Ֆիշքիլում գտնվող աջակցման նոր կենտրոնի մուտքը՝ 3D մոդելավորմամբ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆիշքիլի քաղաքային խորհուրդը Եհովայի վկաներին թույլտվություն է շնորհել աջակցման նոր կենտրոնի կառուցման համար (Նյու Յորք, ԱՄՆ)

Ֆիշքիլի քաղաքային խորհուրդը Եհովայի վկաներին թույլտվություն է շնորհել աջակցման նոր կենտրոնի կառուցման համար (Նյու Յորք, ԱՄՆ)

2023 թ. հոկտեմբերի 27-ին շինարարական թույլտվություն է շնորհվել ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ֆիշքիլ քաղաքի Բեթելի համալիրում նոր շինարարական նախագիծ իրականացնելու համար։ Քաղաքաշինության խորհրդի այս թույլտվությունը նշանակում է, որ կարող ենք իսկույն ևեթ սկսել Ֆիշքիլում նոր աջակցման կենտրոնի շինարարական աշխատանքները։

Ֆիշքիլի Բեթելի շինությունները գտնվում են Ուորվիքի (Նյու Յորք, ԱՄՆ) Եհովայի վկաների գլխավոր վարչությունից 64 կմ (40 մղոն) հեռավորության վրա։ Ֆիշքիլում ծառայող եղբայրներն ու քույրերը աշխատում են համակարգչային աջակցման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Նոր շինությունները կզբաղեցնեն 23 հեկտար (57 ակր) տարածք, որը գտնվում է Բեթելի արդեն կառուցված բնակելի շենքերի դիմաց։ Աջակցման կենտրոնում կլինեն երկհարկանի, 4 366 քառակուսի մետր (47 000 քառակուսի ֆուտ) զբաղեցնող գրասենյակային, 1 393 քառակուսի մետր (15 000 քառակուսի ֆուտ) զբաղեցնող տեխսպասարկման և 1 393 քառակուսի մետր (15 000 քառակուսի ֆուտ) զբաղեցնող հանգստի համար նախատեսված շենքեր։ Նախատեսվում են նաև հանգստի համար բացօթյա տարածքներ։ Մեծ ուշադրություն է դարձվել շինության նախագծմանը, որպեսզի այն չվնասի շրջակա միջավայրին։

Նոր աջակցման կենտրոնը՝ 3D մոդելավորմամբ։ Այն կներառի 1) երկհարկանի գրասենյակային շենք, 2) հանգստի համար նախատեսված շենք, 3) տեխսպասարկման շենք և 4) հանգստի բացօթյա տարածք

Չնայած աշխատանքների մեծ մասն իրականացնելու են կապալառուները, սակայն նախագիծը կվերահսկեն Բեթելում ծառայող մի քանի եղբայրներ։ Ծրագրվում է այն ավարտել 2025 թ. հոկտեմբերին։

Եղբայր Ջեյսոն Քեյլը, ով ներկայումս ապրում է և ծառայում Ֆիշքիլում, ասում է. «Մինչ օրս Ֆիշքիլի Բեթելը գլխավորապես բաղկացած էր բնակելի շենքերից՝ առանց բնակիչների համար ընդհանուր տարածքի։ Սակայն այս նոր շինությունները հնարավորություն կտան շատերիս հանդիպել իրար և միասին աշխատել։ Անհամբերությամբ սպասում ենք այս նոր կենտրոնի շինարարության ավարտին»։

Ֆիշքիլի Բեթելի ներկայիս բնակելի շենքերից մի քանիսը (Նյու Յորք)

Ուրախ ենք այս նոր շինարարական նախագծի մեկնարկի կապակցությամբ, որը կհամախմբի Ֆիշքիլի Բեթելի ծառայողներին։ Նրանց հետ միասին աղոթում ենք, որ Եհովան առատապես օրհնի այս հրաշալի նախագիծը (Սաղմոս 127։1