ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2025
ՆԻԳԵՐԻԱ
«Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» և «Ավետարան ըստ Մարկոսի» գրքերի լուսընծայումը աբուա, գոկանա, հաուսա, խանա և օկպե լեզուներով
Նիգերիական մի քանի լեզուներով լույս են տեսել աստվածաշնչյան գրքեր
2025 թ. փետրվարի 9-ին Նիգերիայի Իգեյդումա քաղաքում գտնվող մասնաճյուղում հատուկ միջոցառում տեղի ունեցավ, որին ֆիզիկապես ներկա էին 1 143 հոգի, 579 436-ն էլ միացել էին տեսակապով մասնաճյուղի տարածքում գտնվող Թագավորության և համաժողովների սրահներից։
Միջոցառման ժամանակ Նիգերիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Սեմյուել Օլանրվաջուն հայտարարեց «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» և «Ավետարան ըստ Մարկոսի» գրքերի լուսընծայման մասին աբուա, գոկանա, հաուսա, խանա և օկպե լեզուներով։ Ներկաները, ովքեր խոսում են այդ հինգ լեզուներից որևիցե մեկով, ստացան «Մատթեոս» գրքի տպագիր օրինակը։ Ծրագրի ընթացքում լույս ընծայվեցին նաև Եբրայերեն Գրվածքներից որոշ գրքեր պիջին (Արևմտյան Աֆրիկա) և ուրհոբո լեզուներով։ Բոլոր այս գրքերն էլ բեռնման համար անմիջապես հասանելի դարձան jw.org կայքում և JW Library հավելվածում։
Նիգերիայում ավելի քան 100 միլիոն մարդ է խոսում այդ յոթ լեզուներով, որոնց թվում են մեր 95 000 եղբայրներն ու քույրերը։ Մեր հավատակիցները անչափ ուրախ են ու ոգևորված, որ այժմ ունեն աստվածաշնչյան այդ գրքերի դյուրըմբռնելի թարգմանությունը և կարող են օգտագործել դրանք իրենց անձնական ուսումնասիրությունների, ժողովի հանդիպումների և քարոզչական ծառայության ժամանակ։

