ էի վախենում, ասում էի՝ «Եհովա, ինչը որ քո կամքով է, թող դա լինի»։ Վստահ էի, որ Եհովան հոգ կտանի այն ամենի մասին, ինչն իմ ուժերից վեր է։ Արդյունքում երբեք միայնության զգացում չէի ունենում։ Իսկապես զգում էի, թե ինչպես էր Եհովան այդ ողջ ընթացքում ինձ իր գիրկն առել»։
Շատ ուրախ ենք, որ Սոնան և իր ամուսինը՝ Անատոլին, նորից միասին են։ Անչափ մխիթարական է, որ ուր էլ լինենք, Եհովայի սերն ու աջակցությունը միշտ մեզ հետ կլինի (Սաղմոս 139։7-11)։

