Հայերեն
Հարավային Կորեան հատուկ համաներում է շնորհում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին
https://cms-imgp.jw-cdn.org/img/p/702020111/univ/art/702020111_univ_sqr_xl.jpg

ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2020
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեան հատուկ համաներում է շնորհում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին

Հարավային Կորեան հատուկ համաներում է շնորհում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին

2019 թ. դեկտեմբերի 31-ին Հարավային Կորեայի կառավարությունը հայտարարեց, որ հատուկ համաներում կշնորհվի բոլոր 1879 խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին, ովքեր վերջերս են բանտից դուրս եկել։ Թեև եղբայրները կհամարվեն դատվածություն ունեցող, սակայն դա չի սահմանափակի նրանց քաղաքացիական իրավունքների իրականացմանը։ Այս հատուկ համաներումը հայտարարվեց շնորհիվ Սահմանադրական դատարանի և Գերագույն դատարանի 2018 թ. կայացրած այն որոշումների, որոնք խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը ճանաչում են իրավունք և ոչ թե հանցանք։

Հարավային Կորեայում ազատ արձակվելուց հետո դեռ 5 տարի դատապարտյալների իրավունքները սահմանափակված են։ Քանի որ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները համարվում են դատվածություն ունեցող, նրանց հանդեպ էլ էր կիրառվել այս սահմանափակումները։ Դրա հետևանքով մեր եղբայրները զրկված էին պետական արտոնագրեր կամ վկայականներ ստանալու համար քննություն հանձնելու կամ որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքից։

Եղբայր Դե-իլ Հոնգը, ով հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքներն է համակարգում Հարավային Կորեայի մասնաճյուղում, նշում է. «Մենք շնորհակալ ենք կառավարությանը այս սահմանափակումները հանելու համար։ Դա նրանց կողմից ևս մեկ քայլ է՝ լիարժեքորեն ընդունելու, որ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտվածները չպետք է հանցագործ համարվեն»։

Մինչ մենք սպասում ենք, որ Հարավային Կորեայի իշխանությունները կշարունակեն դրական որոշումներ կայացնել, փառքն ու պատիվը տալիս ենք Եհովային՝ Մեծ Օրենսդրին (Հայտնություն 4։11