ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ալեքսանդր Սերեբրյակովը երկրորդ անգամ է մեղավոր ճանաչվել և դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
2024 թ. դեկտեմբերի 13-ին Մոսկվայի Սավյոլովսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Ալեքսանդր Սերեբրյակովին և դատապարտեց հինգ տարվա ազատազրկման։ Նախկինում նրա նկատմամբ մեկ այլ քրեական գործ էր հարուցվել, և 2022 թ. օգոստոսի 8-ին նա մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտվելով վեց տարվա պայմանական ազատազրկման։
Ալեքսանդրի պայմանական ազատազրկման առաջին տարվա ընթացքում ԱԴԾ աշխատակիցները կրկին խուզարկեցին նրա տունը և ձերբակալեցին նրան։ Հաջորդ օրը՝ 2023 թ. սեպտեմբերի 20-ին, իշխանությունները Ալեքսանդրին տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն, որտեղ նա մնաց մինչև բանտ ուղարկվելը։
Երկու քրեական գործերի շրջանակներում էլ Ալեքսանդրը մեղադրվել էր Եհովայի վկաների կրոնական հավաքույթները և գործունեությունը կազմակերպելու մեջ։ Երկրորդ դատավորության ժամանակ դատարանին ուղղված իր եզրափակիչ ճառում Ալեքսանդրն ասաց. «Պողոս առաքյալը գրել է, որ «բոլոր նրանք, ովքեր, լինելով Քրիստոս Հիսուսի հետևորդներ, ցանկանում են ապրել աստվածանվեր կյանքով, նույնպես հալածանքներ կկրեն» (2 Տիմոթեոս 3։12)։ Պողոսը առնվազն երկու անգամ դատվել էր իր հավատի և Աստծու հանդեպ նվիրվածության համար։ Նրա նման՝ ես էլ եմ վճռել փաստել Աստծու հանդեպ իմ սերը։ Շնորհակալ եմ Եհովային, որ ուժ է տալիս ինձ, սիրտս խաղաղությամբ է լցնում և օգնում է, որ դրական մտավիճակ պահպանեմ։ Այս ամենը փառք ու պատիվ է բերում նրան»։
Մենք կշարունակենք աղոթել Ալեքսանդրի համար։ Համոզված ենք, որ Եհովան ամրոց կլինի բոլոր նրանց համար, «ովքեր ապաստան են փնտրում իր մոտ» (Նաում 1։7)։