ԱՊՐԻԼԻ 18, 2025
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Հեղեղված փողոց՝ Ֆար բնակավայրում (Տեխաս, ԱՄՆ)

Հորդառատ անձրևները աղետալի հեղեղումներ են առաջացրել Տեխաս նահանգի հարավում

Հորդառատ անձրևները աղետալի հեղեղումներ են առաջացրել Տեխաս նահանգի հարավում

2025 թ. մարտի 27-ից ապրիլի 1-ը ԱՄՆ Տեխաս նահանգի հարավում՝ Ռիո Գրանդե հովտի որոշ հատվածներում, դանդաղ շարժվող փոթորիկը հեղեղներ առաջացրեց։ Որոշ վայրերում տեղումների քանակը հասավ 53 սմ-ի (21 դյույմ), ինչը համարժեք է այդ տարածաշրջանի վեց ամսվա տեղումների քանակին։ Հազարավոր տներ և ձեռնարկություններ ողողվեցին ջրով։ Անդադար տեղացող անձրևների պատճառով որոշ տարածքներ հոսանքազրկվեցին, փակվեցին դպրոցներ, և գյուղատնտեսությունը լուրջ վնասներ կրեց։ Հարյուրավոր մարդիկ մնացել էին արագ բարձրացող ջրերի մեջ, ու նրանց այնտեղից էին հանում։ Հազարավոր մարդիկ էլ ստիպված եղան լքել իրենց տները։ Առնվազն չորս մարդ զոհվել է։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել և վնասվածքներ չի ստացել։

  • 54 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

  • 2 տուն ավերվել է։

  • 44 տուն լրջորեն վնասվել է։

  • 87 տուն թեթևակի է վնասվել։

  • Թագավորության ոչ մի սրահ չի վնասվել և չի ավերվել։

Օգնություն՝ աղետից տուժածներին

  • Հոգևորապես քաջալերելուց ու մխիթարելուց բացի՝ շրջանային վերակացուները և տեղի երեցները գործնական օգնություն են տրամադրում փոթորկից տուժածներին։

  • Աղետից տուժածներին օգնելու 1 կոմիտե է կազմավորվել հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։

Վստահ ենք, որ այս անհանգիստ ժամանակներում Եհովան կշարունակի «ապահով ապաստան» լինել ջրհեղեղից տուժած մեր բոլոր հավատակիցների համար (Սաղմոս 9։9