Անցնել բովանդակությանը

Պարզեցված նախագծով համաժողովների սրահ (Նամայինգո, Ուգանդա)։ Տարածքում նաև տեղակայված է Թագավորության սրահ (ներքևի աջ կողմում)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաժողովների սրահների պարզեցված նախագծի շնորհիվ Աֆրիկայում հազարավորներ աստվածաշնչյան կրթություն են ստանում

Համաժողովների սրահների պարզեցված նախագծի շնորհիվ Աֆրիկայում հազարավորներ աստվածաշնչյան կրթություն են ստանում

Եղբայրներն ու քույրերը ուշադիր լսում են պարզեցված նախագծով կառուցված սրահում անցկացվող համաժողովը (Մբարարա, Ուգանդա)

2024 թ. հոկտեմբերի 12-ին Ուգանդայում տեղի ունեցավ Եհովայի վկաների երեք նոր համաժողովների սրահների նվիրումը։ Երեք սրահներն էլ կառուցվել են երկրի տարբեր մասերում գտնվող փախստականների ճամբարներում։ Այս սրահները կառուցվել են համաժողովների սրահների պարզեցված ծրագրի շրջանակներում, որը սկսել է գործել 2018 թ.-ից։ Այդ ծրագրի շնորհիվ հնարավոր է հեռավոր տարածքներում արագ և առանց մեծ ծախսերի կառուցել համաժողովների անցկացման համար նախատեսված համեստ ու արժանավայել վայրեր (2 Կորնթացիներ 8։13-15)։ Սա իսկական օրհնություն է Աֆրիկայում բնակվող հազարավոր եղբայրների ու քույրերի համար։ 2024 թ. վերջին արդեն ավարտին հասցված կլինեն համաժողովների սրահների շուրջ 100 պարզեցված նախագծեր։ Եվս 30-ը նախատեսվում է իրականցնել 2025 թ.-ին։

Պարզեցված նախագծով համաժողովների սրահների դիզայնը կարելի է փոփոխել ըստ տեղի կարիքների և հանգամանքների։ Օրինակ՝ որոշ վայրերում տեղադրված է եղանակային տարբեր պայմանների նկատմամբ կայուն մեկ վրան, որը կարող է տեղավորել 650 մարդ, մինչդեռ այլ վայրերում կան մի քանի վրաններ, որոնք տեղավորում են շուրջ 2 000 մարդ։ Այս կառույցները պաշտպանում են տեղումներից և արևից, ներառում են աուդիո/վիդեո սարքավորումներ, մկրտության ավազան և բեմ։ Ուգանդայից մի եղբայր հիշում է. «Առաջ բաց երկնքի տակ էինք հավաքվում, ու երբ անձրև էր գալիս, ոտքից գլուխ թրջվում էինք։ Երբեմն անձրևն այնքան առատ էր լինում, որ ստիպված տեղափոխվում էինք ինչ-որ ծածկի տակ ու բաց թողնում ծրագրի որոշ մասեր։ Բայց այժմ կարողանում ենք վայելել ողջ ծրագիրը և լիարժեք օգուտ ստանալ։ Շնորհակալ ենք Եհովային, որ օրհնել է մեզ՝ հիասքանչ համաժողովների սրահ պարգևելով»։

Պարզեցված նախագծով համաժողովների սրահները, ինչպիսին այս մեկն է (Նատիտինգու, Բենին), տեղումներից ու արևից պաշտպանող կառույցներ են, որոնք ունեն հարմարավետ նստարաններ, աուդիո/վիդեո սարքավորումներ և մկրտության ավազան

Անգոլայից մի եղբայր էլ նշեց, թե ուրիշ ինչ օգուտներ է բերել համաժողովների սրահների պարզեցված ծրագիրը. «Յուրաքանչյուր համաժողովի համար օրեր շարունակ ժամանակավոր կառույցներ էինք պատրաստում։ Հաճախ համաժողովը դեռ չսկսած՝ արդեն հալից ընկած էինք լինում։ Բայց հիմա ես ու ընտանիքս կարողանում ենք կենտրոնանալ հոգևոր ծրագրի վրա և ջերմ շփում վայելել հավատակիցների հետ»։

Շատ երկրներում համաժողովների սրահների պահանջարկը շարունակում է աճել։ Միայն Աֆրիկայում դեռ 100-ից ավելի սրահների կարիք ունենք։ Նմանատիպ կառույցներ են անհրաժեշտ նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Ուստի համաժողովների սրահների պարզեցված ծրագրի կարևորագույն նպատակներից է օգնել ավելի շատ կամավորների, որ նոր հմտություններ ձեռք բերեն և կարողանան մասնակցել շինարարությանը։ Արևմտյան Աֆրիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Բեն Փրիտչարդը ասել է. «Մեր եղբայրների ու քույրերի մեծ մասը մասնագիտությամբ շինարար չէ։ Այդուհանդերձ, նրանք մեծ պատրաստակամությամբ ու եռանդով յուրացնում են անհրաժեշտ հմտություններ, որ նախագծեն ու կառուցեն այս մեծ պահանջարկ ունեցող սրահները։ Ինչպես ասվում է Փիլիպպեցիներ 4։13-ում, Եհովան զորացնում է մեզ, որ կատարենք իր գործը»։

Տեղի եղբայրներն ու քույրերը ուսուցում են ստանում պարզեցված նախագծով կառուցվող համաժողովների սրահում և օգնում են վրանի տեղադրման աշխատանքներին (Անեհո, Տոգո)

Շատ ոգևորիչ է իմանալ, թե ինչ հսկայածավալ աշխատանք է իրագործվում համաժողովների սրահների պարզեցված ծրագրի շրջանակներում։ Համոզված ենք, որ այս կառույցների կարիքի աճին զուգընթաց Եհովան կշարունակի «եռանդով լցնել» ծրագրին մասնակցող եղբայրներին ու քույրերին (Փիլիպպեցիներ 2։13