ՄԱՐՏԻ 28, 2025
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Վերևում՝ ձախից աջ՝ եղբայրներ Օլեգ Կատամովը և Ալեքսեյ Կուզնեցովը
Ներքևում՝ ձախից աջ՝ եղբայրներ Ալեքսանդր Սչետինինը և Ալեքսանդր Ստարիկովը
«Եհովայի հանդեպ վախը մեզ ուժ է տալիս»
2025 թ. մարտի 27-ին Տվերի մարզի Կոնակովո քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Օլեգ Կատամովին, Ալեքսեյ Կուզնեցովին, Ալեսքանդր Շչետինինին և Ալեքսանդր Ստարիկովին։ Նրանցից յուրաքանչյուրը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման, և չորսն էլ կալանավորվեցին անմիջապես նիստերի դահլիճից։
Տվյալներ
Շատ ենք գնահատում մեր այս քաջ եղբայրներին, ովքեր հավատի հիանալի օրինակներ են։ Երբ տեսնում ենք, թե Եհովան ինչպես է հոգ տանում հալածանքներ կրող մեր հավատակիցների մասին, հիշում ենք հետևյալ խոսքերը. «[Եհովայից] վախեցողները ոչնչի պակաս չունեն» (Սաղմոս 34։9)։

