ՄԱՐՏԻ 31, 2025 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է ԱՊՐԻԼԻ 24, 2025
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2025 թ. մարտի 28-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզված շինություններ Մյանմայում (ձախ կողմում) և Թաիլանդում (աջ կողմում)

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ — Մահաբեր երկրաշարժ Մյանմայում և Թաիլանդում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ — Մահաբեր երկրաշարժ Մյանմայում և Թաիլանդում

2025 թ. մարտի 28-ին 7,7 մագնիտուդով ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Մյանմայի կենտրոնական շրջաններում։ Երկրաշարժը և դրան հաջորդած մի քանի ուժգին հետցնցումները լրջորեն վնասեցին Մանդալայ քաղաքի և դրա շրջակայքի կամուրջները, շինությունները և ճանապարհները։ Ըստ երկրից ստացված տվյալների՝ ավելի քան 3 400 մարդ վնասվածքներ է ստացել, ավելի քան 1 700-ը զոհվել է, և մոտ 300-ը համարվում է անհետ կորած։

Իսկ ավելի քան 1 300 կմ (808 մղոն) հեռավորության վրա գտնվող Բանգկոկ քաղաքում (Թաիլանդ) այս նույն ուժգին երկրաշարժը մեկ բարձրահարկ շենքի փլուզման պատճառ է դարձել։ Զոհվել է 18 մարդ, 33-ը վնասվածքներ է ստացել, և ավելի քան 75-ը անհետ կորել է։

Տուժած հավատակիցներ և վնասներ

Մյանմա

  • Ցավոք մի ամուսնական զույգ զոհվել է։

  • 9 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 142 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

  • 46 տուն ավերվել է։

  • 25 տուն լրջորեն վնասվել է։

  • 52 տուն թեթևակի է վնասվել։

  • 2 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 4 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Թաիլանդ

  • Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել։

  • 2 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 52 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

  • 4 տուն լրջորեն վնասվել է։

  • 69 տուն թեթևակի է վնասվել։

  • 8 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

Օգնություն՝ աղետից տուժածներին

  • Հոգևորապես քաջալերելուց ու մխիթարելուց բացի՝ շրջանային վերակացուները և տեղի երեցները գործնական օգնություն են տրամադրում երկրաշարժից տուժածներին։

  • Մյանմայում աղետից տուժածներին օգնելու 1 կոմիտե է կազմավորվել հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։

Ցավում ենք, որ այս երկրաշարժը կյանքեր է խլել և ավերածություններ պատճառել։ Աստծու խոստումների հանդեպ ամուր հավատով լցված՝ մենք անձկագին սպասում ենք այն օրվան, երբ «լացի ձայն և ողբագին աղաղակ այլևս չի լսվի» (Եսայիա 65։19):