ՄԱՅԻՍԻ 29, 2019
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Ատլանտա (Միացյալ Նահանգներ)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
Ատլանտա (Ջորջիա, Միացյալ Նահանգներ)
Օրերը՝ մայիսի 17–19, 2019
Վայրը՝ «Մերսեդես-Բենց» մարզադաշտ (Ատլանտա, Ջորջիա, Միացյալ Նահանգներ)
Լեզուները՝ ամհարերեն, անգլերեն, ռուսերեն
Ներկաների բարձրագույն թիվը՝ 46 374
Մկրտվածների թիվը՝ 314
Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 5 000
Հրավիրված մասնաճյուղերը՝ Ավստրալիա, Բրազիլիա, Եթովպիա, Իսրայել, Իտալիա, Կանադա, Կոլումբիա, Հոնկոնգ, Հունաստան, Ղազախստան, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Չիլի, Պորտուգալիա, Ռումինիա, Սկանդինավիա, Տրինիդադ և Տոբագո, Ֆինլանդիա և Ֆրանսիա
2019թ.-ին տեղի են ունենալու 24 միջազգային համաժողովներ։ Ամեն համաժողովից հետո jw.org կայքի «Լրատվություն» բաժնում կհրապարակվեն հաշվետվություն և որոշ նկարներ։ Ներկայացնում ենք առաջինը։
Մի խումբ Վկաներ լուսանկարվում են համաժողովի վայրի մոտ։
Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ստիվեն Լեթը ներկայացնում է շաբաթ օրվա եզրափակիչ ելույթը։
Եղբայրները համաժողովի երկու լողավազաններից մեկում մկրտություն են կատարում։
Եղբայրներն ու քույրերը լսում են համաժողովի ծրագիրը։
Հրավիրված 164 հատուկ լիաժամ ծառայողներից մի քանիսը կիրակի օրվա ծրագրի եզրափակիչ ելույթի ընթացքում անցնում են «Մերսեդես-Բենց» մարզադաշտով։
Պատվիրակները ծառայում են տեղի եղբայրների և քույրերի հետ։
Տարազներ հագած պատվիրակները լուսանկարվում են։
Փոքրիկ Վկաները բռնել են մի պաստառ, որի վրա գրված է. «Դրախտը արդեն շեմին է. կտեսնվենք այնտեղ»։
Եթովպական տարազներ հագած պատվիրակները՝ համաժողովի վերջին օրը։
Հյուրերի համար կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ մասնակիցները հրաժեշտ են տալիս նրանց։ Հետևի պլանում գրված է՝ «Մենք ձեզ սիրում ենք»։

