ՄԱՅԻՍԻ 12, 2025
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

Պորտուգալիայում արդեն 100 տարի է՝ Եհովայի վկաները օգնում են մարդկանց իմանալ, թե ինչ է հայտնում Աստծու Խոսքը

Պորտուգալիայում Եհովայի վկաները արդեն 100 տարի է՝ Աստվածաշունչ են ուսուցանում մարդկանց

Պորտուգալիայում Եհովայի վկաները արդեն 100 տարի է՝ Աստվածաշունչ են ուսուցանում մարդկանց

1925 թ. մայիսին տպագրված մի թերթ, որում մարդկանց հրավեր էր արվում ներկա լինելու և լսելու եղբայր Ռադերֆորդի աստվածաշնչյան ելույթը Լիսաբոնում

1925 թ. սկզբներին եղբայր Ջորջ Յանգը եկավ Պորտուգալիա ու սկսեց մարդկանց պատմել Աստվածաշնչի տված հույսի մասին։ Այդ երկրում շատերն առաջին անգամ էին լսում բարի լուրը։ Կարճ ժամանակ անց՝ մայիսի 13-ին, եղբայր Ջ. Ֆ. Ռադերֆորդը ներկայացրեց Աստվածաշնչի վրա հիմնված մի դասախոսություն, որի վերնագիրն էր «Ինչպե՞ս է հնարավոր հավիտյան ապրել երկրի վրա»։ Այդ մասին հայտարարություն տրվեց տեղական թերթերում, և դրան արձագանքելով՝ մոտ 2 000 մարդ եկավ Լիսաբոնի Լուիշ դե Կամոիշի անվան ավագ դպրոցի դահլիճ՝ լսելու եղբայր Ռադերֆորդի ելույթը։ Եկել էր ևս 2 000 հոգի, բայց նրանք չկարողացան մտնել, քանի որ դահլիճում այլևս տեղ չկար։ Այդ միջոցառումից հետո շատերը ցանկացան ավելին իմանալ Աստվածաշնչի ճշմարտությունների մասին և ծառայել Եհովային։ Ուշագրավ է, որ հենց այդ նույն տարվա մեջ թողարկվեց առաջին «Դիտարան» պարբերագիրը պորտուգալերենով (Պորտուգալիա), և Լիսաբոնում մասնաճյուղ հիմնվեց։ Սակայն մեր եղբայրներին ու քույրերին դեռ դժվար ժամանակներ էին սպասում։

1926 թ.-ին Պորտուգալիայում հաստատվեց մի նոր բռնատիրական իշխանություն։ Իշխանությունները անընդհատ խոչընդոտում էին քարոզչական գործի համար պետական գրանցում ստանալու մասնաճյուղի փորձերին։ Այնուամենայնիվ, մեր եղբայրներն ու քույրերը շարունակում էին խիզախորեն բարի լուրը պատմել մարդկանց։ Սակայն 1961 թ. մարտին իրավիճակը ավելի սրվեց։ Անգոլայում, որն այդ ժամանակ Պորտուգալիայի գաղութն էր, քաղաքական խռովություն բարձրացավ, և Պորտուգալիայի մեր երիտասարդ եղբայրների հանդեպ ուժգին հալածանք սկսվեց նրանց չեզոքության համար։ Խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվելու համար շատերին ձերբակալում էին ու դաժան վերաբերմունքի ենթարկում։ Եղբայր Դեյվիդ Մոտան, ով իր չեզոքության համար շատ ծանր օրեր է անցկացրել բանտի պատերի ներսում, այդ ժամանակների մասին ասում է. «Ճիշտ է, իմ համոզմունքների համար անարդար վերաբերմունքի եմ արժանացել, բայց Եհովայի կազմակերպության մի մասը լինելը միշտ էլ կյանքս իմաստով է լցրել և ուրախություն է բերել ինձ»։

Ի վերջո 1974 թ.-ին Պորտուգալիայի կառավարությունը Եհովայի վկաներին պետական գրանցում տվեց, ինչի արդյունքում մեր հավատակիցները հնարավորություն ունեցան ազատորեն մարդկանց հայտնելու Աստվածաշնչի ճշմարտությունը։ Իսկ 2009 թ. հունիսի 22-ին կառավարությունը Եհովայի վկաներին ճանաչեց որպես երկար տարիներ գործող կրոնական համայնք և նրանց շնորհեց Պորտուգալիայում առհասարակ կրոնական խմբերին տրվող իրավական կարգավիճակներից բարձրագույնը։ 75-ամյա եղբայր Կարլուս Ռեիշան ասում է. «Տպավորիչ էր տեսնել, թե Եհովան ինչպես է օրհնում քարոզչական գործը Պորտուգալիայում։ 1961-ին երկրում 1 000 քարոզիչ կար, իսկ այսօր քարոզիչների թիվն անցել է 57 000-ից»։

Այսօր Պորտուգալիայում ավելի քան 57 000 եղբայրներ ու քույրեր մարդկանց հայտնում են բարի լուրը. նկարում նրանցից երկուսն են

Համոզվածությամբ կարող ենք ասել, որ անցած 100 տարիների ընթացքում Եհովան սիրով հոգ է տարել Պորտուգալիայի մեր եղբայրների ու քույրերի մասին՝ փաստելով, որ ոչինչ չի կարող խանգարել իրեն «ընդարձակելու [իր] վրանի տեղը» (Եսայիա 54։2