ՕԳՈՍՏՈՍԻ 25, 2025
ՃԱՊՈՆԻԱ

Սողանքի ժամանակ փլուզված տան վրա ընկած էլեկտրական սյուն Միսատո քաղաքում (Կումամոտո պրեֆեկտուրա, Ճապոնիա)

Մահաբեր ջրհեղեղ ու սողանքներ Ճապոնիայի հարավում

Մահաբեր ջրհեղեղ ու սողանքներ Ճապոնիայի հարավում

2025 թ. օգոստոսի 8-ից սկսած՝ Ճապոնիայի հարավում գտնվող Կյուսյու կղզում, չորս օր անընդմեջ աննախադեպ հորդառատ անձրևներ գրանցվեցին։ Քաղաքներից մեկում ընդամենը 6 ժամվա ընթացքում տեղումների քանակը հասավ 37 սմ (15 դյույմ)։ Մի քանի տարածքներում ջրհեղեղներից բացի, նաև սողանքներ եղան, որոնք ամբողջությամբ ավերեցին տներ, ճանապարհներ և գյուղատնտեսական տարածքներ։ Վտանգավոր իրավիճակի պատճառով իշխանությունները մի քանի միլիոն բնակիչների տարհանման հրահանգ տվեցին։ Զոհվել է առնվազն 8 մարդ։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Ցավոք, 71-ամյա մի քույր և նրա ամուսինը մահացել են։

  • 1 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 22 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

  • 13 տուն լրջորեն վնասվել է։

  • 87 տուն թեթևակի է վնասվել։

  • 1 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն՝ աղետից տուժածներին

  • Հոգևորապես քաջալերելուց ու մխիթարելուց բացի՝ շրջանային վերակացուները և տեղի երեցները գործնական օգնություն են տրամադրում աղետից տուժածներին։

Խորապես ցավում ենք, որ այս աղետը կյանքեր է խլել։ Բայց վստահ ենք, որ Եհովան կշարունակի «դիմանալու ուժ և մխիթարություն» տալ բոլոր նրանց, ովքեր տուժել են այդ հզոր փոթորիկներից (Հռոմեացիներ 15։5