ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2025
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ — ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Կենտրոնանում են իրենց հավատի, ոչ թե վախերի վրա
2025 թ. հունվարի 14-ին Սևաստոպոլի (Ղրիմ) Գագարինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Վիկտոր Կուդինովին և Սերգեյ Ժիգալովին և դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Նրանց նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։
Տվյալներ
Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի օրհնել Վիկտորին և Սերգեյին՝ համբերատարորեն դիմանալու համար, քանի որ նա այնպիսի Աստված է, ով ուրախանում է, «երբ իր ծառան խաղաղության մեջ է» (Սաղմոս 35։27)։
Ժամանակագրություն
Օգոստոսի 24, 2022
Քրեական գործ հարուցվեց։ Խուզարկվեցին տները։ Նրանց ձերբակալեցին և տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։
Օգոստոսի 26, 2022
Ազատ արձակվեցին կալանքից։ Նրանց նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Հոկտեմբերի 17, 2022
Ազատվեցին տնային կալանքից։ Նրանց նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Ապրիլի 13, 2023
Սկսվեց դատաքննությունը։

