ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2025
ՈՒԿՐԱԻՆԱ

Վիտալի Կրյուշենկոն և նրա կինը Օլհան

Ուկրաինայում Վիտալի Կրյուշենկոն դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

2022-ին պատերազմի բռնկումից հետո առաջին դատապարտված Վկան

Ուկրաինայում Վիտալի Կրյուշենկոն դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

2025 թ. հունվարի 27-ին եղբայր Վիտալի Կրյուշենկոն սկսեց կրել իր երեքամյա ազատազրկումը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Նա առաջին Եհովայի վկան է, ով ազատազրկվել է Ուկրաինայում 2022 թ. փետրվարին պատերազմի բռնկումից հետո։

Ուշագրավ է, որ Ուկրաինայի Սահմանադրության 35-րդ հոդվածը երաշխավորում է այլընտրանքային քաղաքացիական ծառայություն այն անձանց համար, ովքեր իրենց համոզմունքների հիման վրա հրաժարվում են զինվորական ծառայությունից։ Բայց, չնայած սահմանադրական այս օրենքի առկայությանը, Վիտալին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման։ Դեռ ավելին՝ Ուկրաինայում ավելի քան 700 եղբայրներ ներկայումս նմանատիպ հետապնդման են բախվում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։

2024 թ. ապրիլին զորակոչի ծանուցագիր ստանալուց հետո Վիտալին, իր համոզմունքներից ելնելով, հարգալից խնդրեց, որ իրեն հնարավորություն տրվի այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարել։ Այդուհանդերձ, 2024-ի հուլիսին նրան մեղավոր ճանաչեցին զինծառայությունից խուսափելու համար և դատապարտեցին ազատազրկման։ Վիտալին անմիջապես բողոքարկեց վճիռը, բայց Սումիի վճռաբեկ դատարանը մերժեց նրա հայցը։

Վիտալին բացատրեց, թե ինչն է իրեն օգնում այդ բոլոր փորձությունների միջով անցնելիս դրական մտավիճակ ունենալ։ Նա ասում է. «Մարկոս 13։9-ում Հիսուսը զգուշացրել է, որ մեզ դատարանների առաջ կկանգնեցնեն։ Ներկայիս բոլոր դեպքերը, ընթացող պատերազմը ակնհայտ ապացույցներ են, որ ապրում ենք վերջին օրերում։ Այս դժվարությունների միջով անցնելիս ոչ միայն սովորել եմ ավելի շատ վստահել Եհովային, այլև պատիվ եմ ունեցել նպաստել նրա անվան սրբացմանը»։

Եղբայրներն ու քույրերը եկել են, որ իրենց աջակցությունը ցույց տան Վիտալիին ու նրա կնոջը 2024-ի հուլիսի դատական նիստի ժամանակ

Մենք աղոթում ենք Վիտալիի և չեզոքության համար հալածանքներ կրող մեր մյուս հավատակիցների համար և վստահ ենք, որ մեր երկնային Հայրը լսում է նրանց «հառաչանքը» և անպայման կօգնի ու կպահպանի նրանց (Սաղմոս 79։11